հասարակություն

«Ինչպես են պատմություն դասավանդում Հայաստանում և Ադրբեջանում»

29.03.2012

Երբ մասնակցում էի Վրաստանի Լրագրության եւ լրատվամիջոցների կառավարման կովկասյան դպրոցում կրթական ծրագրի համար նախատեսված հարցազրույցին, պրոֆեսոր Թինաթին Ցոմայան ինձ մի հարց տվեց`արդյո՞ք դեմ չէի լինի հայ ուսանողի հետ սովորել: «Այդ հայ ուսանողը Լեռնային Ղարաբաղից է»,- հավելեց նա: Ես գիտեի, որ բացասական պատասխանի դեպքում կարող էի հրաժեշտ տալ կրթական ծրագրին, բայց չկարողացա ինձ զսպել: «Դուք Լեռնային …

կարդալ ավելին

Ադրբեջանցի փախստականներին վտարում են ապօրինի շինություններից

29.03.2012

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյանջայում ապրող փախստականները, որոնք տեղահանվել են շուրջ 2 տասնամյակ առաջ, Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, բնակարանային խնդիրներ ունեն եւ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում ապագայում: 1994-ին կողմերի միջեւ կնքված զինադադարի արդյունքում` Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները մնացին հայկական ուժերի վերահսկողության ներքո, իսկ պաշտոնական խաղաղ համաձայնագիր այդպես էլ չի ստորագրվել: Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ …

կարդալ ավելին

Մահացել է ինստիտուտում

27.03.2012

Երեկ ժամը 13:50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ «Պոլիտեխնիկ» համալսարանի 2-րդ մասնաշենքում մահացած տղամարդ կա: Դատական բժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա մարմնական վնասվածքներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի է ունեցել հանկարծամահություն, իսկ հանկարծամահ եղած անձը նույն ինստիտուտում որպես էլեկտրիկ աշխատող, Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Ռազմիկ Պետրոսյանն էր: …

կարդալ ավելին

Ինֆարկտ է տարել

27.03.2012

Մարտի 25-ի երեկոյան Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը սրտամկանի սուր ինֆարկտով Կապանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այստեղ քաղաքապետի սիրտը ստենտավորել են: Բժիշկների գնահատմամբ` Աթայանի վիճակը կայուն է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

կարդալ ավելին

Սպասվում են տեղումներ

27.03.2012

Մարտի 27-ին, 28-ի գիշերը հանրապետության տարածքում` ամենուրեք, 28-ի ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում: Մարտի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կբարձրանա` 4-6, 27-ի ցերեկը, 28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին` աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում …

կարդալ ավելին

«Կառավարությունը բոլորին փչացնում ա»

27.03.2012

Արմավիրի մարզի Վանանդ գյուղ մի քանի անգամ այցելելուց հետո հնարավոր չէ, որ նոր կոշիկների կարիք չզգացվի: Փոշոտ ու քարքարոտ փողոցները սովորական են դարձել հեռավոր գյուղի բնակիչների համար: Գյուղում ասֆալտին կարոտ են նույնիսկ ընտրությունների ժամանակ, թեեւ շատերն են հույս փայփայում, որ 5 տարին մեկ իրենցով հետաքրքրվող կլինի, ու գյուղը շատ թե քիչ կբարեկարգվի: Գյուղացիներն ասում են, …

կարդալ ավելին

«Պապաս ինձ չի սիրում, դրա համար էլ մամայիս ծեծում ա»

27.03.2012

5 տարեկան Գոռը կրտսեր եղբոր ձեռքից բռնած` մտնում է ներս: Մեծավարի հանում է եղբոր բաճկոնն ու շնչակտուր, արագ քայլերով մոտենում է դատարկ կաթսաներին: Հերթով բացում է ու դրանց դատարկությունից հիասթափված` շրխացնելով փակում է: Նայում է մորը, նայում է շուրջը, որտեղ հացի փշուր գտնելն անհնար է: Եղբորն ուղեկցում է դեպի բազմոց ու ինքը անհետանում է սենյակից: …

կարդալ ավելին

Տուգանել են

24.03.2012

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ ականատես է եղել, թե ինչպես է Դավիթաշեն կամրջի վրա «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը, հատելով առանցքային կրկնակի հոծ գծերը, կատարել ձախ շրջադարձ, ինչը ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց եւ հանդիպակաց երթեւեկող տրանսպորտային միջոցների համար: Նշենք, որ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 032 օօ 01» համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ԱԺ …

կարդալ ավելին

Հայերի հանցախումբ` ԱՄՆ-ում

24.03.2012

ԱՄՆ Դաշնային դատախազությունը երեկ հայտնել է, որ ամերիկահայ հանցավոր խմբավորման 4 անդամներ մեղադրվում են բանկային մեքենայությունների եւ անձնական տվյալների գողության մեջ: «Associated Press»-ի փոխանցմամբ` սա Կալիֆոռնիայի պատմության մեջ մինչեւ հիմա կատարված նմանատիպ ամենախոշոր հանցագործություններից մեկն է: 33-ամյա Արման Շարոպետրոսյանը, 39-ամյա Կարեն Մարկոսյանը, 28-ամյա Արտուշ Մարգարյանը եւ 28-ամյա Քրիստինե Օհաջանյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: …

կարդալ ավելին

Կնոջ սպանությունն ամենևին էլ որդու պարտքերի պատճառով չէր

24.03.2012

Մարտի 21-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում դաժանորեն սպանված Չինար Ուդոյանին, ըստ news.am-ի` ամենեւին էլ որդու պարտքերի պատճառով չեն դաժանորեն սպանել: Սպանությունը եղել է ավազակային հարձակման նպատակով: Իսկ դիակի վրա թողած գրությունը, թե` «Էս քո տղու համար, ինքը տարավ մեր փողերը, ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»` մարդասպանի կողմից արվել է գործի ընթացքը շեղելու …

կարդալ ավելին

6-ամյա աղջնակի կյանքը փրկելու համար համերգ-երեկո կկազմակերպվի

24.03.2012

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը ապրիլի 13-ին կազմակերպում է ժողովրդական երգի եւ ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող Էլեն Դիլանյանի ֆոնդին: Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերի արժեքն է 1000, 2000 եւ 3000 դրամ: «Այս միջոցառումը հերթական մարտահրավերն է բոլորիս համար. մեզ հերթական անգամ հնարավորություն է …

կարդալ ավելին

«Կազինոյում կազինոյին հնարավոր չէ հաղթել»

22.03.2012

Մաշտոցի այգու ցուցարարները, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով, նման են այն փոքրիկ բույսերին, որ գարնանը հավաքում են իրենց բոլոր ուժերը եւ ճեղքում են երեւանյան ասֆալտը: «Սա քաղաքացիական հասարակության նոր մշակույթ է: Ոստիկանության մի ամբողջ բանակ է նետվում այդ շարժումը լռեցնելու համար. սա ապացուցում է, որ այդ երիտասարդներն ուժ ունեն»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Խաղերումեն բեզարիլ իմ

22.03.2012

Սկսվեց: Բոլոր իմաստներով ամենայուրօրինակ շաբաթը սկսվեց: Ոչինչ անել հնարավոր չէ: Ոչ հայկական էլեկտրոնային ու տպագիր մամուլ նայել կամ կարդալ: Ոչ էլ քաղաքում զբոսնել: Նախընտրական կրքերը ձեռքներիցս խլել է մամուլը: Քաղաքը՝ «Նովրուզ բայրամ» տոնը նշող մեր հարեւան պարսկաստանցիները: Ազգային ժողովի այս ընտրությունները էապես տարբերվում են նախորդներից: Այն համեմատելի է, թերեւս, միայն 1991թ. Գերագույն Խորհրդի ընտրությունների հետ: …

կարդալ ավելին

Սխալ տեղեկություննե՞ր են տրվում

22.03.2012

Մի շարք նախարարություններ` Բնապահպանության, Էներգետիկայի եւ Բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, միջոցներ չեն ձեռնարկել հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի «Հայաստանում վտանգավոր թափոնների օգտագործման (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում) նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» հրապարակման մեջ: Հրապարակման համաձայն` ՀՀ տարածքում առկա են հարստացուցիչ ձեռնարկությունների թվով …

կարդալ ավելին

Քրեակատարողական քաղաքականություն՝ 35 մահվան ելքով

22.03.2012

2010թ. մայիս ամսին «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» Հայաստան կատարած այցին հաջորդեց պատվիրակության ծավալուն զեկույցը: Նշենք, որ պատվիրակությունը Հայաստանի մի քանի քրեակատարողական հիմնարկներում կատարած նախնական այցելությունից հետո զեկույցում իր մտահոգությունն էր հայտնել այս համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ: Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը ստուգայցեր էր կատարել «Կոշ», «Նուբարաշեն», «Վարդաշեն» ք/հ-ներ, «Դատապարտյալների …

կարդալ ավելին

«Միշտ ցանկացել եմ մշակութային լրագրող դառնալ»,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը

22.03.2012

Ծնվել է 1960թ. մայիսի 22-ին, Երեւանում, մտավորականի ընտանիքում, ունի երկու որդի եւ երկու թոռ: 1977-1982թթ. սովորել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում` ստանալով կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորում: 1986-ից աշխատել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի եւ համագործակցության հայկական ընկերությունում (ԱՕԿՍ): 2006թ. մայիսից` մշակույթի նախարար: Ռոք-ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է: – Մասնագիտությամբ կենսաբան եք, Դո՞ւք եք ընտրել այդ մասնագիտությունը: …

կարդալ ավելին

Հայոց պատրիարքարանի խիզախ քայլը

22.03.2012

Պոլսո Հայոց պատրիարքարանի եւ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի: Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին եւ մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը` չափազանց …

կարդալ ավելին

Որդու պարտքերի պատճառով դաժանաբար սպանել են մորը

22.03.2012

Մարտի 21-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ժամը 17:50-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը կնոջ դիակ կա: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը` Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Եգոր Անտոնյանի, Ոստիկանության Արարատի …

կարդալ ավելին

Հաշտվել են

20.03.2012

Երեկ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանից փորձեցինք պարզել, թե ինչ տարաձայնություններ կան այժմ «Արմավիա» ավիաընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ: Հիշեցնենք, որ ուրբաթ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր, թե «Զվարթնոց» օդանավակայանը խախտել է նախորդ հինգշաբթի կնքած համաձայնագրի կետերը` չի կատարել սահմանված պարտավորությունները, չի իջեցրել ծառայությունների սակագներն այն դեպքում, երբ «Արմավիան» վճարել է պարտքի 50%-ը: …

կարդալ ավելին

Հայկ Գեւորգյանի բողոքը մերժել են

20.03.2012

«Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը, ով վերաքննիչ դատարանում բողոքարկել էր իրեն փետրվարի 3-ին կալանավորելու մասին` ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը, մերժում է ստացել: news.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հ. Գեւորգյանը` հավելելով, որ 15 օրվա ընթացքում իրենք կդիմեն վճռաբեկ դատարան, իսկ առաջիկա օրերին` նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ Հայկ Գեւորգյանը …

կարդալ ավելին