Հայաստանում մարտի 6-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին երեկոյան ժամերին եւ 8-ի գիշերը, սակայն, հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ: Օդի ջերմաստիճանը մարտի 6-ի գիշերը կնվազի` …
կարդալ ավելինՕրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնարարել էր քննարկման դնել Երեւանի ճարտարապետական եւ քաղաքաշինական խնդիրները: Վերջինս էլ` ՀՀԿ նախընտրական ծրագրի կազմման ժամանակ, մի խումբ ճարտարապետների եւ մտավորականների հետ փորձել է, այսպես ասած` կատարել նախագահի հանձնարարականը: Իսկ հանդիպմանը մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է` լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում կատարվածը: Հիշեցնենք, որ գյուղի դպրոցի աշակերտներից մեկը «Հետք-օնլայն» կայքին հայտնել էր դպրոցում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը, ըստ որի` դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանը, ով նաեւ Հարթաշենի գյուղապետն է, 8-րդ դասարանցիների ֆիզկուլտուրայի դասաժամին երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ, իսկ 14-ամյա աշակերտուհուն …
կարդալ ավելինՀայաստանի տարածքում մարտի 3-ին` առավելապես արեւելյան շրջաններում, 4-ին եւ 7-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` մարտի 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, իսկ մարտի 7-ին նույնքան կբարձրանա: Երեւանում …
կարդալ ավելինԹբիլիսյան խճուղի 3/2 հասցեում գտնվող հանրակացարանի մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին, ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Նամակում նրանք բարձրաձայնում են թիվ 9 ուսումնարանին պատկանող հանրակացարանի սեփականաշնորհման …
կարդալ ավելինՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը նախորդ շաբաթ կրկին հայտարարեց, որ հնարավորինս խստացվելու է երեխաներին մանկատուն հանձնելու կարգը: Սա ենթադրում է, որ որդեգրվել է երեխային ընտանիքում մեծացնելու ռազմավարությունը` աստիճանաբար մանկատները փոխարինելով ցերեկային խնամքի հաստատություններով: Սոցիալական այս քաղաքականությունը միտված է ինչպես մանկատները բեռնաթափելու, այնպես էլ` ծնողական խնամքից զուրկ մնացած երեխաների համար որդեգրման ճանապարհով նոր …
կարդալ ավելինՄեր խմբագրությունն էլեկտրոնային հասցեով նամակ է ստացել, որտեղ բարձրաձայնվում են Երեւանի կենդանաբանական այգում սատկող կենդանիների մասին մի շարք մտահոգություններ: Հոդվածի հեղինակը ստորագրել է կեղծանունով` «Տարզան», սակայն նամակում նաեւ պարզաբանում է, թե ինչու է նախընտրում գաղտնի մնալ: Փետրվարի 29-ն. Արմենիա TV-ի «Բարի լույս Հայաստան» հաղորդման ժամանակ Կենդանաբանական այգու դեռեւս պաշտոնավարման մեկ տարին չբոլորած տնօրենը հայտարարեց, թե, …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան ժամը 08:35-ին «1-02» ծառայությունից ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ տղամարդը «Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան կայանել է …
կարդալ ավելինՓետրվարի 28-ին` արեւմտյան շրջաններում, 29-ին, մարտի 1-2-ը` շրջանների զգալի մասում, մարտի 3-ին` արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, մարտի 2-ին` ամենուրեք ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը 28-29-ին` կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը եւ 2-ի գիշերը` կնվազի 2-3, 2-ի ցերեկը եւ 3-ի գիշերը` եւս 6-8 աստիճանով: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երեւանում փետրվարի 28-ին …
կարդալ ավելինՈւղիղ 24 տարի առաջ, հենց այս օրը` փետրվարի 28-ին, տեղի ունեցան սումգայիթյան կոտորածները: Դրան նախորդել էին Բաքվի ջարդերը: Այդ տխուր առիթով հեռուստաընկերությունները պտտեցրին հին ու նոր ֆիլմեր: Ենթադրելով, թե այդ ֆիլմերն ամբողջովին չեն ներկայացնում կատարված ողբերգությունը, որ մենք ինչ-ինչ կադրեր գուցեեւ դեռ չենք հասցրել տեսնել, շարունակում են նկարահանվել նորերը: Շաբաթ օրը ցուցադրվեց «Մարաղա, 10 ապրիլի, …
կարդալ ավելինՍյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանների աշակերտներին տարել է մարզադահլիճ եւ պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետեւել իրեն: «Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է` այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին …
կարդալ ավելինԱսում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ընդգծելով, որ մենք կամ պետք է այդ խնդիրը փորձենք լուծել այսօր, կամ էլ` հետագայում ավելի ծանր վիճակում կհայտնվենք – Հայաստանում առկա բոլոր քաղաքական ուժերը 2007թ. նախընտրական ծրագրերում առանձին հատվածով անդրադարձել էին մեր երկրի դեմոգրաֆիական խնդրին: Գրեթե բոլոր կուսակցությունները խոստացել էին իշխանության գալուց …
կարդալ ավելինԿիրակի օրը` փետրվարի 26-ին, Նյու Յորքում գործող Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կիրակնօրյա պատարագից հետո տեղի ունեցավ քննարկում Հայաստանի երեխաների պաշտպանության համակարգի եւ հիմնախնդիրների վերաբերյալ: Բանախոսը ներկայումս Նյու Յորքում գտնվող` Երեւանի պետական համալսարանի դասախոս, երեխաների իրավունքների եւ համայնքային զարգացման փորձագետ, քաղաքագիտության թեկնածու Արթուր Մարտիրոսյանն էր, ով եկեղեցու Տեր Հայր Մեսրոպ Լակիսյանի, խորհրդի անդամների …
կարդալ ավելինՄինչ բնապահպան ակտիվիստները պայքարում են Երեւանի Մաշտոցի այգին «բուծիկաշինությունից» փրկելու համար, այս օրերին մի քանի մտավորականներից ու գործարարներից կազմված նախաձեռնող խումբ «Աստվածաշնչի» անվան տակ փորձում է «սղացնել» մի նախագիծ: Խոսքը «Նոյան տապան» պատմամշակութային, գիտակրթական նախագծի մասին է: Դեռեւս այս տարվա փետրվարի 3-ին «Նոյան տապան» նախագծի քննարկումը կազմակերպել էր Հանրային խորհուրդը: Այս նախագծի քննարկումը եւս ընթացավ …
կարդալ ավելինԵրեկ կայացած ասուլիսում երգահան Ռուբեն Հախվերդյանը հայտարարել է, որ աշխատանքից բժիշկների են հեռացնում, եթե նրանք հրաժարվում են անդամագրվել ՀՀԿ-ին: Հախվերդյանը կոնկրետ օրինակ է բերել` նշելով, որ այդպես վարվել են իր խնամու` բժիշկ «Արամ Ռոբերտիչի» հետ` պարտադրելով անդամագրվել ՀՀԿ-ին: Նրա հետ նույն ասուլիսին մասնակցող ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը չհավատալով երգահանին` պահանջել է ներկայացնել կոնկրետ փաստեր: …
կարդալ ավելինԱնկախությունից հետո ՀՀ օրենսդրության մեջ առհասարակ բացակայել է բազմազավակ ընտանիքի վերաբերյալ բնորոշումը, կարգավիճակը եւ սահմանումը: Այսինքն` մեր երկրում այդքան արժեւորվող ընտանիքի մոդելը պաշտպանված չէ օրենքով, հետեւաբար` պետությունը, բացի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ պաշտպանություն (սոցիալական, տնտեսական եւ այլն) չի իրականացնում: Ընտանիքն իր իրավունքը պաշտպանում է Ընտանեկան օրենսդրությամբ, որը հիմնականում կարգավորում է միջանձնային իրավական հարաբերությունները: Մասնավորապես սոցիալական …
կարդալ ավելինՀայաստանի տարածքում, փետրվարի 25-28-ին, 29-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` քամին 25-27-ին` արեւմտյան 2-7 մ/վրկ, 28-29-ին` հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ի գիշերը կբարձրանա 9-11, ցերեկը` 4-6 աստիճանով: Երեւանում փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին …
կարդալ ավելին«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը բաց նամակ է գրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` խնդրելով աջակցել Գյումրի սոցիալապես ծանր պայմաններում հայտնված անօթեւան, 3 անչափահաս երեխաներ խնամող միայնակ մոր ընտանիքին եւ երեք երեխաներին մանկատուն տեղափոխել: Նամակում մասնավորապես ասված է. «Գյումրու տնակային ավաններ մեր հերթական …
կարդալ ավելինԱրդեն 2 օր է` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում որոշ օգտատերեր իրար շնորհավորում են Մաշտոցի այգին փրկելու առթիվ: Այս ուրախության համար հիմք հանդիսացավ նաեւ հինգշաբթի Հանրային խորհրդի (ՀԽ) կազմակերպած քննարկումը, որը, մեղմ ասած` այլ բան չէր, քան Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների չափազանց լղոզված պատասխանների ունկնդրումը: Սակայն այդ ուրախության համար առաջին պատճառը հինգշաբթի երեկոյան «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ` գրող, հրապարակախոս …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինության խորհուրդը քննարկել է Երեւանի Մաշտոցի այգու «բուծիկավորման» հարցը: Թե այս անգամ ի՞նչ «կրեատիվ» մտքեր են արտահայտել խորհրդի անդամները, ի՞նչ է որոշվել, փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Երեւանի քաղաքապետարանի Հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանից, ում հետ, սակայն, այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել: Վերջինս մեկ` շենքից դուրս էր գտնվում, մեկ` …
կարդալ ավելին