Ձյուն է գալու

28/02/2012

Փետրվարի 28-ին` արեւմտյան շրջաններում, 29-ին, մարտի 1-2-ը` շրջանների զգալի մասում, մարտի 3-ին` արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, մարտի 2-ին` ամենուրեք ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը 28-29-ին` կբարձրանա 6-8, մարտի 1-ի ցերեկը եւ 2-ի գիշերը` կնվազի 2-3, 2-ի ցերեկը եւ 3-ի գիշերը` եւս 6-8 աստիճանով: ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ Երեւանում փետրվարի 28-ին փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 29-ին, մարտի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին` ձյուն: Փետրվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: