Հերթական ինքնասպանությունը

28/02/2012

Երեկ առավոտյան ժամը 08:35-ին «1-02» ծառայությունից ԱԻՆ փրկարար ծառայություն տեղեկատվություն է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել են, որ տղամարդը «Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, որից հետո իրեն ցած նետել կամրջից: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեքենայի մեջ հայտնաբերել է մեկ շիշ բացված կոնյակ: Ավելի ուշ Ոստիկանությունը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը Երեւանի բնակիչ, 34-ամյա Տ. Գեւորգյանն է, ով աշխատում էր «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունում: