Մետրոպոլիտենի ուղեվարձը կրկնակի թանկացնելուց հետո սպասարկման որակն անտանելի է դարձել: Համարյա բոլոր շարժակազմերում խավար է: Չեն փոխվում շարքից դուրս եկած լամպերը: Մեր մետրոյի բոլոր վագոնները երիտասարդ սիրահարների համար կարող են փոխարինել կինոդահլիճի վերջին շարքին: Նույն ինտիմ վիճակն է նաեւ համարյա բոլոր գետնափոր կայարաններում, իսկ երեկոյան նաեւ՝ բացօթյա կայարաններում: Հետեւաբար պարզ չէ, թե ինչի վրա է …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ, բոլորովին պատահաբար, վարչապետի ճեպազրույցից իմացա, որ ես մնում եմ Հայաստանում, որովհետեւ հավատում եմ վարչապետին: Ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասաց. «Հայաստանում մնացել են նրանք, ովքեր մեզ հավատում են»: Ամերիկացիներն այս դեպքում ասում են. «O, my God»: Հայերը տարբեր բաներ են ասում նման դեպքերում: Փաստորեն, ես հավատում եմ մեր կառավարությանը, անձամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանին, …
կարդալ ավելինՆկատելով հայացքս` կինը փորձում է թիկունքում թաքցնել սեւացած ձեռքերը: «Իրիկվա կողմ Լեննականի լուբոյ փողոցի աղբարկղի մոտ ընձի կըրնաք տեսնիք զիբլի արկղը քջջելով: Ըդուր համար էլ ձեռքերս էս օրին են, վառելիք կհավաքեմ` թուղթ, յուղի աման, պլասմասե շիշ, ինչ հնարավոր է վառել, կբերեմ տուն, օր պեչկը վառենք, յոլա էրթանք, գոնե նպաստն էլ տանք հաց առնինք ուտենք»,- մի …
կարդալ ավելինՕշականում Աբելյան ընտանիքի մասին միշտ խոսում են հարգանքով եւ սիրով: Դրանում կարող եք համոզվել ինքներդ` այցելելով Օշական: Հանդիպած առաջին գյուղացին Ձեզ կասի նույն բանը: Դրա վառ ապացույցը փետրվարի 18-ին մշակույթի պալատում կայացած անվանակոչության հանդիսավոր արարողությունն էր: 2012թ. հունվարին մշակույթի պալատի եւ համայնքային գրադարանի ընդհանուր ժողովի մասնակիցները` նկատի ունենալով համագյուղացի Ժորա Աբելյանի ազգանվեր գործունեությունը, նրա ներդրումը …
կարդալ ավելինԵրեկ «Արայ» խանութի սեփականատեր Արմեն Պետրոսյանի «ինքնասպանության» գործի շրջանակներում, նոր ի հայտ եկած հանգամանքների շուրջ, որպես վկա` հարցաքննվել է «Հետք» էլեկտրոնային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նշենք, որ շաբաթ օրը «Հետքը» հրապարակել էր «Կազմակերպված սպանությո՞ւն. սենսացիոն բացահայտումներ «Արայի» «ինքնասպան» եղած սեփականատիրոջ գործով» հոդվածը, որում ներկայացվել էր նաեւ Արմեն Պետրոսյանի քրոջ` «Հետքին» տված տեսագրությունը: Նույն օրը` փետրվարի …
կարդալ ավելին«Մաշտոցի պուրակում բնապահպանները փորձում են արդարացնել իրենց տրված գրանտները»,- երեկ կայացած ասուլիսում նման հայտարարություն է արել երիտհանրապետական Մենուա Հարությունյանը` անդրադառնալով Մաշտոցի պուրակում անցկացվող նստացույցին: Մենուան սաստիկ մտահոգված է այն հանգամանքով, որ փորձում են երիտասարդ քաղաքապետին դեմ գործողություններ անել: «Իրենց տված վնասն ավելի շատ է, քան նույնիսկ, եթե այդ երկու ծառը կտրեն: Բարոյականության մասին ավելի շատ …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանի բակում կազմակերպված բնապահպանական ակցիան պայմանականորեն կարելի է անվանել դրամա` 2 գործողությամբ: Մի կողմից` բնության համար ազնիվ պայքարողներն էին, մյուս կողմից` ոստիկանական ուժերը, որոնք իրենց իրավունք էին վերապահել հանդես գալ քաղաքային իշխանությունների անունից: Քաղաքապետի «բանբեր-ոստիկանները» Մաշտոցի պուրակում ավելի քան 10 օր պայքարող երիտասարդ ակտիվիստները երեկ` «Կանաչ, մաքուր Երեւան», «Ո՛չ բուծիկներին», «Ձեր բուծիկներն ուրիշ …
կարդալ ավելինՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները փետրվարի 14-ին` «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վահե Հարությունյանի ուղեբեռը, որում հայտնաբերվել են սպիտակ ոսկուց, թանկարժեք քարերով չհայտարարագրված 10 զարդեր, որոնց ընդհանուր քաշը …
կարդալ ավելինՎրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ փետրվարի 20-ին` հայ-վրացական սահմանը հատելիս, ձերբակալվել է հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտրական շտաբի նախկին ղեկավար Վալերի Գելբախիանին: Նա մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի խախտմամբ (պետական հեղաշրջման կազմակերպում) հանցագործություն կատարելու մեջ: Գելբախիանիի նկատմամբ հեռակա կարգով մեղադրանք էր ներկայացվել դեռեւս 2008 թվականի հունվարի 22-ին, երբ նա արդեն լքել էր Վրաստանը: …
կարդալ ավելինՀայաստանի ժողովրդագրական խիստ անհանգստացնող իրավիճակի վերաբերյալ վերջին շրջանում խոսում են ոչ միայն փորձագետները, այլեւ պաշտոնյաները: Ներկայումս մեր ազգաբնակչության 13%-ը կազմում են կենսաթոշակային տարիքի քաղաքացիները: Որոշ կանխատեսումներով` այս ցուցանիշն ապագայում կհասնի 20%-ի: Մասնագետների գնահատմամբ` եթե 70-ականներին 6 աշխատող մարդուն բաժին էր ընկնում մեկ թոշակառու, ապա այսօր մեկ թոշակառուի բեռը կրում է 1 աշխատող: Հարկ է նաեւ …
կարդալ ավելինՓետրվարի 18-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հոսանքահարվելով ինքնասպան է եղել դատապարտյալ, 1960թ. ծնված Հովհաննես Դոխոլյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Հ. Դոխոլյանը 2004 թ. փետրվարին Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2 մասի 1 կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն), 104 հոդվածի 2 մասի 6-րդ կետով (սպանություն`շատերի …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ: Դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լիդեր Մոբիլ» ՍՊ ընկերության տնօրենը 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մարտի …
կարդալ ավելինԱխթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Հունվարյան տոներին մեր աշխատած եւ ճիշտ չհաշվարկված աշխատավարձերի վճարումը հանգեցին մեր համբերության բաժակի լցվելուն, եւ ուզում ենք Ձեզ ներկայացնել «Ախթալայի ԼՀԿ»-ում ստեղծված իրավիճակը, խնդրելով Ձեզ, որպես ՀՀ նախագահի, համապատասխան մարմինների միջոցով լուծում տալ մեզ եւ կոմբինատի մի քանի հարյուր աշխատողներին հուզող …
կարդալ ավելինԼոռու մարզի Աքորի գյուղի մանկապարտեզի դաստիարակ Ռոզետա Սիմոնյանը 2000թ. դժբախտ պատահարի հետեւանքով կորցրել է աջ ձեռքի ամբողջ դաստակը, որից հետո նրան մանկապարտեզում աշխատելու համար Աքորիի նախորդ եւ ներկա գյուղապետերը տվել են կես դրույքով 2-րդ հերթի դաստիարակի աշխատանք: Ներկայում նրա աշխատավարձը 25.000 դրամ է: 3-րդ խմբի հաշմանդամ Ռոզետան իր վիրավոր ձեռքը մշտապես թաքցնում է գրպանում, եւ …
կարդալ ավելինԵրեկ Ոստիկանության միջամտությամբ Մաշտոցի այգում վերսկսվել են Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների կառուցման աշխատանքները, ինչի դեմ բնապահպաններն ու ակտիվիստները բողոքի ակցիաներ էին իրականացնում մեկ շաբաթ շարունակ: Երեկ, սկզբում մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, որի ներսում սկսել են կատարվել կրպակի երկաթե կմախքի մոնտաժման աշխատանքները: Հիշեցնենք, որ նախօրեին բնապահպանները կարողացել էին այգուց հեռացնել բեռնատարը, որը ապագա …
կարդալ ավելինԵրեկ ժամը 18:00-ի դրությամբ, Հայաստանի տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի էին: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը եւ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Բացի այդ, փետրվարի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ, Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված …
կարդալ ավելինՓետրվարի 18-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Քանի որ օդի ջերմաստիճանը հովիտներում զգալի բարձր է, առանձին վայրերում հնարավոր են տեղումներ ձնախառն անձրեւի տեսքով: Meteo-TV.am-ի հաղորդմամբ` հնարավոր են մեծ քանակությամբ տեղումներ, հատկապես առատ` երեկոյան ժամերին: Խորհուրդ է տրվում հետաձգել ուղեւորությունները դեպի շրջաններ 2-3 օրով: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ …
կարդալ ավելինԵվրոպացի դատավոր Մարկուս Շնայդերը Հայաստան էր եկել տնտեսական անբարեխիղճ մրցակցության մասին դասախոսություն կարդալու նպատակով: Վերջինիս վարած դատական գործերը մեծամասամբ առնչվում են տնտեսական դաշտի խնդիրներին ու դրանց դեմ պայքարի ձեւերին: Նրա վարույթում են գտնվում աշխարհահռչակ մի շարք բրենդերի դատական գործեր: – Պարոն Շնայդեր, երկրորդ անգամ եք գտնվում Հայաստանում, արդյո՞ք հասցրել եք ծանոթանալ Հայաստանի տնտեսական դաշտին: – …
կարդալ ավելինԲնապահպանական շարժումը, Երեւան քաղաքի հուշարձանների պահպանության շարժումն ունեն կարեւոր առանձնահատկություն` դրանք նախաձեռնում եւ իրականացնում են երիտասարդները: Նրանք երիտասարդ կուսակցականներ չեն, չեն ներկայացնում որեւէ ուսումնական հաստատության ուսխորհուրդը: Այս երիտասարդներն ունեն լավ կրթություն, պատկերացնում են` ինչ են ուզում, ազատ են կուսակցական պայմանականություններից եւ, ամենակարեւորը, իրենց զգում են այս երկրի լիարժեք տերը: Այս պահին էլ նրանք Մաշտոցի պուրակում …
կարդալ ավելինԵրեկ մեր խմբագրության էլեկտրոնային փոստով նամակ ենք ստացել Աննա Եղիազարյանից, ով տեղեկացնում է 18-ամյա Արփինե Հարությունյանի առողջական խնդիրների մասին: Ա. Հարությունյանն իր նամակում գրում է. «Հարգելի՛ բարեկամ, մեր օրերում դժվար է գտնել գթասիրտ մարդկանց, ովքեր սրտացավ են ուրիշների նկատմամբ, ովքեր կիսում են ուրիշի հոգսը. առանց այն էլ` հոգսերով լի է այս աշխարհը: Ես 18 տարեկան …
կարդալ ավելին