Առատ ձյուն` երեկոյան ժամերին

18/02/2012

Փետրվարի 18-ին ամբողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով: Քանի որ օդի ջերմաստիճանը հովիտներում զգալի բարձր է, առանձին վայրերում հնարավոր են տեղումներ ձնախառն անձրեւի տեսքով: Meteo-TV.am-ի հաղորդմամբ` հնարավոր են մեծ քանակությամբ տեղումներ, հատկապես առատ` երեկոյան ժամերին: Խորհուրդ է տրվում հետաձգել ուղեւորությունները դեպի շրջաններ 2-3 օրով: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում` մինչեւ 22մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում կդիտվի բուք, ցածր տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց, հովտային շրջաններում` մառախուղ: Երեւանում փետրվարի 18-ին սպասվում է ձյուն, երեկոյան հնարավոր է` առատ: Գիշերը կլինի -4-6, ցերեկը` 0 +2, երեկոյան` 0 -2: Տեղ-տեղ հնարավոր է քամի, ցածր տեսանելիություն, մառախուղ: Փետրվարի 19-ին տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: