– Օրեր առաջ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, եւ դա մեղմ ասած` մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում, հատկապես Թուրքիայի վարչապետի կողմից այն բուռն արձագանք ստացավ: Ինչո՞վ եք բացատրում դա: – Նախ նշեմ, որ ես կողմ եմ այդ օրինագծի ընդունմանը, քանի որ կարծում եմ` Ցեղասպանության ժխտումը հանցագործություն է, բայց, ինչպես գիտեք, թուրքական իշխանությունները պատմությունից …
կարդալ ավելինՀայաստանում 2006 թվականից ուժի մեջ մտած «ՀՀ պետական նպաստների մասին» օրենքը թեեւ պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների, այդուհանդերձ, բարեփոխված օրենքի կիրառումից մեր աղքատ խավին բյուջեից հատկացվող գումարների մի զգալի մասը տարբեր խողովակներով փոշիանում է: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ՀՀ վերահսկիչ պալատը սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում ուսումնասիրություն կատարելուց հետո խոշոր չարաշահումներ բացահայտեց: Չնայած այդ աղմկահարույց բացահայտումներին, …
կարդալ ավելինԻբրահիմ Ունալը սովորում է Ստամբուլի Մշակույթի համալսարանի լուսանկարչության բաժնում: Վերջինիս հետ առաջին անգամ հանդիպեցի Ստամբուլում, երբ Հայաստանից Ստամբուլ գնացած հայ գործընկերներով հրավիրվել էինք հավաքույթի: Ընդ որում` այդ հանդիպմանը ներկա էին նաեւ ստամբուլաբնակ հայեր: Իբրահիմ Ունալը ներկայացավ որպես «կիսով չափ» հայ` նշելով իր հայկական արմատների մասին: Իբրահիմը մեզ պատմեց իր ֆիլմի մասին, որ նկարել էր Հայաստանում: …
կարդալ ավելինԱսում է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը – Ձեր անունն առաջին հերթին զուգորդվում է ոչ թե այն փաստերի հետ, որ Դուք նախկին արդարադատության նախարարն եք կամ ներկայումս ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, այլ «վունդերկինդ» բնորոշման հետ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ բնորոշմանը: – Կարծում եմ, երբ մարդն իր կյանքի հինգերորդ տասնամյակին է մոտենում, …
կարդալ ավելինՀունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում ԼՂՀ մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող Փայլակ Շահնազարյանի սպանության պատճառը եղել է ատամի մածուկը: Կայքերի հաղորդմամբ` միջադեպը ծագել է այն բանից հետո, երբ գիշերը քնած Շահնազարյանի երեսին ծառայակիցը կատակով ատամի մածուկ է քսել: Ըստ tert.am-ի` զինվորն արթնանալով` հայհոյել է մածուկը քսողին, ինչն էլ առաջացրել է նույն …
կարդալ ավելինՈստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կաշառակերության դեպք է բացահայտվել: Հունվարի 29-ին մի ուսանող Ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 70-ամյա Արտաշես Մկոյանն, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք: Ոստիկանության մամուլի …
կարդալ ավելինՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Պետական եկամուտների կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում 2012թ. հունվարի 20-ին հայտնաբերվել եւ կանխվել է կեղծված օղի եւ կոնյակ իրացնելու հերթական խոշոր դեպքը: Ըստ հաղորդագրության` կեղծարարների համար գայթակղիչ այս բիզնեսը մշտապես գտնվում է ՊԵԿ տեսադաշտում: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցները, ստանալով հերթական ահազանգը …
կարդալ ավելինlragir.am-ի փոխանցմամբ` ՀՀ ՆԳ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի անուն-ազգանունը ներառված չէ ՀՀ ընտրողների ցուցակում: Երբ կայքի թղթակիցը փորձել է ԿԸՀ կայքում տեղադրված ընտրողների ռեգիստրում փնտրել Վանո Սիրադեղյանի անուն-ազգանունը, պարզել է, որ նման անուն-ազգանուն ընդհանրապես գոյություն չունի ցուցակում: «Վանո Սիրադեղյանը տարիներ շարունակ ոչ միայն ընտրել, այլեւ` ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետեւաբար` նրա անունը …
կարդալ ավելին– Պարո՛ն Խանջյան, Արքմենիկը նկատեց, թե ժամանակակից գրողի վրայից ընկել են մի շարք գործառույթներ` ստանձնել պետության, դաստիարակի, առաջնորդողի դեր: Գրողին ինչ-որ առաքելություն, այնուամենայնիվ, վերապահվա՞ծ է: Գ.Խ. – Ես չեմ մերժում ուսուցանող, բարոյախոսական գրականությունը: Յուրաքանչյուր գրող ինքն է որոշում` որն է իր գրականության առարկան, խնդիրը: Ինձ համար այդ խնդիրը ո՛չ հասարակությունն է, ո՛չ ժողովուրդը, այլ մարդը, …
կարդալ ավելին«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ նախաձեռնել է հերթական բարեգործական ծրագիրը: Այս մասին երեկվա ասուլիսում հայտարարել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիաննա Քաբաբյանը: «Տաշիր» բարեգործական հիմնադրամը «Օգնեմ» հիմնադրամի միջոցով արյան քաղցկեղով հիվանդ եւ այս պահին բուժում ստացող 27 երեխաներից յուրաքանչյուրին փոխանցելու է 2000 ԱՄՆ դոլար: «Օգնեմ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, երգահան Էդգար Գյանջումյանի …
կարդալ ավելին21 տարեկան Անդրանիկի` երեք իրենից ավագ ընկերները, թեեւ, վաղուց ամուսնացած են, բայց մինչեւ հիմա հայր չեն դարձել: Երկու տարեկան Գուրգենից բացի, Անդրանիկը մի քանի օրից նաեւ կդառնա զույգ երեխաների հայր: Ասում է` «Մի ընկերս յոթ տարի ա` ամուսնացած ա, բայց վախենում ա երեխա ունենալ: Ասում ա` իմ վիճակում երեխա մեծացնելը մեղք գործել ա: Մյուս ընկերս …
կարդալ ավելինԱբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները հանգրվան են գտել Արամի եւ Բուզանդի փողոցներին հարող այգում, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ: Քաղաքապետարանի աշխատակիցները նույնությամբ տեղադրել են նախկինում Աբովյան փողոցի վրա գտնվող ապամոնտաժված կրպակները նշված վայրում: Երեկ, ըստ tert.am-ի` այնտեղ էին հավաքվել են մի շարք բնապահպաններ` «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Այս այգին երեւանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից» վերտառությամբ …
կարդալ ավելինԱնցած տարի մամուլը բավականին զվարճացրեց քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությամբ: Սակայն ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: Այս անգամ հերթական ավանտյուրիստի որոգայթներում հայտնվեցին Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Եվ այսպես, լրատվամիջոցները` ձեռքից ձեռք խլելով, իրար հերթ չէին տալիս հարցազրույց վերցնելու մի ռեժիսորից, որն, իբր, վերջին տասը …
կարդալ ավելինՕրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձեւավորվել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գործունեությունն ուսումնասիրող միջգերատեսչական մի հանձնաժողով, որի կազմում բացառապես ընդգրկվել են պետական գերատեսչության պաշտոնյաներ: Ընդ որում` խորհրդի կազմում ընդգրկված միակ հասարակական կազմակերպությունը «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ն է` ի դեմս դրա նախագահ Սիլվա Ադամյանի: Վերջինիս, սակայն, զարմացրել է խորհրդի կազմը, որտեղ, ըստ նրա, պետք է …
կարդալ ավելին«Ժամանակակից հայ գրականություն չկա»: Սա հասարակության այն մասի կարծիքն է, ում համար հայ գրականությունն ավարտվում է Հովհաննես Թումանյանով: «Այս հասարակությունն` իր դավանած արժեքներով, իր պրիմիտիվիզմով արժանի չէ ունենալ այնպիսի գրողներ, որոնք ունենք հիմա»: Սա արդեն ժամանակակից գրական աշխարհը գնահատող մասնագետների կարծիքն է: «Մեր գրողները հարմարվող են, չունենք քաղաքացիական կեցվածք»: Այսպես կարծում է հասարակության մի մեծ …
կարդալ ավելինՖոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երեւանում: Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 1-ին հարկում գտնվող քրեական գործերի համար նախատեսված 1-ին դահլիճում շարունակվում էր հանրության համար մեծ հնչեղություն ստացած Միխայիլ Բաշչկովի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն 2 կամ …
կարդալ ավելինՓոքրիկ էլեկտրական սալիկն ամբողջ մարմնով շրջափակման մեջ առած Լիլիթի մեջ ապրող երեխան երեւի հիմա հայհոյում է աշխարհի դրվածքը: 23 տարեկան կնոջ հայացքի մեջ դաջվել է մի 70-ի` կյանքի մայրամուտին սպասող մարդու տառապանքը: Երեխայի սպասելու լուրն իմանալուց հետո ցանկացել է ազատվել նրանից: «Ուշ իմացա, հետո էլ աբորտի փող էր պետք, իսկ էն երկու փոքրերս հաց չունեին …
կարդալ ավելինԾնվել է 1975թ. հուլիսի 25-ին, Երեւանում, ամուսնացած է, ունի երկու որդի: 2002-2005թթ.` ԵՊԲՀ ռեկտորի օգնական: 2005-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 2008թ.` ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2009թ. մայիսից` ՀՀ կրթության եւ գիտության նախարար: Ազատ ժամանակ բանաստեղծություններ է գրում: – Թե դպրոցում, թե համալսարանում Դուք միշտ լավ եք սովորել, …
կարդալ ավելինԵրեկ ոստիկանների միջամտությամբ փակվել է «Հայրապետյան եղբայրներ-Հ.Ա» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութը: Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաեւ «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ երեկ այցելել են հանրախանութ եւ դուրս հանել վարձակալությամբ այնտեղ առեւտուր իրականացնող անձանց: Հանրախանութի տնօրինությունից ոչ ոք այդ պահին տեղում չի եղել: Ավելի ուշ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաղորդագրություն տարածեց` հաստատելով, որ այդ տարածքը օրենքով սահմանված կարգով անցել է …
կարդալ ավելինԵրեկ Սյունիքի մարզի թվով 9 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ընթացող ուրանի որոնողահետախուզական աշխատանքների դադարեցման խնդրանքով: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի պատվերով «Աբվան» ՍՊԸ-ն 2011թ. հոկտեմբեր ամսից վերսկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները, որը հանրության շրջանում վերստին տագնապ է առաջացրել: 9 հ/կ-ների բաց նամակը` ուղղված …
կարդալ ավելին