ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզի Սարակապ գյուղից N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում հունվարի 18-ին որպես կասկածյալ ձերբակալվել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մինասյանը: Վերջինս կասկածվում է ՔՕ 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով …
կարդալ ավելին«168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի եւ նշյալ ընկերության նախկին գլխավոր տնօրեն, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունու միջեւ առկա տարաձայնություններին: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերի 9-ին կալանավորվել, ապա մի քանի օր անց ստորագրությամբ ազատ էր արձակվել Ն. Հարթունյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել …
կարդալ ավելինԴերասան Սերգեյ Դանիելյանը երեկ կոչ է արել արվեստագետներին` բոյկոտել առաջիկա ընտրություններն ու քարոզարշավներին չմասնակցել: Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ով նախորդ ընտրությունների ժամանակ սատարում էր ՀՅԴ-ին, ասել է, թե եղել է ոչ թե ՀՅԴ-ի կողքին, այլ` Վահան Հովհաննիսյանի, ով, ըստ նրա` «իր ինտելեկտով ավելի բարձր է», քան ՀՀ երեք նախագահները: Սակայն այս ընտրությունների ժամանակ Ռ. Հախվերդյանն այլեւս …
կարդալ ավելինՀայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը: ՀՔԾ լրատվական ծառայությունից news.am-ին հայտնում են, որ նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու` ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 դոլար ստանալու դիմաց մեղադրյալ …
կարդալ ավելինՄիջազգային հասարակական «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպությունն անհրաժեշտ է համարում շարունակել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունը: «Արդարադատությունը չի հաղթանակի, քանի դեռ սպանության մեղադրյալները դատարանի առջեւ չեն կանգնել եւ պատժվել օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան: Նրա խոսքով` CPJ-ն համերաշխ է Դինքի ընտանիքի, գործընկերների …
կարդալ ավելինԵրեկվա դրությամբ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի մոտ երեք բեռնատար է մնացել: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը news.am-ին ասել է, թե Հայաստանի քաղաքացիների մի մասը վերադարձել է Հայաստան, մյուսները Ռուսաստան են մեկնել այլ ճանապարհներով: Նշենք, որ երեկվա դրությամբ եղանակային վատ պայմանների պատճառով փակված անցակետում էին գտնվում Հայաստանի քաղաքացիներով երեք մեքենաներ, նաեւ 6 բեռնատար եւ 1 ավտոբուս:
կարդալ ավելինԱյս հոդվածիս գաղափարն արդեն մտմտում ու մի անկյունում առանձնացած հաստ ու բարակ, կարճ ու երկար գրքեր ու պարբերականներ էի թերթում, երբ հանկարծ ՖԵՅՍԲՈՒՔ ընկերային ցանցի մեջ եղած ընկերներիս թիվը մեկով պակասեց: Սկզբում նշանակություն չտվեցի, որովհետեւ գրեթե 1000-ի հասնող բարեկամներիս ցուցակի մեջ նաեւ պատահական մարդիկ կան, որ ժամանակի ընթացքին հասկանալով, որ իրենց խելքի բանը չեմ, բնականաբար …
կարդալ ավելին«168 ժամի» նախորդ համարում տպագրված «Երեխան այրվել է, բայց հարեւանները չեն արձագանքել» հոդվածում ներկայացրել էինք 7-ամյա Օվսաննա Բարսեղյանի հետ կատարված դժբախտ պատահարը: Հիշեցնենք, որ նա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ է եւ մարմնի 40% մակերեսով խոր այրվածքներ է ստացել էլեկտրական սալիկից իր հագուստին կրակի բռնկումից: Նոյեմբերի 9-ին Օ. Բարսեղյանին ծայրահեղ ծանր, կյանքին վտանգ սպառնացող վիճակում …
կարդալ ավելինՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին անցած շաբաթ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժինը հարցաքննության է կանչել` օգնության համար իրեն դիմած քաղաքացու նկատմամբ սպառնալիքներ կիրառելու կասկածանքով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` քաղաքացին դիմել էր Սաքունցի ղեկավարած իրավապաշտպան կազմակերպության գրասենյակ` ահազանգելով Ոստիկանությունում իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին: Սաքունցն էլ, իր հերթին, այդ մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանություն, …
կարդալ ավելինՏարիներ առաջ, երբ Օկուջավային հարցրեցին` ի՞նչ կարծիքի եք մեր իշխանությունների մասին, ասաց` քանի դեռ մենք ինքներս մեզ չխոստովանենք, որ հետամնաց հասարակություն ենք, չենք կարող շտկվել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, միայն երբեմն իմ տեսակետն եմ հայտնում որպես քաղաքացի, որոշ տգետներ ասում են`ինչո՞ւ է նա քաղաքականությամբ զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական գործիչները: Հա, ինչի՞ց էի խոսում, Բուլատ …
կարդալ ավելինԻնչպե՞ս է պատահում. նստած ես ամանորյա սեղանի շուրջ: Զրուցում եք: Սեղանին, կարծես, ամեն ինչ կա: Հենց այնպես, առանց քաղց զգալու, շարունակում եք ծամել: Ու հանկարծ հարազատներիցդ մեկն առանց նախաբանի հայտարարում է. «Արդեն որոշել ենք` այս տարվա ընթացքում Հայաստանից ընտանիքով հեռանում ենք»: Այս տարին ինձ համար այդպես սկսվեց: «Ո՞ւր»,- հարցրեցի, փոխանակ հարցնելու` «Ինչո՞ւ»: «Պատրաստ եմ անգամ …
կարդալ ավելինԹբիլիսիի հայ համայնքը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Ըստ հաղորդագրության` 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությանը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով` «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ …
կարդալ ավելին«Մամա, խնդրում եմ, վայ մամա ջան, աղաչում եմ, ինձ մի տանջի: Մամա ջան, ինձ պառկացրու, շատ եմ աղաչում»,- ամբողջ ձայնով ցավից բղավելով, լաց է լինում 7-ամյա Օվսաննան: Երկու ամիս առաջ մասնագետներն այս աղջկա կյանքը փրկելու հավանականությունը շատ չնչին էին համարում, քանի որ Օվսաննա Բարսեղյանին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների …
կարդալ ավելին«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Հետք», «Առավոտ», «168 ժամ», «ՄեդիաԼաբ» և «ArmRegions» առցանց պարբերականները ներկայացնում են «Հայ Ձմեռ պապ-2012» լրագրողական-բարեգործական թողարկումը: Առաջարկում ենք կարդալ Հայաստանի տարբեր շրջաններում և ԼՂՀ-ում բնակվող մի քանի ընտանիքի պատմություն և դիտել դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերը: Մեր հարևանությամբ ապրող այս մարդիկ զուրկ են կենցաղի նվազագույն պայմաններից, չունեն աշխատանք և հավատ …
կարդալ ավելինhttp://lenahovsepyan.com/?p=172 Լենա ՀՈՎՍԵՓՅԱՆ Ժողովրդի մեջ ընդունված բարեմաղթանք է` «Յոթը որդով սեղան նստես»: Գորիսում մի ընտանիք կա, որտեղ ոչ թե 7, այլ 8 որդով են սեղան նստում, ու 8 եղբայրների միակ քույրիկն էլ մայրիկի հետ սեղան է գցում… Այստեղ ռոմանտիկան կանգնեցնենք: Իրականությունն այն է, որ այս անշուք (չասենք` աղքատ) տան կուշտաչք երեխաներն ընդամենը «աշխարհի համար խաղաղություն» …
կարդալ ավելինՏիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆwww.haysanta.am Տունը, որտեղ բնակվում է Կարեն և Սուսան Մադաթյանների յոթ հոգանոց ընտանիքը, ադրբեջանցիների դիրքերից չի երևում, բայց նրանք ապրում են սահմանի բոլոր տագնապները։ «Լինում են, ամեն օր էլ կրակոցներ լինում են,-ասում է Կարենը,-ուղղակի մեր տեղը փոս ա, գյուլեքը գալիս, մեր վրովն են անց կենում»։ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչը նշված անհանգստությունից ու տագնապից բացի՝ …
կարդալ ավելինhttp://www.168.am/am/articles/27900-pr Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆwww.168.am Բեռնատար մեքենայի խցիկի նման փոքր ու անդուր վագոն-տնակի մարդաշատությունն Արամին շփոթեցնում է: Անօգնական շարժումներ է անում, թրխկալով կպչում է վագոնի փայտե պատին: Մոլորված փորձում է գլխի ընկնել` ինչո՞ւ են անծանոթ մարդկանց ձայներ արձագանքում: 11-ամյա տղան լսողությունն այնպես է լարել, որ կորցրել է տնակի դռան տեղը, որին շոշափելով վարժվելու համար տասնյակ տարի պայքարել …
կարդալ ավելինhttp://old.hetq.am/am/karabakh/narek-2/Քնար ԲԱԲԱՅԱՆwww.hetq.am Նարեկին հանդիպեցինք Հադրութի շրջանից 45 կմ դեպի հյուսիս գտնվող Ծամծոր գյուղում: Նա արդեն պատրաստվում էր դաշտ գնալ. որդին տրակտորի հետ կապված ինչ-որ խնդիրներ ուներ: Այս ամենում արտառոց ոչինչ չէր լինի, եթե Նարեկը հաշմանդամի սայլակին չլիներ: 57-ամյա Նարեկ Ավագյանը ծնվել ու մեծացել է Ծամծորում, այստեղ դպրոց է հաճախել, ապա զորակոչվել խորհրդային բանակ: Բանակից հետո …
կարդալ ավելինԱնուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆwww.medialab.am 22 ամիս չոր տախտակները` որպես անկողին, աղոթքները` չմարող հույս: Հեռու մշուշներում` 5 ամսական որդին, հարևանությամբ` մկները, մետաղի չմարող ձայնն ու ստորացումները: Հաղարծին գյուղի բնակիչ 32-ամյա Արթուր Բադալյանի ուղեղում շատ պատկերներ դաջվեցին որպես մղձավանջ գրեթե երկու տարի անցկացրած ադրբեջանական գերության օրերից` կյանքը բաժանելով մինչև գերությունը և գերությունից հետո: Թեև մարտի 17-ին գերիների փոխանակության շնորհիվ …
կարդալ ավելինhttp://www.aravot.am/old/am/articles/society/89638/viewԱնուշ ԽԵՉՈՅԱՆwww.aravot.am Սոցիալապես անապահով ընտանիքը տեղ չունի գնալու, իսկ իրենց տունը նորոգելու, ավելի ճիշտ՝ վերականգնելու համար էլ գումար չկա: Գոհար Խաչատրյանն իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 3 կիսաքանդ տանը: Նրանց տունն ի սկզբանե ունեցել է 3 սենյակ, սակայն հիմա հնարավոր է ապրել միայն մեկում. մնացած 2 սենյակը, խոհանոցն …
կարդալ ավելին