ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզի Սարակապ գյուղից N զորամասի ժամկետային զինծառայող Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում հունվարի 18-ին որպես կասկածյալ ձերբակալվել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մինասյանը:
Վերջինս կասկածվում է ՔՕ 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման մեջ (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հիշեցնենք` 18-ամյա Հայկ Խաչատրյանը դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել էր, հարազատների պնդմամբ, ջրծաղիկի բարդացման հետեւանքով:
Զինվորի հարազատները պնդում են, որ Հայկը հոսպիտալի բժշկի անտարբերության ու սխալ բուժման եւ հրամանատարի անտարբերության պատճառով է մահացել: