հասարակություն

Մտավ դատարան

09.12.2011

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` դատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

կարդալ ավելին

Ծեծել են Գագիկ Շամշյանին

09.12.2011

Դեկտեմբերի 8-ի երեկոյան, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի եւ Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսեւորել քաղաքացիների նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ուր վերջիններս շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել եւ հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող …

կարդալ ավելին

Երեքը «Զվարթնոցում»

09.12.2011

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին, Նյու Յորք-Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` վերջինս 2010թ. մարտի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Իսկ դեկտեմբերի 8-ին Ոստիկանության ծառայողները դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա մի տղամարդու, ով օգոստոսի 30-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների …

կարդալ ավելին

Գործ է հարուցվել

09.12.2011

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունում կատարված ստուգման արդյունքների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրգործ` Կոտայքի մարզային քննչական բաժնի պետի` Ոստիկանության փոխգնդապետի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ:

կարդալ ավելին

Ղազարին հարցաքննել են

09.12.2011

Նախօրեին Ոստիկանության 6-րդ վարչության 7 աշխատակիցներ ներխուժել էին արձակագիր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Օհանյանի բնակարան եւ նրան բռնի ուժով տեղափոխել ԱԱԾ: Ա. Օհանյանին որեւէ ծանուցագիր չի ներկայացվել, թե ինչու պետք է նա ներկայանար ԱԱԾ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արմեն Օհանյանին հարցաքննել էին կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ գործի շրջանակներում, որը …

կարդալ ավելին

Հասարակությունը նման է որբ երեխայի

09.12.2011

Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) կողմից բացասական տեղեկատվության հոսքը հոգեբանական լուրջ ազդեցություն է թողնում հասարակության յուրաքանչյուր անդամի վրա՝ անկախ մասնագիտությունից, տարիքից եւ սեռից: Կարծես, ամեն օր «սրտատրոփ» սպասում ենք հերթական սպանության, ինքնասպանության, արտակարգ պատահարների, անչափահասների բռնաբարությունների դեպքերի, ընդ որում՝ օրեցօր դաժանություններն ավելի կատաղի ու աներեւակայելի դրսեւորումներ են ստանում, ինչի հետեւանքով մենք պարզապես կորցնում ենք մարդկային էության, բնորոշ …

կարդալ ավելին

Դավանենք համամարդկային արժեքներ՝ սնվենք խորովածով

09.12.2011

Աշխարհի բոլոր լրատվամիջոցները գրում են Մերկուրիի հարեւանությամբ գտնվող հնարավոր այլմոլորակային տիեզերանավի մասին: Իսկ տիեզերանավը լուսանկարել է, պատկերացրեք, ամենեւին ոչ Գագիկ Շամշյանը, այլ NASA-ի STEREO տիեզերանավին տեղադրված տեսախցիկը: Եվ մինչ ՆԱՍԱ-ի գիտնականները Տիեզերքում բանական արարածների են փնտրում, մինչ ՌԴ Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ֆինկելշտեյնը վստահեցնում է, թե 25 տարի անց Երկիր մոլորակի բնակիչները …

կարդալ ավելին

Հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի մարզադաշտը չտուժի

09.12.2011

Երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման ներկայացուցիչները երեկ «Հրազդան» մարզադաշտի փրկության համար երթ էին կազմակերպել, որի ընթացքում հանդիպել են նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտել «Հրազդան» մարզադաշտի տարածքում հնարավոր բարձրահարկ շինության կառուցման վերաբերյալ: Հիշեցնենք, որ «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում …

կարդալ ավելին

Աղբահանության վճարը թանկացավ

09.12.2011

Երեւանի քաղաքի ավագանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրված արտահերթ նիստում կողմ է քվեարկել նաեւ Երեւանում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշմանը: Ըստ այդմ, Երեւանում 2012թ. աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու որոշմամբ սահմանվել են աղբահանության վճարի հետեւյալ դրույքաչափերը. 1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200 ՀՀ դրամ, 2) …

կարդալ ավելին

Ինչպես ազատվել հարկերից՝ աշխատակցի անազատության հաշվին

09.12.2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Եվրադատարանից սպասվող հերթական վճիռը» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք «Մաժեստիկ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ աղմկահարույց փաստեր, որոնք մեզ տրամադրել էր այդ ընկերության նախկին տնօրեն Արամ Դավթյանի քույրը` Հասմիկ Դավթյանը: Վերջինս չի դադարում պայքարել Ա. Դավթյանի անմեղությունն ապացուցելու համար, ավելին` բոլոր շահագրգիռ մարմիններին տրամադրում է «Մաժեստիկ» ՍՊԸ-ի անօրինական գործունեության վերաբերյալ փաստեր, ըստ …

կարդալ ավելին

Դպրոցի տնօրենի անչափահաս որդին՝ ընդդեմ թերթի

09.12.2011

Դեկտեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի անչափահաս որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Այս անգամ դատական նիստին ներկա էր նաեւ Տ. Տերտերյանի հայրը` Համլետ Տերտերյանը, ով դատական նիստը սկսելուց առաջ …

կարդալ ավելին

Այրվել են թղթապանակները

08.12.2011

Երեկ երեկոյան` ժամը 18:24-ին Հրշեջ ծառայության աշխատակիցներն ահազանգ են ստացել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում բռնկված հրդեհի մասին: Ժամը 20:00-ի կողմերը հրդեհը հաջողվել է մարել: Այրվել է սենյակներից մեկի 3 մետր քառակուսի չափով փայտե միջնապատը եւ թղթապանակներով լի գրապահարանը: Երեկ ուշ երեկոյան դեռեւս չէր հաջողվել պարզել, թե ո՞րն է եղել հրդեհի պատճառը, եւ արդյոք …

կարդալ ավելին

Շտապ օգնություն է եկել դատարան

08.12.2011

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: news.am-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 6-ի նիստում մեղադրյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը բացարկ էր ներկայացրել դատախազ Հարություն Հարությունյանին, ով դատարանում հանդես է գալիս որպես մեղադրող: Ըստ պաշտպանի` նախաքննությունն իրականացվել է մի շարք խախտումներով: Եվ …

կարդալ ավելին

Սեւանի ափին

08.12.2011

Դեկտեմբերի 4-ի երեկոյան Ոստիկանության Սեւանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սեւանի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ 37-ամյա Արա Ս.-ի եւ 43-ամյա Ռազմիկ Մ.-ի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Պարզվել է, որ միջադեպին ներկա են գտնվել նաեւ Արա Ս.-ի եւ Ռազմիկ Մ.-ի ընկերները: Վիճաբանության ընթացքում Արա Ս.-ն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակել է 31-ամյա Հրաչյա Ա.-ի …

կարդալ ավելին

«Հայփոստի» բաժանմունքի պետը գումար է յուրացրել

08.12.2011

Լոռիի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` փոստային բաժանմունքի պետի կողմից կենսաթոշակների եւ նպաստի գումարներից յուրացում կատարելու դեպքի առթիվ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության` պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ մասնավորապես պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Վանաձորի թիվ N փոստային բաժանմունքի պետը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, քաղաքացիների կենսաթոշակները եւ նպաստը վճարելու համար …

կարդալ ավելին

Ընտանիքը ոտքի կանգնեց

08.12.2011

Օրեր առաջ «168 Ժամ» թերթը մի նամակ է ստացել, որը վերաբերում է մեր թերթում տպագրված հոդվածներից մեկին: Քաղաքացի Թամարա Գրիգորյանի կողմից ստացված` «Փոքրիկ Վաչիկը մեծանում է իր մայրիկի հետ` շնորհիվ բարի ու սրտացավ մարդկանց» վերնագրով նամակը տպագրում ենք ամբողջությամբ, քանի որ այդ հրապարակման հերոսների ճակատագրով մինչ օրս հետաքրքրվում են բազմաթիվ ընթերցողներ: «168 Ժամ» պարբերականի նոյեմբերի …

կարդալ ավելին

«Գոհարը մարդուն խեղդեց՝ լույսի պարտքն էլ մնաց իմ վրա»,- ասում է մեկ տարի անլույս ապրող Սեդա Մնացականյանը

08.12.2011

Հարեւանուհու փայտե վառարանին կիպ կպած Սեդա Մնացականյանը երկար ժամանակ անշարժ նստած է: Չի արձագանքում շուրջը կատարվող իրադարձություններին, չի լսում ակտիվ խոսակցությունները: Անզգայացել, վերացել է էս աշխարհից: Ամաչում է, ուզում է աննկատ ծվարել հարեւաններից մեկի տանը, որտեղ մի քիչ լույս ու մի քիչ էլ ջերմություն կգտնի: Հարցերիս դժվարությամբ է պատասխանում` «հա» ու «չէ»-ով: Սառած աչքերով, անզգացմունք …

կարդալ ավելին

Երգչախմբային հեղաշրջում՝ արաբական աշխարհում,- ասում է արաբական երգչախմբի խմբավար Պարգեւ Թասլաքյանը

08.12.2011

«Ֆայհա» եւ լիբանանապաղեստինյան երգչախմբերի ղեկավար Պարգեւ Թասլաքյանի հետ ծանոթացա նախորդ ամռանը` Լիբանանում, ում հետ խոսեցինք երգչախմբային արվեստի մարտահրավերների մասին: Այն ժամանակ էլ իմացա, որ զրուցակիցս Լիբանանի առաջին երգչախմբի հիմնադիրն է, եւ, որ երգչախմբի կազմում բացառապես արաբներ են: Ընդ որում` զարմանալին այն էր, որ արաբներից կազմված երգչախումբը պարզապես պաշտում է կոմիտասյան երգերը: Պ. Թասլաքյանի ասելով` երգչախումբը …

կարդալ ավելին

Ամին Մաալուֆ. «Եթե ես ստեղծված եմ Երկրից, ապա ամբողջ Երկիրն իմն է, եւ բոլոր մարդիկ իմ ազգականներն են»

08.12.2011

Ես քաղաքակրթությունների բախման կողմնակիցը չեմ: Անգամ, եթե այն, ինչը հասկանում են որպես քաղաքակրթությունների բախում, գոյություն ունի, մենք պետք է դրա դեմ պայքարենք: Պետք չէ կարծել, որ այդպիսին է այս աշխարհի ճակատագիրը, նրա ապագան, որ դա ժողովուրդների միջեւ բնական վիճակն է: Իրերի նման վիճակն անհեթեթ է, եւ այն պետք է հաղթահարվի: Քանզի աշխարհը չի կարող զարգանալ …

կարդալ ավելին

Հրանտ Մկրտչյան. «Գիտակցաբար անձնազոհությունը հերոսություն է»

08.12.2011

1992թ. օգոստոս: Հացի գյուղի դիրքերը պաշտպանելիս չորս ազատամարտիկ զոհվեցին` Հրանտը, Գարիկը, Աբելն ու Սամվելը, երկուսը ծանր վիրավորվեցին` ստեփանակերտցի Արայիկն ու Հացի գյուղի Արայիկը: Թշնամին ետ մղվեց, գյուղ չմտավ եւ չկարողացավ Հացի-Նոր Շեն-Ավդուռ ճանապարհով գնալ դեպի Ստեփանակերտ: Արցախի պատերազմում կարեւոր նշանակություն ունեցող այս մարտը ադրբեջանցիները ձախողեցին արմավիրցի ուսանող Հրանտ Մկրտչյանի շնորհիվ, որն իմանալով, որ դիրքերը գրավվել …

կարդալ ավելին