Երեքը «Զվարթնոցում»

09/12/2011

Դեկտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին, Նյու Յորք-Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` վերջինս 2010թ. մարտի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Իսկ դեկտեմբերի 8-ին Ոստիկանության ծառայողները դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա մի տղամարդու, ով օգոստոսի 30-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով: Նույն օրը երեկոյան ժամը 22:00-ին, Ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 33-ամյա մի տղամարդու, ով հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաեւո-Չերկեսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: