հասարակություն

Գլխավոր դատախազությունն արձագանքել է

01.12.2011

Օրերս «168 Ժամ» թերթը ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ է ստացել, որն անդրադառնում էր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Ամուսինն ու սկեսուրը գողացել են երեխային» վերնագրով հոդվածին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ստորագրությամբ նամակում գրված էր. «Տեղեկացնում եմ, որ նշված հոդվածը ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ուղարկել է Երեւան քաղաքի …

կարդալ ավելին

Քանի դեռ կա անօրեն դատարանի ֆենոմենը

01.12.2011

Պարզվում է, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հիասթափություն է ապրել Սահմանադրական դատարանի հայտնի որոշման հետ կապված: Այդ մասին նա հայտնել է երեկ կայացած ասուլիսում: Ըստ նրա, Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելով` դատարանը խիստ մարդկային վերաբերմունք կցուցաբերեր լրատվամիջոցների նկատմամբ: «Ակնհայտ է, որ ինչքան ավելի հեշտ կլիներ եւ կարելի էր հերոսանալ, գոնե այսօր ժամանակավոր բոլոր լրագրողների …

կարդալ ավելին

Այսօրվանից սահադաշտը կբացվի

01.12.2011

Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: Բացման մեկնարկը կտրվի ժամը 16-ին` մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով: Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր, ժամը 11:00-16:30-ը: Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում` այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում` 1000 դրամ …

կարդալ ավելին

Հաջորդը` հայերենով

29.11.2011

Ճանաչողական այցով երեկ Գյումրի է այցելել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այնտեղ հանդիպում է ունեցել տեղի հ/կ-ների ներկայացուցիչների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Եկել եմ կնոջս հետ, մոտիկից ծանոթանալու գյումրեցիների խնդիրներին»,- նշել է Ջոն Հեֆերնը, ով առաջին անգամ էր Գյումրիում: Դեսպանն այցելել է նաեւ Գյումրիի տեխնիկական գրադարան, որտեղ …

կարդալ ավելին

Այսօր եւ վաղը

29.11.2011

Այսօր ժամը 12:00-ին Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում իր ցուցմունքը կշարունակի տուժողի իրավահաջորդը` Ա. Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Այսօր դատարանում կհետազոտվի նաեւ նախորդ նիստի ժամանակ Հ. Հովհաննիսյանի կողմից դատարանին տրամադրված լուսանկարը դեպքի վայրից, որն արվել էր բջջային հեռախոսով …

կարդալ ավելին

«Ժողովուրդը» պահանջում է 1 լումա

29.11.2011

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ընդամենը մեկ անգամ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությանը` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, արձանագրել է, որ անգամ մարզպետի փաստաբանները չգիտեն` Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ: Նրանք փոխարենը հայտարարել են. «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը օրաթերթն իրավունք չուներ գրելու, քանի որ մարզպետը հանրային անձ է»: Այս մասին ասվում է …

կարդալ ավելին

7 զոհ` մեկ շաբաթում

29.11.2011

«Միայն անցած շաբաթվա ընթացքում, ի պատասխան նոյեմբերի 19-ին եւ 20-ին առաջնային գծում հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում Պաշտպանության բանակի կրած երկու զինվորի կորստի, հայկական կողմը, ինչպես եւ նախապես զգուշացրել էր, դիմել է պատժիչ գործողությունների: Ըստ Պաշտպանության բանակի հետախուզության տվյալների, նոյեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել են …

կարդալ ավելին

Ախ, Թամար, Թամար

26.11.2011

Վերահսկիչ պալատի կողմից «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները հաստատում են, որ նախկին ՕԵԿ-ական, իսկ վերջերս ԲՀԿ-ին անդամագրված Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ ֆինանսական չարաշահումներ են կատարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՎՊ լրատվական ծառայությունից: Այսպիսով ՎՊ-ն իր ուսումնասիրությունն ավարտել է 13 կետանոց եզրակացությամբ: Այդ կետերից մեկի համաձայն` հիմնադրամի 2008, 2009, 2010թթ. հաշվետվություններով …

կարդալ ավելին

Փող ղրկեցեք

26.11.2011

«Ջուր տուր, կյանք պարգեւիր» կոչով «Հայաստան» համահայկական հիմնադրամը, արդեն քանի ամիս է` դիմում էր համայն աշխարհի հայությանը` ակնհայտորեն գերագնահատելով նրա հնարավորությունները: Ամեն դեպքում, մեր նախնիները համանման բովանդակությամբ խնդրանքը նախ ձեւակերպում էին որեւէ աղոթքի մեջ, ապա հղում Բարձրյալին: Բայց քանի որ այս դեպքում կոչը կոնկրետ յուրաքանչյուրիս էր ուղղված, փորձեցի նախ հասկանալ խնդրի լրջությունն ու դիմեցի Google-ի …

կարդալ ավելին

«Ուզում եմ մի բան կառուցել, որով դուք՝ հայերդ, կհպարտանաք»

26.11.2011

Ասում է իրանցի գործարար Փեյման Շայեգան Ռադը, ով սեփականատերն է Երեւանի Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ կառուցվելիք վիճահարույց` 50 կամ 25 հարկանի շենքի Վերջերս հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Դիդաս ինթերնեյշնլ» կազմակերպության` Երեւանի կենտրոնում, ավելի ստույգ` «Մոսկվա» կինոթատրոնի եւ Նկարիչների միության միջեւ կառուցվելիք 50 հարկանի շենքի նախագիծը, որը հայտնվել էր ինտերնետային կայքերից մեկում: Նշվում …

կարդալ ավելին

Հիվա՞նդ ես, բուժօգնության կարի՞ք ունես. մահացիր, եթե կարող ես

26.11.2011

Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրակազմն ականատես եղավ մի երեւույթի, երբ առողջական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացին բուժհիմնարկներ այցելելու փոխարեն` դիմում է լրատվամիջոցներին: Բանն այն է, որ երեկ ուշ երեկոյան խմբագրություն էին այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ֆանարջյան 77 հասցեի մի խումբ բնակիչներ: Նշյալ հասցեի բնակիչ երեք կանայք թեւերից քարշ տալով հազիվ էին կարողանում խմբագրության որեւէ սենյակում …

կարդալ ավելին

«Կյանքում չեմ հավատա»

26.11.2011

NEWS am-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 16-ին ինքնասպանություն գործած` «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի կնոջ` Տատյանա Չադենկովայի հետ: – Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Արմեն Պետրոսյանի հետ: – Արմենի հետ ծանոթացել ենք 2004թ., Դուբայում: Ես Դուբայում նավթային ընկերություններից մեկում էի աշխատում: Այնուհետեւ սկսեցինք հանդիպել եւ մեկ տարի անց ամուսնացանք: Մեր աղջիկը` Կարինան, ծնվեց 2006թ. …

կարդալ ավելին

Հարազատները պնդում են, որ «Արտակին սպանողները դատարանում չեն»

24.11.2011

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով երեկ կայացած դատական նիստում առաջինը ցուցմունք տվեց նրա մայրը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Հասմիկ Հովհաննիսյանը դատարանում հայտարարել է, որ քրիստոնեական արժեքներ ունեցող իր որդին չէր կարող ինքնասպան լինել: Մայրը պնդել է, որ որդուն սպանել են, բայց սպանողները դատարանի դահլիճում չեն: Նրա այս հայտարարությանը հաջորդել …

կարդալ ավելին

«Բիլբուլը» պարուհիներին զենքի սպառնալիքով մայրուղի է հանել

24.11.2011

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նոյեմբերի 18-ին, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Երեւան ավտոճանապարհի վրա գտնվող «Էլիզա» գիշերային ակումբի տարածքում կրակոցներ են հնչել: Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության …

կարդալ ավելին

Կանայք դատապարտում են

24.11.2011

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան երեկ հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից կին գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ կիրառած բռնությունը: «Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որ առնչվում է Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից գործարար Ս. Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը, մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» …

կարդալ ավելին

Նամակներ են փոխանցել ընտանիքներին

24.11.2011

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները նախօրեին հերթական այցն են կատարել Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հինգ հոգանոց հայկական ընտանիքին: ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակից 1news.az պարբերականին հայտնել են, որ ռազմագերիները կազմակերպության աշխատակիցների միջոցով նամակներ են փոխանցել իրենց ընտանիքներին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են պայմաններին, որոնցում պահվում են հայ զինվորները եւ քաղաքացիական անձինք:

կարդալ ավելին

Հայերը թերագնահատում են տարեցների պոտենցիալը

24.11.2011

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2047թ. աշխարհում ծեր մարդկանց թիվը կգերազանցի երեխաների թվին: Ուստի ՄԱԿ-ը կոչ է անում օգտագործել տարեցների պոտենցիալը հանրության բարեկեցության համար: ՄԱԿ-ի հեռուստատեսությունը, ըստ tert.am-ի` ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են ապրում հայ տարեցները: «Հայաստանում 1980-ականներից սկսած` 65-ն անց տարիքի մարդկանց թիվը կրկնապատկվել է: Նրանց սոցիալական պաշտպանվածությունը «փլուզվեց» ԽՍՀՄ-ի հետ միասին, որից …

կարդալ ավելին

«Սալդատները նենց են սխկել, որ բամբակով ջուր են դնում բերանը»

24.11.2011

Լուսակերտի զորամասում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առայժմ մեկ քաղաքացի է ձերբակալված, եւս մի քանիսը բերման են ենթարկվել, սակայն նրանց կարգավիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան: Ձերբակալվածը BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Արիստակեսյանն է: Այս մեքենան, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 20-ին զորամասի մուտքի մոտ զինվորների եւ քաղաքացիական անձանց վիճաբանությունից հետո վրաերթի է ենթարկել այդ զորամասի …

կարդալ ավելին

Կրկին զինվոր է զոհվել

22.11.2011

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:50-ի սահմաններում հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական …

կարդալ ավելին

Վաճառել են պարսիկներին

22.11.2011

Երեւանի քաղաքապետարանի ավագանու Քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ 50 հարկանի շինության կառուցմանը, հայտարարել է, որ Աբովյան փողոցում գտնվող Նկարիչների միության տարածքը 2009թ. Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի իմացությամբ վաճառվել է պարսկական ընկերությանը: Պողոսյանի խոսքով` այն ժամանակ տրվել է 25 հարկանի շինության կառուցման թույլտվություն, ինչը, ըստ նրա` անթույլատրելի է։ «Թեկուզ …

կարդալ ավելին