Օրերս «168 Ժամ» թերթը ՀՀ գլխավոր դատախազությունից նամակ է ստացել, որն անդրադառնում էր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Ամուսինն ու սկեսուրը գողացել են երեխային» վերնագրով հոդվածին: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ստորագրությամբ նամակում գրված էր. «Տեղեկացնում եմ, որ նշված հոդվածը ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը ուղարկել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազին` հանձնարարելու ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մաշտոցի քննչական բաժնին` քննության առարկա դարձնելու հոդվածում մատնանշված հանգամանքները: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»: