Այսօր եւ վաղը

29/11/2011

Այսօր ժամը 12:00-ին Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում իր ցուցմունքը կշարունակի տուժողի իրավահաջորդը` Ա. Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Այսօր դատարանում կհետազոտվի նաեւ նախորդ նիստի ժամանակ Հ. Հովհաննիսյանի կողմից դատարանին տրամադրված լուսանկարը դեպքի վայրից, որն արվել էր բջջային հեռախոսով եւ փոխանցվել Ա. Նազարյանի հարազատներին հենց դեպքի օրը: Ա. Նազարյանի մորը լսելուց հետո հարցաքննվելու են գործով դատակոչված վկաները` Նազարյանի մարտական վերջին հերթապահության ծառայակիցները: Դատական նիստ է նախատեսվում նաեւ վաղը` նոյեմբերի 30-ին: Հիշեցնենք, որ Ա. Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի 27-ին` Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» կոչվող զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: