հասարակություն

«Ապրանքի պիտանելիսության ժամկետի վրա «սկոչով մեկ այլ պիտակ էին փակցրել»,- ասում է «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը

08.11.2011

– Անցած շաբաթ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչությունը Ձեր գլխավորած ասոցիացիայի ներկայացուցիչների հետ համատեղ հերթական ծրագրային շրջայցերն էր կազմակերպել պարենային ապրանքների վաճառքի խանութներում` պիտանելիության ժամկետն անցած սննդամթերք հայտնաբերելու եւ դրանց վաճառքը բացառելու նպատակով: Ի՞նչ է փոխվում այդ «հերթական» շրջայցերի արդյունքում, երբ հայաստանյան սպառողը շարունակում է բախվել նույն խնդիրների հետ, այլ կերպ ասած` իրավիճակը, կարծես, …

կարդալ ավելին

2 միլիոն։ Եվ ոչ մի լումա պակաս

08.11.2011

Վիրավորանքի ու զրպարտության մասին օրենքի ապաքրեականացումը դարձյալ ակտիվացրել է Մարդու իրավունքների պաշտպանին, «Չենք լռելու» հասարակական շարժմանը… Ներկայացվում է վիճակագրություն, թե քանի քաղաքական գործիչ ու օլիգարխ է հայց ներկայացրել լրատվամիջոցների դեմ` ընդ որում, որպես սեփական պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու միակ միջոց դիտելով 2 միլիոն դրամ եւ ավելի ֆինանսական փոխհատուցումը: Կարելի է բողոքել օրենքի փոփոխության դեմ, ոտքերով …

կարդալ ավելին

«Մամա ջան, ախր երեխան մեղավոր չի իմ սխալի համար, ինչ ասես՝ կանեմ, մենակ թե երեխուս չտանես մանկատուն»,- աղերսում է չորս ամսական երեխայի մայրը

08.11.2011

Չորս ամսական փոքրիկ Վաչագանը կոպերը ճպճպացնելով ննջում է մի սենյակում, որտեղ նույնիսկ իր մայրն ու տատիկն են ցրտից սփրթնել: Քիչ անց շրթունքները ծռմռելով` սովածության նշաններ է ցույց տալիս: Հասկանալով, որ արձագանքող չկա իր քաղցին` մանկական ձայնը տարածվում է շենքով մեկ: Մայրն ու տատիկը խառնվում են իրար: Սեղանին դրված մանկական կերը վերջանում է: Երեխան նյարդային լացից …

կարդալ ավելին

Ձնաբուք Սելիմի լեռնանցքում

08.11.2011

Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում` Սելիմի լեռնանցքում, առատ ձյան հետեւանքով նոյեմբերի 6-ին արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած փրկարարական վարչության ջոկատի ուժերով ավտոճանապարհի 30-րդ կմ-ից երթեւեկության անվտանգ հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 27 ՕԼ 618 պետհամարանիշի (վարորդ Հ. Բաղդասարյան), իսկ ավտոճանապարհի 35-րդ կմ-ից` «ՎԱԶ-21010» մակնիշի ՏՏ …

կարդալ ավելին

Օղի լից, ընկեր ջան, օղի լից

08.11.2011

«Հայաստանը կորցրել է իր ավանդույթները: Մենք գինի խմող ազգից վերածվել ենք օղի խմող ազգի: Օղին քաղաքական խնդիր է, գինին` մշակութային խնդիր, արվեստ»,- երեկ հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա տվյալներով` ռուսները մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործում են 17 լիտր օղի, 10 լիտր գինի, հայերը` 15լ օղի, 1.3 լիտր գինի, իսկ ֆրանսիացիները` 0.5 …

կարդալ ավելին

Մակարեւիչի հաշվին քարոզչություն են արել

08.11.2011

Ռուս երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը «Սնոբ» ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 3-ին Կեմերովոյում կայացած «Մաշինա վրեմենի» խմբի համերգի ժամանակ: Նրա խոսքով` համերգից առաջ բեմ է բարձրացել մի մարդ ու հայտարարել, թե համերգն անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության ու Համառուսական ժողովրդական ճակատի աջակցությամբ: Այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել հանդիսատեսի մոտ, …

կարդալ ավելին

«Պետք է գործել ավելի դաժան»

08.11.2011

Ռուսական «Forbes» պարբերականը «Բիզնեսի սկզբունքները» խորագրի ներքո ներկայացրել է «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի` տարբեր ժամանակներում տարբեր պարբերականներում հրապարակված մտորումները կապիտալիզմի, կապիտալիստների եւ պատրանքների մասին: – Ճգնաժամը ցույց տվեց, որ մեր երկրում կան շատ մարդիկ, ովքեր իրենց գործարար եւ կապիտալիստ էին համարում, բայց, միեւնույն ժամանակ, շատ լավ ազգայնացնում են վնասները եւ …

կարդալ ավելին

«Աղմուկը պայմանավորված է «Արմֆուդ» ապրանքանիշով»,- ասում է «Էյ-Էս-Սոֆթ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը

05.11.2011

Մի քանի օր առաջ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) տարածել էր մի հաղորդագրություն, որում նշվել էր «Էյ-Էս-Սոֆթ» ՍՊԸ-ի «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթի մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկի խմբի մանրէների եւ ստաֆիլոկոկի բակտերիաների մասին: «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից տրվել է տվյալ ապրանքանիշի կաթնամթերքի իրացման կասեցման կարգադրագիր: Մինչ ամբողջ խմբաքանակի շուկայից դուրսբերումը, ծառայությունը կոչով դիմում …

կարդալ ավելին

Ընտանիքով 4 միլիոն դրամ են պահանջում «168 Ժամից»

05.11.2011

Նոյեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենան Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի երկու դատական նիստերը: Երկու դատական նիստերը նշանակված են նույն օրը` կես ժամվա տարբերությամբ. դատական մի նիստը տեղի կունենա ժամը 15:00-ին, …

կարդալ ավելին

Բազմաթիվ անհատներ եւ կազմակերպություններ աջակցեցին անապահովներին

05.11.2011

«168 Ժամ» թերթում վերջին մեկ ամսվա ընթացքում տպագրված սոցիալական նյութերն անսպասելի ու անհավանական մեծ արձագանք են ստացել: Մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե խմբագրությունը պարբերաբար հեռախոսազանգեր չստանար թերթում տպագրված պատմությունների հերոսներից: Բանն այն է, որ տարատեսակ օգնություններ ստացած անապահով ընտանիքներն էլ, իրենց հերթին, շնորհակալական խոսքեր եւ նամակներ են ուղղում այն մարդկանց, ովքեր իրենց ձեռք են …

կարդալ ավելին

Սփյուռքը կփրկի՞ «սեւ օրից»

03.11.2011

«Հայաստանի բնակչության շրջանում առկա է դժգոհություն, սակայն չի կարելի ասել, որ այդ երկրում իրավիճակը նախահեղափոխական է»,- նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը ադրբեջանական «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում: «Կարծում եմ` Հայաստանում ներկայիս իրավիճակը նախահեղափոխական չէ: Այո, այնտեղ բնակչության շրջանում, ինչպես յուրաքանչյուր հետխորհրդային երկրում, առկա է դժգոհություն: Այսինքն, այդ հանրապետություններում տիրող ներկայիս իրավիճակը …

կարդալ ավելին

Թռչկանը փրկվե՞ց

03.11.2011

Արդեն մի քանի շաբաթ բավականին մեծ աղմուկ բարձրացրած Թռչկանի ջրվեժը գտնվում է Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում: Հիշեցնենք, որ ինչ-որ «Ռոբշին» կազմակերպություն ցանկանում է հէկ կառուցել այդ ջրվեժի վրա, եւ դա հարուցել է ոչ միայն շրջակա գյուղերի բնակիչների, այլ նաեւ` բնապահպանական մի շարք կազմակերպությունների բուռն դժգոհությունը: Շինարարական այդ կազմակերպությունը արդեն որոշակի աշխատանք իրականացրել էր ջրվեժի մոտ, …

կարդալ ավելին

Աղյուսով` գլխին

03.11.2011

Սարատովում անհայտ անձն աղյուսով հարվածել է դատավորի գլխին: Նա հարձակվել է դատավոր Տատյանա Շմալենկոյի վրա, աղյուսով հարվածել գլխին եւ դեպքի վայրից դիմել փախուստի: Հարձակումը, որի հետեւանքով դատավորը ստացել է գանգա-ուղեղային փակ վնասվածք եւ ուղեղի ցնցում, տեղի է ունեցել կնոջ տան մերձակայքում: Դատավորը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:

կարդալ ավելին

«Ռաֆիկիս ուզածը պետությունը չի տա, իսկ իմը՝ կտա։ Մահ ուզի, աղաչում եմ»,- ասում է անդամալույծ, մեռնել ցանկացող Էմմա Սարգսյանը

03.11.2011

Լսափողի մեջ արձագանքող Ռաֆայել պապի ձայնը բարեւից հետո վերածվում է լացի: «Խոսե՛ք»,- զարմացած ասում եմ: Ծանր հեւալով փորձում է հանգստանալ ու խոսել, բայց մի կողմից` լացը, մյուս կողմից էլ` լաց լինողի տղամարդկային բարդույթը Ռաֆայել պապին խեղդում են: Խոսափողի մեջ կրկին արձագանքում են կմկմացող ծերունու կոկորդից մի կերպ դուրս պրծած բառերը` «Մայիսի 9, 51 շենք, բնակարան …

կարդալ ավելին

Հայաստանը քարտուղարուհիների, թիկնապահների ու վարորդների իշխանության երկիր է

03.11.2011

Երեկ «168 Ժամի» խմբագրություն էր եկել 55-ամյա Արտաշես Ալեքսանյանը, ով մինչեւ վերջերս երբեւէ պետական պաշտոնյաներին դիմելու առիթ չէր ունեցել: Վերջերս, սակայն, դժբախտաբար, ստիպված եղավ թակել նրանց դուռը: Արդյունքում` խորապես հիասթափված, վիրավորված` դիմեց մեզ: Մինչ կատարվածին անդրադառնալը` նշենք, որ Արտաշես Ալեքսանյանն Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, աջ ձեռքից վիրավոր է, եւ պետությանը մատուցած ծառայությունների համար բազմաթիվ …

կարդալ ավելին

Ուզում են արտաշիրմումը կազմակերպել

03.11.2011

Չորս ամիս առաջ Գյումրիում տեղի ունեցած շտապօգնության բժշկի աղմկոտ սպանությունից հետո իրադարձությունները զարգացել են նորովի: Հիշեցնենք, որ հիվանդի տանը` նրա 28-ամյա որդին` Արտակ Կարապետյանը, ծեծելով սպանել էր «Շտապօգնության» աշխատակից, 65-ամյա բժիշկ Աշոտ Գրիգորյանին: Այս մասին փաստել էին դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Սակայն, ըստ news.am-ի` դեպքից 4 ամիս անց, բժշկի կնոջը` Ջուլիետա Գրիգորյանին, հայտնի է դարձել, որ …

կարդալ ավելին

Եկեղեցու պահանջն արդարացի չէ

01.11.2011

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի)` գույքահարկի եւ հողահարկի պարտավորություններից ազատելու մասին օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարության կողմից հավանության էր արժանացել դեռեւս օգոստոսի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում: Սակայն այդ փաթեթի շուրջ հասարակական թեժ քննարկումները սկսվեցին նախորդ շաբաթվանից, երբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին», «Հողահարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» լրացումներ …

կարդալ ավելին

Պատգամավորի հրաձիգը` մահվան պատճառ

01.11.2011

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում «Ռենջ Ռովեր» մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանին եւ թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել է փախուստի: Արդեն մահացած Դ. Հարությունյանը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` Դ. Հարությունյանն աշխատում էր Հայաստանի Վերահսկիչ պալատում: Դեպքի …

կարդալ ավելին

Թռչկանը փրկվե՞ց

01.11.2011

Երեկ հայտնի է դարձել, որ «Ռոբշին» ՍՊԸ-ն դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը եւ տեխնիկան դուրս է բերում շինարարության տարածքից: Այդ մասին տեղեկացրել են «Ռոբշին» ընկերությունից` հայտնելով, որ իրենք հիմք են ընդունել Բնապահպանության նախարարության առաջարկությունը, նաեւ որոշումը կայացվել է «քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով»: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ …

կարդալ ավելին

Ամուսինը ռեժիմով ծեծել է

01.11.2011

Մարինան, արդեն քանի ամիս է, չի ծիծաղել: Ամուսինն այնպես է ատամնաշարը փշրել, որ ամաչում է նույնիսկ ժպտալ, որպեսզի ջարդված-բացակայող ատամները չերեւան: Մազերից քարշ տալով ծեծելուց նրա մոտ անակնկալ մազաթափություն է սկսվել, տեղ-տեղ համարյա ճաղատացել է: Ասում է` «Եթե մի քանի ամիս առաջ ինձ տեսնեիք` կսարսափեիք` լրիվ քաչալ: Մազերիցս բռնում քարշ էր տալիս, փնջերով մնում էր …

կարդալ ավելին