Հոկտեմբերի 13-ի ուշ երեկոյան Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներում վերամբարձ կռունկներ, շինարարների խմբեր եւ նրանց գործունեությունը հսկող ոստիկաններ հայտնվեցին: Պարզվեց` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրահանգով ապամոնտաժում են կենտրոնական փողոցներում տեղադրված գովազդային վահանակները: Ըստ քաղաքապետի` այդ վահանակները, որոնք պատկանում են գովազդային մի քանի գործակալությունների` չեն համապատասխանում էսթետիկայի եվրոպական չափանիշներին եւ փչացնում են քաղաքի տեսքը: Ըստ մեր …
կարդալ ավելին«ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով` այս տարվա ընթացքում երկրի բանակում խաղաղ պայմաններում սպանվել է 9 զինծառայող, ինքնասպանություն է գործել 119-ը»: Ազգային բանակում սպանությունների վիճակագրությունը, թերեւս, հասկանալի դարձնելու անհաջող փորձ է հայաստանյան ԶԼՄ-ներում երեկ տարածված այս տեղեկատվությունը: Գուցե սրա տակ կարելի էր գրել նաեւ Ռուսաստանի բնակչության ընդհանուր թիվը` մոտ 130 միլիոն մարդ: Թեեւ երիտասարդի ընդհատված կյանքը դնել …
կարդալ ավելինԲանակում վերջին երկու-երեք ամիսների ընթացքում արձանագրված դեպքերն իրենց դաժանությամբ ցնցեցին հասարակությանը: Զինվորների սպանությունները, ինքնասպանության դեպքերը թույլ են տալիս մտածելու, որ բանակում գողական օրենքները հոգեւոր արժեքներից զորավոր են: Ավելին` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպես է հայ մարդը` հայ մարդու հետ հարաբերվում (սկսած շարքային զինծառայողից` մինչեւ հրամանատար ու բուժակ), գալիս ենք մի եզրահանգման` քրիստոնեությունը դավանող պետության …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Facebook» սոցիալական կայքի իր էջում անդրադարձել է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան: «Ես ինքս չեմ ծխում, երբեւիցե չեմ էլ ծխել: Կոչ եմ անում բոլոր ծխողներին եւ հատկապես պատանիներին ու երիտասարդներին` ազատվել այդ կախվածությունից հանուն իրենց առողջության, իրենց հարազատների ու ընկերների առողջության: Ժորժ Սիմենոնը ասում էր. «Սկսում ես ծխել, որպեսզի ապացուցես, որ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 30-ին, ժամը 03:00-ին, ժամացույցի սլաքները պետք է 1 ժամ ետ տանել: Համաձայն «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011թ. հոկտեմբերի վերջին կիրակի օրը, ժամը 3:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ ետ:
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում անցած ամիս տեղի ունեցած խոշտանգումների հետեւանքով այժմ Երեւանի կայազորի հոսպիտալում «սուր պսիխոզ» ախտորոշմամբ պառկած 19-ամյա զինծառայողի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարօրինակ համարեց, որ այս գործով դեռ որեւէ մեկը չի ձերբակալվել: Նախնական տեղեկություններով` զորամասում ծառայակիցները ստորացրել են զինվորի արժանապատվությունը, բռնության եւ ծաղրուծանակի են ենթարկել երիտասարդին, նույնիսկ ծխախոտ …
կարդալ ավելինԵրեկ ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր-Բագրատաշեն սողանքի վայրում փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հողաշերտի տակ հայտնաբերվել է եւս երկու մարմին, որոնց ինքնությունը դեռ պարզ չէ: Հիշեցնենք, որ տվյալ վայրում հոկտեմբերի 10-ին արդեն հայտնաբերվել էին անհետ կորածների ցուցակում նշվող` 1973թ. ծնված Արմեն եւ 1964թ. ծնված Մեխակ Սորսումատյան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939թ. ծնված Նորայր Միրզոյանի մարմինները: Երեկ առավոտյան …
կարդալ ավելինՀոկտեմբերի 11-ին Արմավիր-Երեւան ավտոճանապարհին կատարվածը, թերեւս, հաստատեց մեր իրականության որոշ «ճշմարտություններ»: Արմավիր-Երեւան ճանապարհին` Արմավիր քաղաքից ոչ հեռու, հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում անհայտ անձինք խոչընդոտել են Արմավիր-Երեւան գիծը սպասարկող «ԳԱԶել» մակնիշի 0279Լ պետհամարանիշի ավոտմեքենայի աշխատանքը` մեքենայից դուրս բերելով եւ ծեծի ենթարկելով վարորդին եւ ձեռքից վերցնելով մեքենայի բանալիները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել են …
կարդալ ավելինՀայաստանի հավաքականի վերջին շրջանի ֆուտբոլային հաջողությունները Հայաստանում, մասնավորապես` Երեւանում, մեծ ոգեւորություն առաջացրեցին: Ավելին, ֆուտբոլիստները եւ նրանց գրանցած հաջողություններն ինչ-որ իմաստով համախմբեցին ողջ ժողովրդին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամենաքննարկվող թեման ֆուտբոլն էր: Հաղթանակի զգացումը բոլորինս էր, եւ մարդկանց վերաբերմունքն էլ միմյանց հանդեպ մի տեսակ փոխվել էր: Քաղաքը վերջապես ուրախացել էր, բարձր տրամադրություն էր տիրում եւ փողոցներում, …
կարդալ ավելինԴատական համակարգի հանդեպ ունեցած ՀՀ քաղաքացիների անվստահությունն այնքան է խորացել, որ դատապրոցեսները հաճախ վերածվում են փողոցային մակարդակի վիճաբանությունների: Դատավորներն իրենք էլ հաճախ հայտնվում են ամոթալի վիճակում, քանի որ քաղաքացին դատարանում չկարողանալով ապացուցել իր իրավունքը` անձնական վիրավորանքներ է ուղղում «արդարադատություն» իրականացնողին, որը որոշումների մեջ խիստ սուբյեկտիվ է եւ օրենքները կիրառում է երկակի ստանդարտներով: Երեկ Վերաքննիչ քաղաքացիական …
կարդալ ավելինԵրեկ, ժամը 10:28-ին Տավուշի մարզում հոկտեմբերի 2-ին ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքային գոտում փրկարարները հողազանգվածից վերջապես դուրս բերեցին անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 պետհամարանիշով սեւ մարդատար ավտոմեքենան, որում հայտնաբերվել էր 2 դի: …
կարդալ ավելինՏՄՊՊՀ մոնիտորինգի արդյունքներով արձանագրվել է, որ տարբեր վաճառակետերում իրացվող կարագի գների միջեւ կա խիստ էական տարբերություն: Խոշոր սուպերմարկետներում 1 կգ կարագը վաճառվում է 920 դրամից մինչեւ 3000 դրամով: Գնային այս ակնհայտ անհամապատասխանությունը հիմք է հանդիսացել, որպեսզի Հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն սկսի այս շուկայում: Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ կարագի ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարողները մոլորեցրել են …
կարդալ ավելինԵրեկվա դրությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտուց երկաթուղային շարժական կռունկի եւ ՊՆ-ին պատկանող ուղղաթիռի ու քարշակի միջոցով հողազանգվածից դուրս է բերվել 18 մեքենա: «ՀՀ ԱԻՆ թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ անհետ կորածներին գտնելը: Երկրորդ խնդիրը սողանքային գոտուց նյութական արժեքների դուրսբերումն է»,- ասված է ԱԻՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արեյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր հոկտեմբերի 5-ին: Արեյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների …
կարդալ ավելին– Ինչպե՞ս կբացատրեք օրեր առաջ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում տեղի ունեցած աղետալի դեպքը: Ոմանք նշյալ գոտին համարեցին սողանքային, ոմանք` հերքեցին այն: – Նախ նշեմ, որ այդ վայրը սողանքային գոտի համարելն անգրագիտության հետեւանք է: Այդ տեղանքը հատկապես ինձ եւ իմ մասնագիտական շրջանակին բավականաչափ ծանոթ է: Նշյալ վայրում սողանքը շատ փոքր է, եւ հիմնականում նշյալ գոտին թափվածքային է: Այսինքն` …
կարդալ ավելինՕրեր առաջ մեր թերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Ռուբիկ Չակրյանը` տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը` հանձինս ՀՀ կառավարության, իրեն տարիներ շարունակ խաբելով` «քցել» է: Նա հայտարարում է, որ պետությունն իրեն բնակարանով ապահովելու համար հսկայական գումար է վերցրել, այնուհետեւ տարիներ շարունակ բնակարանի հատկացումը հետաձգելով` այժմ հրաժարվում է եւ գումարը վերադարձնել, եւ բնակարանը տրամադրել: «Ես տեւական ժամանակ է` …
կարդալ ավելին5-ամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ …
կարդալ ավելինԱյսօր երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Երեւանում Ն. Սարկոզին Ս. Սարգսյանի հետ միասին մասնակցելու է նաեւ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա է գտնվելու նաեւ Օգյուստ Ռոդենի հեղինակած …
կարդալ ավելինՈստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Մուշեղ Բաբայանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե հոկտեմբերի 4-ի դրությամբ, Մյասնիկյան պողոտայում վերջերս վնասազերծված բանդայի անդամներից բանդիտիզմի վերաբերյալ քննվող քրեական գործով կալանավորվել է 7 անձ: «Որոնցից 6-ը բանդայի անդամներ են, այդ թվում` բանդայի պարագլուխ Արտուշ Հակոբյանը` «Կասիչկա» մականունով: Մեր ունեցած տեղեկություններով, այդ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 12-21-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար: Արդեն կազմվել են հարցաթերթեր, որոնք պարունակում են 33 հիմնական հարց, եւ որոնց միջոցով պետք է ճշտվի ոչ միայն բնակչության թիվը, այլեւ բնակիչների զբաղվածությունը, կրոնական դավանանքը, ընտանեկան կարգավիճակը եւ բնակության պայմանները: Ազգային-վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության` մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ հաշվառված 12.500 հաշվարարներն արդեն …
կարդալ ավելին