Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով` 13 միլիոն դրամ է հարկավոր Հայաստանին, որպեսզի համապարփակ հետազոտության միջոցով պարզ դառնա արտագաղթի ընդհանուր պատկերը: Իսկ նման հետազոտություն, ըստ նրա` չի կատարվել, ուստի խոսել ահագնացող արտագաղթի մասին` ճիշտ չէ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նա ասել է. «Արտագաղթ եղել է, կա, միշտ էլ կլինի: Ներգաղթն էլ եղել է, …
կարդալ ավելինՄոլդովան ժամկետանց սպառազինություն է վաճառել լատվիական մի ընկերության, որը հետագայում հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող ԻԼ-76 ինքնաթիռով տեղափոխվել է Լիբիա: RBK-ին Մոլդովայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը Լիբիայում պայմանագրային չվերթեր է իրականացնում, իսկ Մոլդովա ժամանել է լատվիական ընկերության հետ ունեցած պայմանագրով: Նշվում է, որ Մոլդովայի կողմից ժամկետանց սպառազինության վաճառքն իրականացվել է պայմանագրի համաձայն, իսկ ստացված …
կարդալ ավելինԵրեկ կայացել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հեռախոսային խոսակցությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ադրբեջանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահին` ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նրանք գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով ռուս-ադրբեջանական երկխոսության վերաբերյալ: «Դա ամբողջությամբ դրսեւորվել է օգոստոսին Իլհամ Ալիեւի` Ռուսաստան կատարած այցի ժամանակ»,- հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Խոսակցության ընթացքում նախագահները վստահություն են հայտնել …
կարդալ ավելինՀոբելյանական միջոցառումների ֆոնին մեր էական ձախողումների մասին գրելը հավանաբար տեղին չէ: Բայց դժվար թե որեւէ մեկն այն անբարոյական քայլ համարի: Հատկապես իշխանության ներկայացուցիչները: Որովհետեւ բարոյականությունն ընդհանրապես մեր հասարակական ու քաղաքական կյանքում կատեգորիա չի: Երկու նախկին նախագահ ունենք եւ մեկ գործող: Բայց դժվար է հիշել մի դեպք, երբ հրապարակային որեւէ ելույթի մեջ մեր երեք նախագահներն օգտագործած …
կարդալ ավելինԵրկու ամսից ավելի է, ինչ Երեւանի կենտրոնական հատվածներում այլեւս արգելվել է մերձքաղաքային ուղեւորատար տրանսպորտային միջոցների կայանումը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, մշակել է Երեւանի կենտրոնը տրանսպորտային միջոցներից բեռնաթափելու ծրագիր, որի բաղադրիչներից մեկն էլ մարզային տրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղաշարժն էր: Համաձայն ծրագրի՝ Երեւան մուտք գործող մերձքաղաքային երթուղիներն …
կարդալ ավելինԵրեկ խմբագրություն էր այցելել Ավան համայնքի Ծարավ Աղբյուրի 120 տան բնակչուհի Շուշանիկ Արզումանյանը` ահազանգելով մեր բուժհաստատությունների կողմից արժանացած վերաբերմունքի մասին: Երեւույթ, որը մեր օրերում այլեւս որեւէ մեկին չի զարմացնում: Շ. Արզումանյանն ունի երկու երեխա, որոնցից փոքրը` Գեւորգ Աթանիսյանը, բուժօգնության կարիք ունի։ «Ինքը ծնված օրվանից խնդիրներով ա եղել, մշտապես ջերմել ա: 7 ամսականում երեխան ցնցում տարավ, …
կարդալ ավելինԵրեկ մեր թերթի խմբագրություն էր այցելել Արաբկիր վարչական շրջանի Քեռու փողոցի 79ա հասցեի բնակչուհի Անահիտ Տերտերյանը եւ խնդրում էր հրապարակել, որ մեծանուն գրող Աղասի Այվազյանի կինը` Գրետա Վերդիյանն, օգտագործելով ամուսնու հեղինակությունը` պետական կառույցների միջամտությամբ տիրացել է իր հողատարածքին: Նա պնդում է (նաեւ փաստաթղթեր է ներկայացրել), որ Գ. Վերդիյանն օգտագործելով իր կապերը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Ոստիկանության, …
կարդալ ավելին28-ամյա Խորեն Գասպարյանը, որ մեղադրվում է ամերիկյան «Medicare» բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու համար, ԱՄՆ-ում դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել: Ամերիկյան Jacksonville.com կայքի փոխանցմամբ` Խ.Գասպարյանը խոստովանել է, որ համագործակցել է նույն գործի շրջանակում մեղադրվող Արթուր Մանասարյանի հետ: Նա հայտնել է, որ զեղծարարություններն իրականացրել է 2009թ. ստեղծած կեղծ ընկերության միջոցով: Գասպարյանին 20 տարվա …
կարդալ ավելինՀարգելի Սերժ Սարգսյան Ստիպված եմ դիմել Ձեզ, քանի որ այլեւս անկարող եմ միայնակ պայքարել մի ամբողջ համակարգի դեմ, որը կոչված է ապահովելու ՀՀ ազգային անվտանգությունը: 21.04.2010 թվականին տեղի ունեցած չարաբաստիկ ավտովթարից հետո Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է հետապնդել ինձ` բոլոր հնարավոր միջոցներով: Սույն օրը ինձ պատկանող ավտոմեքենան բախվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի ավտոմեքենային` հենց …
կարդալ ավելինՍեպտեմբերի 15-ին Peoplemeter ընկերության (նախագահ` Նարեկ Մալյան) հրավերով Երեւան է ժամանելու գերմանահայ PR մասնագետ, փիլիսոփայության դոկտոր, բազմաթիվ գրքերի հեղինակ Վազրիկ Բազիլը, ում ծառայություններից օգտվել է անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 45-ամյա Վազրիկ Բազիլը գլխավորում է Գերմանիայի Ճառ (speech) գրողների միությունը: 2003-2005թթ. նա աշխատել է Բունդեսթագում: Վազրիկ Բազիլը ՀՀ-ում հանդես է գալու մի շարք դասախոսություններով (նաեւ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում Կենդանաբանական այգու դիմաց իրար են բախվել ՎԱԶ 2107 մակնիշի, «Միլենա» տաքսի ծառայության Լ 1110 համարանիշի եւ «Համմեր» մակնիշի 88 ՍՍ 066 համարանիշի ավտոմեքենաները: Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` «Համմերը» վարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբոր որդին է: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտովթարի …
կարդալ ավելինՄինչ հասարակությունը փորձում է ընկալել հերթական անոմալիկ իրադարձությունը, տեղի է ունենում հաջորդը: Ապա` հաջորդըգ Վերջերս Վանաձորում, Չերկասի 3/30 հասցեում հայտնաբերվել էր 1951թ. ծնված Սամվել Ղազարյանի դիակը: Ընդ որում, վերջինս, ըստ դատաբժիշկների եզրակացության, մահացել էր տակավին 2005 թվականին: Այսինքն` իր տանը մահացած վիճակում «անց է կացրել» վեց տարի: Եվ եթե նրա դուստրը Ռուսաստանից չվերադառնար հարազատ քաղաք` …
կարդալ ավելինԴրամատուրգ Կարինե Խոդիկյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով արտագաղթի ծավալներին` հայտարարել է, թե իր ծանոթներին օդակայանում ճանապարհելիս ականատես է եղել, որ նրանք Հայաստանը լքում էին ոչ թե լացելով, վերադառնալու ակնկալիքով, այլ ատելությունն աչքերին: «Հեռանում էին` իրենց ատելությունը թողնելով մեզ»,- ասել է նա: Կ. Խոդիկյանի ասելով` իշխանությունների կողմից կարծես անտարբերություն կա արտագաղթի հանդեպ, քանի որ ոչ ոք քայլեր …
կարդալ ավելինՄայրաքաղաքում գործող կոշկակարների եւ դերձակների արհեստանոց-կրպակները մեր համաքաղաքացիներն անվանում են փոքրիկ «կառավարություններ»: Մասնավորապես կոշկակարների կրպակներում նախկինում կարելի էր ականատես լինել, թե ինչպես են մի խումբ ծերունիներ քաղաքական վերլուծություններ անում, խելոք առաջարկություններով հանդես գալով` կառավարության որոշումները քննադատում, հայհոյում իշխանություններին եւ խոստանում այսուհետ ընտրությունների ժամանակ սեփական քվեի հարցում ժլատ լինելգ Այսօր, սակայն, պատկերը տխուր է: Երեւանի քաղաքապետ …
կարդալ ավելինԵրեկ 23:30-ի սահմաններում սրտի կաթվածից մահացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Հիշեցնենք, որ նա վերջերս վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: «168 Ժամը» ցավակցում է Գ. Ազարյանի ընտանիքին եւ հարազատներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:
կարդալ ավելին«Բանակը հասարակության հայելին է, եւ այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով միշտ գոյություն են ունենալու բանակում»: 2010 թ.-ի հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այս միտքն այսօր էլ շարունակում է հիթային մնալ: Այն կրկնում են տարբեր կալիբրի չինովնիկներ` վստահ` ավելի լավ չես հիմնավորի բանակում տիրող իրավիճակը, քան …
կարդալ ավելինԱյս տարվա օգոստոսի 31-ին ԱՎԾ-ն հրապարակեց սպառողական գների ինդեքսի (գնաճի) նախնական զեկույցը՝ 2011թ. հունվար-օգոստոս ամիսների համար։ Պարզվեց, որ օգոստոսին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա օգոստոսի համեմատ) ահագին նվազել է եւ կազմում է 4.8%։ Սակայն լրագրողները նկատեցին, որ զեկույցում կա մի սխալ. վիճակագիրները նշել էին, որ շաքարավազի գինը թանկացել է ընդամենը 0.2%-ով։ Այն դեպքում, երբ շաքարավազի գինը …
կարդալ ավելինՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել Արարատ քաղաքում տեղի ունեցած մանկասպանության վերաբերյալ: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ. սեպտեմբերի 6-ին` ժամը 23:45-ին, քաղաքացի Ռ.Ալոյանի` Արարատում գտնվող բնակարանում հայտնաբերվել են նրա որդիների` 6-ամյա Վարդան Ալոյանի եւ 4-ամյա Հայկ Ալոյանի դիակները` բռնության հետքերով: Նույն օրը` ժամը 01:00-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երեխաների մայրը: …
կարդալ ավելին«Ես պրոֆեսիոնալ ճարտարապետ եմ, սպիտակ ձեռքերով, մեծ նվիրում ունեմ Երեւան քաղաքի կառուցման մեջ»,- երեկ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Իր նախագծերին ընդդիմախոսության մեջ Ն. Սարգսյանն անձնական հաշիվների, չարության, նախանձի բաղադրիչ է տեսնում: Նա թվարկեց իր առաջարկած նախագծերը, որոնց Ճարտարապետների միությունը տարիներ շարունակ դեմ է եղել. «Ստացվում է այնպես, …
կարդալ ավելին5-ամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ …
կարդալ ավելին