հասարակություն

Էրիկը վթարի է ենթարկվել

06.09.2011

Սեպտեմբերի 2-ին Սպիտակ-Երեւան ճանապարհի 17-րդ կմ-ին, «Միցուբիշի Գալա» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի բանուկ մասից` ընկել է ձորը: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` վարորդը` «Ռուբիկոն» հաղորդաշարի նախկին վարող Էրիկ Անթառանյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

կարդալ ավելին

Բացահայտել են

06.09.2011

ՀՀ ոստիկանությունը բացահայտել է, թե ով է դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել համացանցում: Ըստ լուրերի` նա Անժելայի զուգընկեր` նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված եւ այժմ պայմանական ազատության մեջ գտնվող Կարեն Արեյանն է: Արեյանի հայրը օրենքով գող Շուրան է: Ի դեպ, Կ. Արեյանը երեկ առավոտյան հարցաքննվել եւ ստորագրությամբ ազատ է արձակվել:

կարդալ ավելին

Դեմ է Հովիկ Աբրահամյանի լուսանկարին

06.09.2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ երեք տարի է` ասմունքի փառատոն է կազմակերպվում, որին մասնակցում են Հայաստանի տարբեր մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի ներկայացուցիչներ: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով այդ մրցույթին, երեկ ասել է, թե իրեն դուր չի գալիս, որ այդ մրցույթի մասին հայտարարության տեքստի մեջ Հովիկ Աբրահամյանի մեծադիր լուսանկարն են դնում: «Նրանց մտքինը Տերյան կամ Ռազմիկ …

կարդալ ավելին

Քաղաքապետի եւ ոստիկանի որդիները` բռնաբարության գործով

06.09.2011

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 138 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (բռնաբարությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ): Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` նշված քրեական գործը հարուցվել է Տավուշի մարզի Կողբ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհի 17-ամյա Լ. Ն-ի հայտարարության …

կարդալ ավելին

Բալի՛կ ջան, գործ չունես

03.09.2011

Սեպտեմբերի 1-ի առիթով Հ2 հեռուստաալիքի ռեպորտաժը պատմել է Հովիկ Աբրահամյանի` դպրոց գնալու մասին: Սեպտեմբերի 1-ի առիթով ԱԺ նախագահը մի դպրոց է գնացել, ուր երեխաներից մեկին հարցրել է, թե ի՞նչ է ուզում դառնալ, երբ մեծանա: Երեխան պատասխանել է, որ ուզում է ոստիկան դառնալ: «Գործ չունես, ոստիկաններին բռնում են»,- պատասխանել է ԱԺ նախագահ Աբրահամյանը:

կարդալ ավելին

Իսկ Նիգերիայում մարդիկ երջանիկ են

03.09.2011

Հայերս յուրաքանչյուր կարեւոր կամ երկրորդական իրադարձությունից փորձում ենք անպայման բխեցնել` օտարներին այն որեւէ ուղերձ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Երբ մեր մարզիկները ծանրամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ են տանում, մեկնաբանը հրճվում է. «Հերթական անգամ աշխարհին ապացուցեցինք, որ ուժեղագույնն ենք»: Մեր շախմատիստների փայլուն հաղթանակից հետո, «ուժեղագույնից» բացի` արդեն նաեւ «ամենաիմաստունն ենք»: Անընդհատ «աշխարհին» ինչ-որ բան ապացուցելն արդեն քրոնիկ …

կարդալ ավելին

Թամազյանին ոչ միայն չեն ընդունում, այլ՝ զզվում են նրանից,- ասում է Աշտարակի բնակիչ Սիմոն Տեր-Սիմոնյանը

03.09.2011

Ահազանգ հանցագործությունների մասին Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի կատարած անօրինականությունների մասին փաստերը մեր թերթում ներկայացրել ենք ոչ թե մեկ հոդվածով, այլ, ելնելով դրանց քանակից, նույնիսկ շարք ենք պատրաստել: Հիշեցնենք, որ Աշտարակի մի շարք բնակիչների խախտված հողային իրավունքների մասին մեր հարցումներին քաղաքապետ Գ. Թամազյանը ոչ միայն չէր պատասխանում, այլեւ` բոլոր հնարավոր ձեւերով խուսափում էր որեւէ …

կարդալ ավելին

Եվս 7-ը կձերբակալվեն

01.09.2011

Օգոստոսի 27-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում, ըստ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանի` ձերբակալվել է մեկ զինվոր եւ մեկ սպա: Մեր տեղեկություններով` արդեն իսկ ձերբակալվել է 25-ամյա բուժակ Նվեր Միրզաբեկյանը` նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: Հիշեցնենք, որ 18-ամյա Աղասիի հարազատներին ասել էին, …

կարդալ ավելին

Երեքը ձերբակալվել են, եւս յոթը կձերբակալվեն

01.09.2011

Օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում կրկին ժամկետային զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել: Երեւանից զորակոչված Աղասի Աբրահամյանն ընդամենը 9 ամսվա զինծառայող էր: Նույն օրը թունավորման (հարազատներին այդպես էին ասել) պատրվակով Ա. Աբրահամյանին տեղափոխել են բուժմաս, այնուհետեւ` Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ 1 ժամ անց երիտասարդը մահացել է: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ` օգոստոսի 19-ին, Գորիսի զորամասում …

կարդալ ավելին

Ադրբեջանցի նախկին կին դատապարտյալները խտրական վերաբերմունքի են արժանանում

01.09.2011

Տարանան նախկին բանտարկյալ է: Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման` պետական միջոցները յուրացնելու համար: «Ես երիտասարդ էի ու անփորձ: Տնօրենը հավաստիացրեց, որ եթե ես հանցանքը վերցնեմ ինձ վրա, հետո կօգնեն, որ բանտից դուրս գամ: Սակայն` խաբեցին…»,- ցավով հիշում է նա: Տարանան ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Երբ դեռ ուսանող էր, որոշել էր աշխատել …

կարդալ ավելին

Կանայք դեռեւս զիջում են քաղաքականության մեջ ընդգրկվելու պայքարում

01.09.2011

«Երբ տանն ասացի, որ ուզում եմ քաղաքագիտության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել, մայրս ասաց` «ցանկացած բան, բայց ոչ դա»,- պատմում է Քրիստինե Ավետիսյանը, ով տեղի տալով ընտանիքի անդամների կարծիքին` որպես մասնագիտություն ընտրել է լեզվաբանությունը: Վերլուծաբաններն ասում են` հայ հասարակության մեջ դեռեւս ամուր դիրքեր ունի կնոջ` հեզ ու համեստ էակ լինելու կարծրատիպը, եւ շատերը դեռեւս քաղաքականությունը …

կարդալ ավելին

Վերջին շրջանում Բաքվում շատացել է կին վարորդների թիվը

01.09.2011

Բաքվի Սաբայիլյան շրջանի ավտոդպրոցի ղեկավար Իբադ Ալլահվերդիեւի տվյալներով` 2009 թվականի համեմատ այսօր վարորդական դասընթացներ անցնողների մոտ 90 տոկոսը կանայք են: Սակայն, արհեստավարժության տեսանկյունից, կշեռքի նժարը նախկինի պես թեքվում է տղամարդկանց կողմը: 36-ամյա Մելեկ Իբրահիմովայի տաքսու ներքին հարդարանքը միանգամից վկայում է, թե որ սեռի ներկայացուցիչ է ավտոմեքենայի տերը. զարդարված ղեկ, փայլուն կաշվով պատված նստատեղեր, դիմապակուց կախված …

կարդալ ավելին

Մարմնավաճառությունը մեծ պահանջարկ ունի

01.09.2011

60-ամյա Աֆագ Մագերամովան, ով ձերբակալվել էր 2007-ին` կավատության համար, չի պատրաստվում վերադառնալ իր նախկին զբաղմունքին. «Բիզնեսից պետք է ժամանակին հեռանալ»: Մագերամովան անձամբ ոչ մի օր մարմնավաճառությամբ չի զբաղվել: Իսկ կավատության միտքը հղացել էր այն ժամանակ, երբ մորից ժառանգություն ստացած մեկսենյականոց բնակարան վարձով տվեց: Գործարար կինը հաշվարկել էր, որ օրերով բնակարանը վարձով տալն ավելի ձեռնտու կլինի, …

կարդալ ավելին

Հղիության արհեստական ընդհատման վիճակագրությունն աճում է

01.09.2011

9 ամիս առաջ Գեւորգյանների ընտանիքի հայրը որոշեց երկու դուստրերի ու կնոջ հետ Մեղրի քաղաքից գալ Երեւան, սակայն ճանապարհը չափազանց կարճ տեւեց: Մեղրիից մի քանի կիլոմետր էր մեքենան հեռացել, երբ տեղի ունեցավ ավտովթար: Վթարի հետեւանքով երեխաներից մեկը մահացավ, մյուսը ծանր կոտրվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: «Երկու աղջիկ ունեի, երրորդ երեխայիս էի սպասում: Ամուսինս ասաց` պետք է ստուգվես, եթե …

կարդալ ավելին

Հայաստանում բնակվող եզդի կանայք կրթություն չեն ստանում ավանդույթների պատճառով

01.09.2011

Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնություններից ամենամեծ` եզդիների համայնքը, դեռ շարունակում է ապրել հնագույն ավանդույթներով, ըստ որոնց, կանայք սահմանափակ իրավունքներ ունեն ու հաճախ զրկված են կարեւորագույն` կրթության իրավունքից: Արտաշար գյուղի բնակչուհի 17-ամյա Ամալյան (անունը փոխված է) 15 տարեկանում կիսատ թողեց ուսումը` հաջող ամուսնության ակնկալիքով, ու նշանվեց, ինչը սովորաբար շատ ավելի առաջնային է եզդիների համար, քան կրթությունը: …

կարդալ ավելին

Հայաստանի աղջիկների զգալի մասը պահպանում է կուսությունը մինչեւ ամուսնությունը՝ առավելաբար հասարակական կարծիքի պարտադրանքով

01.09.2011

Դարերից եկող «կարմիր խնձորի» ավանդույթը` կնոջ ընտանիքին նրա կուսությունը խորհրդանշող կարմիր խնձորներ ուղարկելը, դեռեւս պահպանվում է Հայաստանում, թեեւ երիտասարդների մի փոքր հատված հակված է մոռանալ այն ու ապրել ազատ սեռական կյանքով: «Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) հասարակական կազմակերպության 2011-ին հրապարակված ուսումնասիրության համաձայն` Հայաստանի մարզերում բնակվող 18-35 տարեկան արական սեռի ներկայացուցիչների` ավելի քան 62 տոկոսի, իսկ երեւանաբնակ …

կարդալ ավելին

Կանայք սեռական բնույթի ոտնձգությունների են ենփարկվում աշխատավայրում

01.09.2011

Թաքնված մարմնավաճառությունը եւ աշխատանքի վայրում սեռական բնույթի ոտնձգություններն Ադրբեջանում տարածված են: Կանայք հաճախ են բախվում սեռական բնույթի առաջարկությունների` աշխատանքի տեղավորման դիմաց, այդ իսկ պահից դառնալով իրավազուրկ: 22-ամյա Աննան, ով ավելի քան մեկ տարի աշխատել է տուրիստական մի գրասենյակում, պատմեց, որ ղեկավարի կողմից բազմիցս սեռական բնույթի առաջարկություններ է ստացել. «Նա ոչ պատշաճ ակնարկներ էր անում, որից …

կարդալ ավելին

Տանը՝ ստրուկ, դրսում՝ բանվորուհի. Հայաստանի մարզերում կանայք ամեն օր խտրականության են հանդիպում

01.09.2011

Հայաստանի մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում, կանանց իրավունքներն ամեն օր ոտնահարվում են` շատ հաճախ հենց ընտանիքի անդամների կողմից, սակայն կանայք մեծ մասամբ չեն էլ փորձում պայքարել այս ամենի դեմ: Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Անժելա Մինասյանը պատմում է, որ դեռ մանկուց աչքի առաջ է եղել մոր ծեծված դեմքն ու վախի մշտական զգացումը, որ հայրը կմտնի, եւ ամեն …

կարդալ ավելին

Սեպտեմբերի մեկը «թանկացել» է

01.09.2011

Եթե նախորդ տարի սեպտեմբերի 1-ի նախօրեին երեւանյան տոնավաճառներում, այսպես ասած՝ ասեղ գցելու տեղ չկար, ապա այլ է պատկերն այս տարի: Երեկ երեւանյան «Ֆիրդուսի» եւ «Ռոսիա» տոնավաճառների առեւտրով զբաղվողները մեզ հետ զրույցի ընթացքում ասում էին, որ այս տարի առեւտուր գրեթե չկա: Չնայած այն հանգամանքին, որ «առեւտուր չկա» արտահայտությունը բնորոշ է բոլոր ժամանակների առեւտրականներին, բայցեւայնպես ասվածի մեջ …

կարդալ ավելին

«Հոգնել եմ… չգիտեմ՝ ինչի՞ եմ ապրում, ո՞ւմ եմ պետք»,- ասում է Սպիտակի բնակիչ Վալյա Նիկոյանը

01.09.2011

Վալյա Նիկոյանի` բառիս բուն իմաստով` «չոլի» մեջ գտնվող վագոն-տնակը ճանապարհ չունի: Տնակի չորս կողմը երկար պտտվելուց հետո ձայն եմ տալիս` «Ինչպե՞ս Ձեզ մոտենամ»: Ինքը չի երեւում, բայց էնպես է ճչում, որ ձայնն ամբողջ տարածքով մեկ արձագանքում է` «Գնա հակառակ կողմը, էն դքի վրա` չոլի մեջ, ոտքի ճամփա եմ բացել, խոտերի միջով արի…»: Դեղնած, չորացած, խիտ …

կարդալ ավելին