հասարակություն

Այլևս չենք հանդուրժի

29.09.2011

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Պուշկին 52 շենքի բնակիչների կողմից Պուշկին 52 հասցեում ոտնահարվում է բնակչի` քաղաքացու իրավունքները: Նշյալ շենքի բակի տեսքը վաղուց արդեն բոլոր առումներով չի համապատասխանում իր նախկին տեսքին: …

կարդալ ավելին

Մինի դրայվ

27.09.2011

Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումում առեւտրով զբաղվողները դեռեւս օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ նախագահական նստավայրի դիմաց: Նրանց բողոքի պատճառ է հանդիսացել իրենց հասած այն տեղեկությունը, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել նաեւ այդ տարածքը` իրենց զրկելով նաեւ գետնանցումի կրպակներում առեւտուր իրականացնելու հնարավորությունից: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ աճուրդն իրականացրել է եւ …

կարդալ ավելին

Պարագլխին բռնել են

27.09.2011

Երեկ կալանավորվել է մայրաքաղաքում վերջին շրջանում ավազակային հարձակումներ իրականացրած բանդայի պարագլուխը` Արտուշ Հակոբյանը: Ըստ ոստիկանության հաղորդագրության, Ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը (ով անցած ուրբաթ փախուստի ժամանակ ժայռից վայր ընկնելով մահացել էր) կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ` բանդա` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, …

կարդալ ավելին

Նոր նորքի 4-րդ զանգվածի բնակիչներն ահաբեկված են

27.09.2011

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին Ձեզ դիմում են Նոր Նորքի 4-րդ զանգվածի ահաբեկված, շուրջ 2 տարի վախի ու կրիմինալի մթնոլորտում ապրող բնակիչները: Անուշադրության, կրիմինալի եւ ոստիկանության սերտ հարաբերությունների, քաղաքական «մեջք» ունեցողների շնորհիվ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցավ հերթական դանակահարությունը, այս անգամ` մահացու ելքով: …

կարդալ ավելին

Հիմա ով է բոմժը

27.09.2011

Արաբկիրի թաղապետը պարտավոր է ներողություն խնդրել երեխաներից` նրանց «բոմժ» ասելու համար. «Խոսքի իրավունք» «Խոսքի իրավունք» միավորումը կոչ է անում Արաբկիրի թաղապետ Էդվարդ Մուշեղյանին` ներողություն խնդրել երեխաներից` նրանց «բոմժ» անվանելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Խոսքի իրավունք» միավորումը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Միավորումը հայտարարություն էր տարածել, որում մտահոգություն էր հայտնում Արաբկիրի թիվ 26 …

կարդալ ավելին

Փոքրիկ Անուշն օգնության կարիք ունի

27.09.2011

5-ամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ …

կարդալ ավելին

Բանդան բացահայտվե՞լ է

24.09.2011

Երեկ` վաղ առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ՀՀ ոստիկանությունը վնասազերծել է հանցավոր մի ավազակային խմբի, որի անդամների մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, դիմակներ, ինքնաձիգեր, ատրճանակներ, թմրանյութեր են հայտնաբերվել: Խումբը կասկածվում է Երեւանում վերջին շրջանում բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների բնակարաններում գողություն կատարելու մեջ: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջերս խորհրդակցության ժամանակ նշելով, որ Երեւանում կազմակերպված հանցախումբ է գործում, …

կարդալ ավելին

Փոխոստիկանապետի աղջիկը սպառնում էր

24.09.2011

Սեպտեմբերի 23-ին, ուշ երեկոյան ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` ժամը 22:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի վրա, դեպի Օրբելի թունել տանող հատվածում, «Նիսան» մակնիշի 99 ԼԼ 990 համարանիշի ավտոմեքենան բախվել է մի քանի ավտոմեքենայի, այդ թվում` 1 «Օպելի» եւ Գազ 3110 մակնիշի 006 ՏՏ 01 համարանիշի ավտոմեքենային: «Նիսանը» վարել է երիտասարդ մի աղջիկ, …

կարդալ ավելին

Զինված բանդան վնասազերծվեց մահվան ելքով

24.09.2011

Երեկ` սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր (ՔՀԳ) վարչության, Երեւանի վարչության եւ Ոստիկանության Երեւանի բոլոր բաժինների աշխատակիցները վնասազերծել են հանցավոր մի ավազակային խումբ, որոնց մոտ մեծ քանակությամբ զենք-զինամթերք, դիմակներ, ինքնաձիգեր, ատրճանակներ են հայտնաբերվել: Գործողության պահին նրանցից մի քանիսին Ոստիկանությունը վնասազերծել եւ տեղափոխել է ԿՀԴՊ …

կարդալ ավելին

Պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձը

24.09.2011

Հայկական ատոմակայանի 158 աշխատակիցներ դիմում են ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` խնդրելով բարձրացնել իրենց աշխատավարձը, այլապես դուրս կգան աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` նշելով, որ այժմ նրանց դիմումն ատոմակայանի տնօրենի մոտ է: Նրա խոսքով, դիմողների աշխատավարձը 145-443 հազար դրամ է` կախված մասնագիտություններից եւ կատարած …

կարդալ ավելին

«Օրենքով գողին» թույլ չեն տվել մասնակցել ՀՀ-ում հայտնի քրեական հեղինակությունների հավաքին

24.09.2011

«Պրեստուպնայա Ռոսիան»` վկայակոչելով «Փրայմ Քրայմը»` գրել է, թե 49-ամյա «օրենքով գող» Վադիմ Սաբրեկովը, ով հանցագործ շրջանակներում առավել հայտնի է «Վադիկ Կիրովսկի» կամ «Չեբուրաշկա» մականուններով, սեպտեմբերի 19-ին ձերբակալվել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, ՌԴ ՆԳՆ վարչության եւ Մոսկովյան շրջանի Ներքին գործերի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում: «Սաբրեկովը Երեւան է ժամանել տեղական քրեական հեղինակությունների, այդ թվում` զոհված …

կարդալ ավելին

Ով` ում է ներքաշում

24.09.2011

Վերջերս խմբագրությունը նամակ էր ստացել Սյունիքի մարզից, որում հեղինակը` Գարիկ Հովհաննիսյանը, գրել էր, որ Մաքսիմ եւ Մեժլում Հակոբյանները հրաժարվել են իրենց կողմից վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցուն օժանդակելուց: Հուլիսի 30-ին տեղի էր ունեցել Քաջարանի Վերին Հանդի Սրբ. Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը, որը վերակառուցել էին Հակոբյանները: Վերակառուցողները, սակայն, ներկա չէին գտնվել օծման արարողությանը: «Հավանաբար պատճառն այն էր, …

կարդալ ավելին

Տրանսպորտի շարժը դադարեցվելու է

20.09.2011

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05։00-14:00-ն դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետեւյալ փողոցներում. Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչեւ Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի …

կարդալ ավելին

Քաղաքացին՝ ընդդեմ թաղապետի

20.09.2011

Արաբկիր վարչական տարածքի ղեկավար (թաղապետ) Էդիկ Մուշեղյանը քաղաքացի Մարինա Պողոսյանի դեմ 5 դատական հայց է ներկայացրել: 4 հայցերից 3-ը վերաբերում էին Մ. Պողոսյանին նախկինում եւ ներկայումս պատկանող ավտոմեքենաների գույքահարկերին: Առաջին դեպքում` Մ. Պողոսյանը թեեւ իր նախկին ավտոմեքենան վաճառել էր դեռեւս 1995թ., սակայն Արաբկիրի թաղապետարանը նրանից պահանջում է վճարել այդ ավտոմեքենայի մինչեւ 2002թ. գույքահարկը, այնինչ, օրենքի …

կարդալ ավելին

Եվս մեկ մանկապարտեզ կքանդվի

20.09.2011

Երեկ «Facebook» սոցիալական ցանցը ողողված էր Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզի մասին նյութերով եւ մեկնաբանություններով: Երեկ խմբագրություն էին դիմել մանկապարտեզի սաների որոշ ծնողներ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանն օրեր առաջ թիվ 26 մանկապարտեզի սաների ծնողներին հրավիրել է հանդիպման: Հանդիպումն իր բնույթով շատ հետաքրքիր է եղել, քանի որ նա մանկապարտեզի սաների ծնողներին հրավիրել է ոչ թե …

կարդալ ավելին

Դանակահարություն Պուշկինի դպրոցում

17.09.2011

Սեպտեմբերի 15-ին դանակահարության դեպք է գրանցվել Երեւանի Պուշկինի անվան դպրոցում: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` սեպտեմբերի 15-ին, ժամը 16:00-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Արման Ս.-ն, որն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, …

կարդալ ավելին

«Մեզ միավորում է հիմարությունը»

16.09.2011

Մեր ազգային առանձնահատկությունները դժվար չէ ճանաչելը, եթե կարողանանք հետեւել մեր պատմության ընթացքին` ինչպես ենք արձագանքել ժամանակի մարտահրավերներին: Իսկ մեր արձագանքը եղել է խիստ հակասական` ունեցել ենք Մեծ Հայք, հետո կորցրել: Ընդունել ենք քրիստոնեություն, սակայն այն «կիրառելու» բարդություն ունենք, տարել ենք բարոյական հաղթանակներ, մոտ 1000 տարի պետություն չենք ունեցել: Ունեցել ենք 12 մայրաքաղաք: Ավանդաբար բռնել ենք …

կարդալ ավելին

Երեխային կվիրահատեն

16.09.2011

«168 Ժամ» թերթի նախորդ համարում «Տվեք 180.000 դրամ եւ, պաժալուստա, իսկույն կհանեն ձեր գլանները» հրապարակման մեջ մենք անդրադարձել էինք 5-ամյա Գեւորգ Աթանիսյանին: Հիշեցնենք, որ մայրը` Շուշան Արզումանյանը, դիմել էր խմբագրություն` խնդրելով միջամտել երեխային խիստ անհրաժեշտ վիրահատության հարցում: «Կանազ» հիվանդանոցից Շ. Արզումանյանին հորդորել էին կամ սպասել մինչեւ հունվար ամիս, կամ վճարելով 180.000 դրամ` իսկույնեւեթ վիրահատությունը կատարել: …

կարդալ ավելին

«Տո՛, ա՛յ Գ. Թամազյան, ո՞ւր է իմ հողակտորը»,- բարկացած ասում է Աշտարակի բնակիչը

16.09.2011

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի քաղաքապետ Գագիկ Թամազյանի` անօրինական ճանապարհով հողային յուրացումների մասին հրապարակումներ մեր թերթի նախորդ համարներում տպագրել ենք: Նաեւ խոստացել էինք շարունակաբար ներկայացնել Աշտարակի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող, սակայն քաղաքապետի կողմից զավթված հողատարածքների մասին փաստեր: Թերեւս արժե նշել, որ 1996թ. Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կողմից աշտարակցիներին տրված «Հողի սեփականության իրավունքի պետական ակտերը» Գ. Թամազյանի …

կարդալ ավելին

Նոր փորձաքննություն ավտովթարի գործով

16.09.2011

Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Մարինա Պողոսյանն ընդդեմ Նարեկ Թումանյանի» հայցի քննությունը: Քաղաքացին ցանկանում է ԱԱԾ աշխատակցից բռնագանձել այն ծախսերը, որոնք իրեն պատճառվել են Ն. Թումանյանի պատճառով: 2010թ. ապրիլի 21-ին տեղի ունեցած ավտովթարի հետաքննության ընթացքում նշանակվել է դատաավտոտեխնիկական եւ դատատեսաձայնագրային համալիր փորձաքննություն, որով հաստատվել է ԱԱԾ աշխատակից Նարեկ Թումանյանի անօրինական …

կարդալ ավելին