հասարակություն

Ատոմակայանի 158 աշխատակից ազատվել է աշխատանքից

22.10.2011

Երեկ օրվա երկրորդ կեսից Հայաստանի ատոմակայանի տնօրինությունը սկսել է ստորագրել ատոմակայանի 158 աշխատակիցների` աշխատանքից ազատման դիմումները: «Խայտառակ վիճակ է տիրում: Ժամը ուղիղ 17:00-ից սկսել են դիմումների ստորագրումը: Ընդ որում` ոչ միայն 158 աշխատակիցների, նրանց են միացել նաեւ ատոմակայանի ինժեներատեխնիկական անձնակազմը` երեկվա դրությամբ աշխատանքից ազատման 150 դիմում է մակագրվել, 7-8 հոգու դիմում չեն մակագրել` պատճառաբանելով, թե …

կարդալ ավելին

Արշավ` մամուլի դեմ

22.10.2011

Հոկտեմբերի 19-ին «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Հայկական Ժամանակ», «Հրապարակ», «168 Ժամ» եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերի գլխավոր խմբագիրները համատեղ հայտարարություն էին ստորագրել, որում նշել էին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում են հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է: Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ «Առավոտ», «Երկիր» …

կարդալ ավելին

Երկրաշարժ է եղել

20.10.2011

Երեկ երեկոյան ժամը 19:20-ի սահմանում Երեւանում տեղի է ունեցել երկրաշարժ: ԱԻՆ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս քաղաքից 7 կմ հարավ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` …

կարդալ ավելին

Հայտարարություն

20.10.2011

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց …

կարդալ ավելին

Ում համար է ոչնչացվում Ուսանողական այգին

20.10.2011

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, համաձայն որի` Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին: ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքից պարզ է դարձել, որ Ռուզաննա Բեգլարյանը 2009-ից Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի …

կարդալ ավելին

Բռնաբարել է 83-ամյա կնոջը

20.10.2011

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 138-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է Լոռու մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 26-ամյա Արմեն Սարուխանյանի նկատմամբ: Բանն այն է, որ հոկտեմբերի լույս 18-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, Սարուխանյանը ներխուժել է Կողբ գյուղի բնակիչ, 83-ամյա Ա.Ա.-ի …

կարդալ ավելին

Գողոնը դեռ չի հայտնաբերվել

20.10.2011

Ոստիկանության կողմից վնասազերծված եւ մի շարք պաշտոնյաների բնակարանների գողությունների մեջ մեղադրվող բանդայի անդամների մոտ գողոնը մինչ օրս չի հայտնաբերվել: news.am-ի թղթակցին Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու համար, եւ նախաքննական մարմինն անում է դատավարական բոլոր միջոցառումները: Ինչ վերաբերում է բանդայի անդամների հետ առերեսմանը, ապա ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր …

կարդալ ավելին

«Տեսնո՞ւմ ես, տղաս, երբ ես չլինեմ՝ էն աշխարհուն գոնե կիմանամ, որ մարդ է եկել մեր տուն»

20.10.2011

Ապագան հոգնել, մաշվել ու լուռ հեռացել է Մարինա Անդրեեւնայի բանտախուց հիշեցնող սենյակից: Ինձ հյուրընկալելու համար Վիկտորն ու Վլադիմիրը նեղլիկ սենյակից դուրս են գալիս: Այստեղ հերթով են տեղաշարժվում: Միայն Մարինա Անդրեեւնան է տեղում` անկողնուն գամված: Ոտքերն անշարժացել են: Ընտանիքի երեք անդամները ապրում են անցյալի հետ, որը նույնքան դաժան է, որքան իրենց սենյակի ծանր կենսապայմանները: Հարեւանուհին ասում …

կարդալ ավելին

«Նուշիկյանը» դատի է տվել քաղաքապետարանին

20.10.2011

«Նուշիկյան» ընկերությունը դիմել է Վարչական դատարան` բողոքարկելու Երեւանի քաղաքապետի` գովազդային վահանակներն ապամոնտաժելու մասին որոշումը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երեւանի քաղաքապետարանն ապամոնտաժել էր 7 կազմակերպության, այդ թվում` «Նուշիկյան» ընկերության գովազդային վահանակները: Ընկերությունը Երեւանում ունի մոտ 250 գովազդային վահանակ, որոնցից 14-ը ապամոնտաժվել են: «Ա1+»-ի հետ զրույցում «Նուշիկյան» ընկերության նախագահ Գարեգին Նուշիկյանը նշել է, որ Երեւանի քաղաքապետարանի` ապամոնտաժման …

կարդալ ավելին

Ո՞վ է թերթից պատիվ պահանջողը

20.10.2011

2010թ. Արտաշատի բնակչուհի Մարգարիտ Մարտիրոսյանը «168 Ժամ»-ում տպագրված «Չեմ կարող էսպես ապրել, անմեղ մարդ է դատվել» հոդվածի կապակցությամբ մեր թերթին դատի էր տվել: Հիշեցնենք, որ նրա հարսը` Հռիփսիմե Կարապետյանը, վկայություն էր տվել սկեսրոջ մասին` փաստելով, որ Մ. Մարտիրոսյանն իր համաքաղաքացիների հանդեպ խարդախություն է կատարել, դիմել է շանտաժի եւ իրեն սպառնալով` ստիպում է լռել: Մինչ Կենտրոն …

կարդալ ավելին

Սողանքի գոտին վտանգավոր է

20.10.2011

Երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 միջպետական մայրուղու 82-րդ կիլոմետրում տեղի ունեցած փլուզման պատճառները, երեւույթները եւ ճանապարհի վերականգնման տարբերակները: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի, …

կարդալ ավելին

Սթրիպտիզ` աղջկա հե՞տ

18.10.2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ youtube կայքում տեղադրել է դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` կալանավորված Կարեն Արայանի մոր` Մարիա Արայանի հետ հարցազրույցի տեսագրությունը, որտեղ վերջինս սենսացիոն բացահայտումներ է անում Ա. Սարգսյանի կերպարի մասին: Մ. Արայանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությանն է փոխանցել մի տեսագրություն, որտեղ Ա. Սարգսյանը մերկանալով` «էրոտիկ ստրիպտիզ» պար է ցուցադրում, որին մասնակցում …

կարդալ ավելին

Հերթական «ինքնասպանությունը»

18.10.2011

Անցած կիրակի օրը հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել մարդու մահվան ելքով: Հոկտեմբերի 16-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Դեպքի վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են «BMW X5» մակնիշի 555 ՏՍ 22 համարանիշի ավտոմեքենան, որում եղել է «Արայ» ՍՊԸ հիմնադիր-սեփականատեր, Երեւանի բնակիչ, 31-ամյա Արմեն Արայիկի Պետրոսյանի դիակը` …

կարդալ ավելին

Սերժանտները ծեծել են իրենց ծառայակցին

18.10.2011

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում ժամկետային զինծառայողների միջեւ ոչ կանոնադրային հարաբերությունների դրսեւորմամբ հերթական միջադեպն է արձանագրվել: Յոթ սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել իրենց ծառայակից ընկերոջը, տեղացել սեռական բնույթի հայհոյանքներ: Տուժողը մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել, կոտրել են նրա քիթը: Նրանց ծեծկռտուքը սկսվել է կատակից, վերածվել հայհոյանքների, այնուհետեւ` ծեծի: Պաշտպանության նախարարությունը ձեռք բերված տեսանյութով տեղեկացել է …

կարդալ ավելին

Ինքնասպանությո՞ւն, թե՞ սպանություն

18.10.2011

Հոկտեմբերի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X5» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ կա դիակ: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության սպանությունների բաժնի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Քրեական հետախուզության վարչության …

կարդալ ավելին

Ծնողների հորդորո՞վ

18.10.2011

Հոկտեմբերի 16-ին, երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են ՀՀ Զինված ուժերի ժամկետային 3 զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը «panorama» կայքի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեցել են կարճատեւ արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չեն ունեցել դուրս …

կարդալ ավելին

Մեղրը փոխարինել չուպա-չուպսով

18.10.2011

Տեր Եսայի քահանա Արթենյանի դատական հայցն ընդդեմ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամների` իրավապաշտպան կազմակերպությունների համար հրաշալի առիթ է` քննադատել Հայ Առաքելական եկեղեցին, պնդել, որ ինչպես օլիգարխները` տնտեսության մեջ, մեր եկեղեցին էլ ցանկանում է մենաշնորհ ունենալ հոգեւոր ոլորտում: Ինքս Հայ Առաքելական եկեղեցու անդամ եմ եւ շատ լուրջ դժգոհություններ ունեմ մեր հոգեւոր վերնախավից: Շատ կցանկանայի, որ մեր …

կարդալ ավելին

Նույնիսկ պաշտոնյաներն են սիրում «Էկզոտարիում» ցուցահանդեսը

18.10.2011

Ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ` ԱՄՆ-ում, տնային պայմաններում կենդանի պահելու մշակույթ կա: Այդպիսով նրանք իրենց երեխաներին նաեւ սովորեցնում են ինչ-որ մեկին խնամելու, հոգատարություն դրսեւորելու եւ, որ ամենակարեւորն է` ինչ-որ մեկի նկատմամբ պատասխանատվություն կրելու: Նրանք նաեւ հակված են իրենց տան անկյուններում բնության փոքրիկ «կտոր» ստեղծել, քանի որ այն դրական ազդեցություն է թողնում մարդու հոգեբանության վրա: Վերջին …

կարդալ ավելին

Բերքի փառատոնը` Հյուսիսային պողոտայում

18.10.2011

Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 16-ին վաղ առավոտից «Բերքի եւ գոհաբանության» տոն էր անցկացվում, որը Գյուղատնտեսության նախարարության հովանու ներքո կազմակերպված նմանատիպ առաջին փառատոնն էր Հայաստանում: ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի առաջին անգամ ՀՀ-ում նաեւ նշվում էր Գյուղատնտեսության աշխատողի օրը: Տոնի շրջանակներում Երեւանում եւ ՀՀ մարզերում անցկացվել են տարբեր միջոցառումներ, տոնավաճառներ, ցուցահանդեսներ, բերքի տոներ: «Բերքի եւ գոհաբանության» փառատոնի …

կարդալ ավելին

Երկրաշարժ Գառնիում

15.10.2011

Հոկտեմբերի 14-ին, 12:30-ին Գառնիից 10 կմ արեւմուտք տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ: Երեւան եւ Աբովյան քաղաքներում երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ: Երեկ ժամը 12:31-ին եւ 12:32-ին երկրաշարժին հետեւել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 եւ 3.0 մագնիտուդով: Նշենք, որ …

կարդալ ավելին