հասարակություն

Սլաքները` 1 ժամ հետ

29.10.2011

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3:00-ին, ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ հետ: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է ձմեռային ժամանակի անցնելուց, իսկ Վրաստանն արդեն վաղուց ժամացույցի ընթացքին չի միջամտում: Նշենք, որ Հայաստանում եւս քննարկվում է ձմեռային ժամանակին անցնելու կարգից հրաժարվելու հարցը: Ժամային գոտու փոփոխությունը, որոշ տեղեկություններով` հավանաբար ուժի մեջ կմտնի 2012թ. մարտի …

կարդալ ավելին

25.000 դոլար` Տեր-Պողոսյանի օգտին վկայություն տալու համար

29.10.2011

Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի խոսքով` տարածված լուրերը, թե Ախթալայում համասեռամոլությունը մեծ տարածում ունի` իրականությանը չի համապատասխանում: «Ես հրավիրում եմ Ձեզ Ախթալա, եւ Դուք ինքներդ կհամոզվեք, որ նման բան չկա Ախթալայում: Համասեռամոլությունը տարածում չի գտել Ախթալայում, պարզապես 2009-ից հետո, երբ Սերոբ Տեր-Պողոսյանն իր վարչական շենքում հիմնավորվեց, այն ժամանակվանից սկսեց մի քանի հոգու հավաքագրել»,- երեկ մեզ հետ …

կարդալ ավելին

«Մեզ խեղդում են մեր ագահությունն ու նախանձը»

29.10.2011

Արտագաղթի թեման իր թարմությունը չի կորցնում: Որպես արտագաղթելու հիմնավորում` մարդիկ բերում են հասկանալի շատ պատճառներ` նվաստ ու անհեռանկար կյանք, դիլետանտ ու կաշառակեր կառավարիչներ, բանակում ծառայելու վախ, եւ այլն, եւ այլն: Սակայն բնական պաշարների օգտագործման տգետ ու ապաշնորհ մեթոդները, բնության հանդեպ իշխանությունների տարօրինակ վերաբերմունքը պատճառ է դառնում արտագաղթի նոր տեսակի` էկոլոգիական արտագաղթի: Այսինքն` երբ քո շենքից …

կարդալ ավելին

Ամլացումը լուծում չէ

29.10.2011

«Հարկադիր ամլացումն անընդունելի է, քանի որ անձը կարող է չլինել սերիական բռնություն գործող, բայց բռնության դիմել ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ եւ շատ թանկ վճարել դրա համար»,- երեկ հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` նման մարդիկ պետք է պատժվեն միայն օրենքով սահմանված կարգով։ «Ի վերջո, հանցագործն էլ է մարդ, եւ չի կարելի նրա հետ …

կարդալ ավելին

Ճանապարհը փլվում է

29.10.2011

Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երեւույթները, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը: Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանի ահազանգով դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը եւ երթեւեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի: Արտակարգ …

կարդալ ավելին

«Աչքերս նկարի, ու ինձ բուժեն, էլի»,- ասում է բժիշկների անփութության պատճառով կուրացած երեխան

29.10.2011

Քրիստինեն փոքրիկ ու նուրբ մատներով շոշափում է բազմոցի մակերեսը: Մատներն ինչ-որ բան որոնելիս այնքան ճկուն ու վարժ են, կարծես բազմոցի փոխարեն` դաշնամուրի ստեղնաշարի վրա են շարժվում: Ձեռքերով փնտրածը չգտնելու վախից 5-ամյա երեխան սկսում է տագնապով հեւալ: «Մամա, ձեռքդ տուր, հա»,- ասում է ու անհամբեր սպասում է այն ձեռքին, որը սեղմած պահելով` իրեն ապահով ու պաշտպանված …

կարդալ ավելին

Կրթություն` ամբողջ կյանքի համար

29.10.2011

«Ուսանողակենտրոն համակարգ ստեղծելու հետ մեկտեղ` պետք է պատասխանել հարցին, թե ներկա պահին Հայաստանում ո՞ւմ է պետք կրթված երիտասարդը, նա կարո՞ղ է պետության մեջ իր դիրքը եւ տեղը գրավել»,- «Բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները Հայաստանում, մարտահրավերներ, արդյունքներ, հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ երեկ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ի պատասխան կրթության եւ գիտության նախարար Արմեն …

կարդալ ավելին

Գնում է Մոսկվա՞

27.10.2011

Մեր տեղեկություններով` շաբաթ օրը Մոսկվա է մեկնելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ այնտեղ հանդիպում է ունենալու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Նշենք, որ սա կլինի այս տարվա ընթացքում Ռ. Քոչարյանի երկրորդ հանդիպումը Վ. Պուտինի հետ, իսկ թե այդ հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են քննարկվում` հայտնի չէ:

կարդալ ավելին

Ստուգում են Կոտայքի մարզը

27.10.2011

ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: ՎՊ նախագահը նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան ծրագրում ընդգրկված է նաեւ Կոտայքի մարզը, հետեւաբար մարզում երեկվանից սկսվել են ստուգումները: Ստուգումները կատարվելու են մասնավորապես բյուջետային հատկացումների, անշարժ գույքի օտարման, սեփականաշնորհման եւ դրանց վարձակալության …

կարդալ ավելին

Բնակարան՝ «երիտասարդ» բարեկամներին

27.10.2011

«Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների ցանկում տեղ են գտել այնպիսի անուններ, որոնց, մեղմ ասած` դժվար է համարել թե՛ երիտասարդ ստեղծագործողներ, թե՛ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներ: Այդ ցանկում հայտնված անուններից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում երիտասարդ ստեղծագործողներ չկան, ուստի երիտասարդ ստեղծագործողներ մեր երկրում համարվում են 50-ից բարձր տարիք …

կարդալ ավելին

Քեզ է՞լ հաշվեցին

27.10.2011

Մարդահամարը մի տեսակ աննկատ սկսվեց: Առաջին երկու օրը մամուլում տեղեկատվություն հրապարակվեց, որ բնակչությունը մի տեսակ դժկամությամբ է ընդունում հաշվարարներին: Իսկ ընդունելուց հետո զայրանում է հաշվարարների տված հարցերից: Իսկապես դժվար է պատկերացնել, որ 40-60 տոկոս ստվերային տնտեսություն ունեցող երկրում քաղաքացիները բաց-բաց պատասխանեն իրենց եկամուտների ծավալի ու աղբյուրի մասին հարցերի: Հատկապես, որ այս մարդահամարով մեր իշխանությունները ոչ …

կարդալ ավելին

Եղեգիս գետի վրա հէկ կկառուցեն

27.10.2011

ՀՀ կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգ է մտել Եղեգիս գյուղական համայնքին պատկանող 0.1 հա հողատարածքի նպատակային օգտագործման կարգը փոփոխելու որոշման նախագիծ: Հողերի կատեգորիայի փոփոխությունը կատարվում է Եղեգիս գետի վրա հերթական փոքր հէկ-ը եւ կից շինությունները կառուցելու նպատակով: Եղեգիսը Հայաստանի հէկ-երով ամենածանրաբեռնված գետերից է: Մասնավորապես` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Եղեգիս գետի վրա 6 փոքր հէկ …

կարդալ ավելին

«Գոնե սերն անփո՞ղ ա հիմա»

27.10.2011

86-ամյա Վիկտորյա տատի հոգնած ու ծերացած գոյությունն ինձ տանջում է: Մեկ տարուց ավելի հեռաձայնում է` խնդրելով այցելել իր տուն: Ամեն անգամ իմ խոստմանը հաջորդում է նրա համբերատար պատասխանը` «Ոչինչ, կսպասեմ, երբ հարմար լինի` արի»: Հարմար լինելու դեպքում ցուցակի մեջ Վիկտորյա տատը չկա, որովհետեւ նրա տուն գնալն ինձ համար ինքնասպանության պես է: Իսկ նա համառ է: …

կարդալ ավելին

Պետք է պահել ՀԱԷԿ-ը

25.10.2011

«Ատոմակայանը Հայաստանին տալիս է այլ կարգավիճակ, եւ այդ կարգավիճակը մենք պետք է պահպանենք ու խորացնենք: Այն պետությունը, որն ատոմակայան ունի, նա ունի համապատասխան գիտություն, տեխնոլոգիական մակարդակ, համապատասխան ինժեներական դաշտ եւ այլն: Այսինքն` դա պարտադրում է իր այդ վիճակը, եւ դրանով նա դառնում է մի կարգ ավելի որակյալ երկիր, քան այն երկիրը, որն այդ ամենը չունի»,- …

կարդալ ավելին

ՀԱԷԿ-ը հերքել է

25.10.2011

Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հերքել է երեկ թուրքական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ կիրակի Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը: Նման տեղեկատվություն տարածել էր թուրքական «Զաման» թերթը` հղում անելով Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը: Մասնավորապես, ըստ «Զամանի»` նախօրեին Արեւելյան Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել է Հայաստանի Մեծամորի ատոմակայանը։ «Զամանի» փոխանցմամբ` …

կարդալ ավելին

«Մատիտով մարդահամար». որքա՞ն թիվ կնկարեն

25.10.2011

ՀՀ անկախությունից ի վեր թվով 2-րդ մարդահամարն ավարտվեց: Հիշեցնենք, որ ՀՀ առաջին մարդահամարն անցկացվել է 2001թ.: Հաշվառված բնակչության թիվն այն ժամանակ 32130 հազար մարդ էր: 2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2012թ. փետրվարի կեսերին, իսկ վերջնական արդյունքները էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներով լայնամասշտաբ կերպով կհրապարակվեն 2013 թվին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ազգային …

կարդալ ավելին

«Նախարարը թող չմտածի, թե ինքն է տղերքին համոզել»,- ասում են ատոմակայանի աշխատակիցները

25.10.2011

Երեկ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդունեց Հայաստանի ատոմակայանի այն աշխատակիցներին, որոնց աշխատանքից ազատման դիմումները նախորդ ուրբաթ մակագրեց ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին լրացավ ատոմակայանի 158 աշխատակցի` տնօրինությանը ներկայացրած աշխատանքից ազատման դիմումների 30 օրը: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում 50 տոկոսի չափով: Ընդ որում` դեռեւս այս տարվա մարտին …

կարդալ ավելին

Չի ծառայել, բայց 10 տարի զորքերում է

25.10.2011

ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն օրեր առաջ հայտարարել էր, որ խորհրդի կազմում ընդգրկված Հակոբ Թադեւոսյանը եւ Դավիթ Ջամալյանը չեն ծառայել բանակում: Հարցին, թե ինչպե՞ս են ընտրվել խորհրդի անդամները, Գ. Հարությունյանը պատասխանել էր, թե նախապես արվել է հայտարարություն, 67 հայտ է ստացվել համագործակցության համար, որոնցից ընտրվել է 12 կառույց` 3 տարի ժամկետով: …

կարդալ ավելին

«Պետությանը կսովորեցնենք մարդու կողքին լինել»,

25.10.2011

2004թ. ստեղծված «Հայ Ձմեռ պապ» նախագիծը հասարակական մեր կյանքում մեծ արձագանք գտավ: Հայաստանի գյուղական համայնքներում, ինչպես նաեւ` մայրաքաղաքում թշվառության մեջ ապրող մարդկանց ձեռք մեկնելով` այս նախագծի հեղինակ Արմինե Պետրոսյանը կամավորների եւ բարերարների օգնությամբ կարողացավ ոչ միայն հատակում հայտնված մարդկանց խնդիրները լուծել, այլեւ` վերականգնել նրանց արժանապատվությունը: Այսօր արդեն նախագծի հեղինակը, կարեւորելով սոցիալական թեմաներով գրող լրագրողների համախմբումը, …

կարդալ ավելին

Ազատվել է: Նշանակվել է

25.10.2011

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Նա դիմում է գրել կառույցը ղեկավարելու 11 տարին լրանալու օրը` հոկտեմբերի 20-ին: «Ժամանակն է իրականում այլ աշխատանքի անցնելու համար»,- news.am-ի հետ զրույցում ասել է Հ. Զորյանը: Հարցին, թե հիմա ինչո՞վ է զբաղվելու, նա չի պատասխանել, խնդրել է զանգահարել մի քանի օրից: Զորյանի փոխարեն …

կարդալ ավելին