հասարակություն

Ամուսինն ու սկեսուրը գողացել են երեխային

15.11.2011

2010թ. «168 Ժամի» խմբագրություն էր դիմել անգիտակից, մահամերձ վիճակում ՀՀ Առողջապահության նախարարության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տեղափոխված 29-ամյա Արմինե Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանը: Հիշեցնենք, որ Ա. Սահակյանի ամուսինը` Ռոբերտ Հովհաննիսյանը, եւ սկեսուրը` Արեւ Պողոսյանը, հղիության ինն ամիսների ընթացքում երիտասարդ կնոջ դեմ բռնություններ էին կատարել: Ծեծի ենթարկելուց բացի` Ա. Սահակյանին ընդհանրապես արգելել են տանից դուրս գալ. դրսից …

կարդալ ավելին

Նախագահական ճաշկերույթ…

15.11.2011

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի պատվին Հայաստանի նախագահի նստավայրում անցկացված ճաշկերույթին մասնակցած «Սինոփսիս» ընկերության կորպորատիվ շուկայավարման եւ ռազմավարական գործընկերությունների գծով փոխտնօրեն Ռիչ Գոլդմանն իր բջջային հեռախոսով յուրահատուկ ֆոտոռեպորտաժ է արել` ներկայացնելով նախագահական ճաշկերույթը: Badu.am

կարդալ ավելին

Հայցեր թերթերի դեմ

15.11.2011

Այսօր` ընդդեմ «168 Ժամի» Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում կշարունակվի Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստերը: Նախկին տնօրինուհին ու նրա անչափահաս որդին` Տիգրան Տերտերյանը, հայցադիմում են ներկայացրել իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները» հերքելու պահանջով եւ …

կարդալ ավելին

Ռադիոակտիվ

12.11.2011

Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք: Օտարերկրյա քաղաքացուն ստրոնցիում տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը: Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի` Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը եւ իրացնելը …

կարդալ ավելին

Ֆիզիոթերապիայի ինստիտուտի տնօրենն արձագանքել է

12.11.2011

Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Ազատամարտիկի կյանքը 300.000 դրամ չարժե» հրապարակմանն արձագանքել է Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ հոդվածը ութ երեխաների հայր, ազատամարտիկ Արթուր Փափազյանի մասին էր, ով ողնաշարի վիրահատության կարիք ուներ, եւ նրան սպառնում էր սայլակավոր հաշմանդամի կարգավիճակը: Ա. Փափազյանի վիրահատության համար մի քանի հիվանդանոցներից 300.000-350.000 դրամ էին …

կարդալ ավելին

Հայաստանի աղքատությունը` Լոնդոնի ցուցահանդեսում

12.11.2011

«Խորհրդային Միության փլուզումը Արեւելյան Եվրոպայի երկրներին ավելի լավ ապրելու հույս ներշնչեց: Չնայած դրան, այդ երկրների մի մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ»,- գրում է «Huffington Post»-ը` ներկայացնելով հաջորդ շաբաթ Լոնդոնի «The Strand» պատկերասրահում բացվող «Օքսֆամ» կազմակերպության լուսանկարների ցուցահանդեսը: «Հալոցքից հետո» խորագրով ցուցահանդեսին, ըստ պարբերականի, ներկայացվելու են այն զրկանքները, որ Հայաստանի, Վրաստանի, Տաջիկստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները …

կարդալ ավելին

Պետությունն «ոտքը շինելու փոխարեն՝ աչքն էլ հանեց»

12.11.2011

«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Երեխուս մեծերի դոզայով հակաբորբոքային նշանակեց, տեսողությունը թուլացավ» հրապարակումը Մարինա Սարգսյանի եւ նրա երեք մանկահասակ երեխաների մասին էր: Հիշեցնենք, որ երիտասարդ կինը մեզ պատմել էր, թե ինչպես է ամուսինն իրեն պարբերաբար դաժան ծեծի ենթարկել: Մեզ հետ զրույցում նա վստահեցնում էր, որ վիճաբանություններից մեկի ժամանակ ամուսինը` Մարատն, այնպես է հարվածել, …

կարդալ ավելին

Սիլվան, Լիսկան, վարչապետը, նախարարը

10.11.2011

Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ հայտարարել է, որ եթե իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ-ում արդարացի լուծում չստանան` դիմելու է Եվրոդատարան, որպեսզի կարողանա ետ ստանալ իր բիզնեսում ներդրած 10 մլն դոլարը: Գործարարը լուրջ փաստեր եւ մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա), ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության դեմ: …

կարդալ ավելին

Դեմ են առեւտրի կենտրոնի կառուցմանը

10.11.2011

«Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն կառուցելը հետագայում դժվարություններ կառաջացնի մարզադաշտի գործունեության համար,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` մանրամասնելով,- Կառուցապատումը հղի է վտանգներով: Առեւտրի կենտրոնը գտնվելու է էվակուացիոն դաշտի հատվածում, ինչը մարդկանց անվտանգ տարհանման դեպքում լուրջ անհարմարություններ է առաջացնելու: Մենք շարունակելու ենք մեր պայքարը` ուղղված տարածքը նպատակային օգտագործելուն: Մենք առայժմ հարցումներ …

կարդալ ավելին

Վոզնյակն է գալիս

10.11.2011

Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը` ստանալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակը: Ինչպես տեղեկացնում են «Սինոփսիս – Արմենիա» ընկերությունից, մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` Հայաստանի նախագահի նստավայրում: Մինչ մրցանակաբաշխությունը նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Սթիվ Վոզնյակի հետ: Վոզնյակը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային …

կարդալ ավելին

Նոր մանրամասներ «զենքի գործում»

10.11.2011

«Մոլդովայի եւ Հայաստանի միջեւ լատվիական ընկերության միջնորդությամբ տեղի ունեցած զենքի գործարքն իրականացվել է խաբեությամբ»,- ըստ մոլդովական լրատվամիջոցների, նման հայտարարություն է արել Լատվիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղար Յանիս Սարտսը: «Այն, ինչ կապված է այդ գործարքի հետ, շատ բարդ է: Այսօր մենք այդ գործարքի մասին ստանում ենք նոր եւ ավելի հետաքրքիր փաստեր: Այդ պատճառով հիմա դժվար է …

կարդալ ավելին

Պատժել GeoProMining Gold-ին

10.11.2011

«ԷկոԼուր» հ/կ-ն եւ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ հայտարարել են, որ շարունակում են «Բնությո՞ւն, թե՞ փող» ահազանգերի շարքը, որի շրջանակում առաջիկա օրերին իրականացվելու է «Սեւա՞ն, թե՞ GeoProMining Gold» ցիկլը: Նշված կազմակերպությունները հիշեցնում են, որ 2009թ. կասեցվել էր Սեւանի ջրահավաք ավազանում` Սոդքում, վերամշակման համալիրի կառուցումը: Այդ նախագիծն ահռելի ռիսկեր էր պարունակում Սեւանի համար (միլիոնավոր տոննաներով լցակույտեր, …

կարդալ ավելին

«Հիմա պայքարելու եմ սեփական օրենքներով»

10.11.2011

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Դավիթ Ծաղիկյանի եւ նրա նախկին կնոջ` Գայանե Եսոյանի ընտանեկան վեճին, որը հետագայում տեղափոխվել էր դատական ատյաններ: Հիշեցնենք, որ Դ. Ծաղիկյանը պահանջում է իր 5 տարեկան որդուն շաբաթվա մեջ երեք անգամ տեսնելու իրավունք տրամադրել, սակայն նրա նախկին կինը ոչ միայն արգելում է, այլեւ բազմիցս փորձել է Դ. Ծաղիկյանին ներքաշել հանցագործության …

կարդալ ավելին

Սյունիքի մարզպետը, էներգետիկայի նախարարը, վարչապետը եւ մանկապիղծը՝ նույն գործով

10.11.2011

Երեկ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց: Թերեւս վերջին ժամանակներում դժվար է հիշել գոնե նման մեկ հանդիպում, երբ բանախոսն այդչափ բաց է լրագրողների առջեւ: Իսկ դրա համար, իհարկե, կային հիմնավոր պատճառներ: Բանն այն է, որ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անվավեր է ճանաչել գործարար կնոջը պատկանող …

կարդալ ավելին

Ազատամարտիկի կյանքը 300.000 դրամ չարժե՞

10.11.2011

Երեկ մեր խմբագրություն էր այցելել Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի բնակչուհի Գայանե Փափազյանը` վստահեցնելով, որ մեզ դիմելուց առաջ բոլոր պետական մարմինների դուռը թակել է եւ բոլորի կողմից գրավոր եւ բանավոր մերժումներ է ստացել: Գ. Փափազյանն ութ երեխաների մայր է, որոնցից վեցն անչափահաս, դպրոցական են, եւ բազմանդամ այս ընտանիքի միակ աշխատողն ամուսինն է` Արթուր Փափազյանը: «Ամուսինս …

կարդալ ավելին

Մայր ու որդի՝ ընդդեմ «168 Ժամ»-ի

10.11.2011

Նոյեմբերի 8-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում տեղի ունեցան Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստերը: Նախկին տնօրինուհին ու նրա անչափահաս որդին` Տիգրան Տերտերյանը, հայցադիմում են ներկայացրել իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները» հերքելու պահանջով եւ զրպարտության մեղադրանքով` …

կարդալ ավելին

Նանսենի արձանը` Երեւանում

10.11.2011

Երեկ Երեւանի կենտրոնում` Աբովյան-Մոսկովյան փողոցներին հարող 30 քմ մակերեսով առանձնացված տարածքում բացվել է նորվեգացի բեւեռախույզ, գիտնական Ֆրիտիոֆ Նանսենի արձանը: Արարողությանը ներկա են եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Յոնաս Գահր Շտյորեն, Ֆրիտիոֆ Նանսենի թոռնուհի Մարիտ Գրեւը, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Երեւանի քաղաքապետի …

կարդալ ավելին

Նախընտրական

08.11.2011

Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել է, որ 2012թ. սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 303.7 մլրդ դրամ` 35.3 մլրդ դրամով ավելի, քան 2011թ.: Ավելացումները, ըստ Ա. Գրիգորյանի, հիմնականում 2 ուղղությամբ է օգտագործվել` ընտանեկան նպաստների եւ կենսաթոշակների չափի մոտ 10 տոկոս ավելացում: Ընտանեկան նպաստները ամսական 26.000 դրամից կհասնեն 29.000 դրամի, իսկ …

կարդալ ավելին

Ընդդեմ «168 Ժամի»

08.11.2011

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենան Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի, դատական նիստերը: Դատական երկու նիստերը տեղի կունենան կես ժամ տարբերությամբ` առաջին դատական նիստը կլինի ժամը 15:00-ին, երկրորդը` 15:30-ին: Դատական երկու նիստերը …

կարդալ ավելին

Գարեգին Բ-ն` «Ֆլորենցիայում»

08.11.2011

Մեր տեղեկություններով` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շաբաթ օրը երեկոյան բավական շքեղ միջավայրում անցկացրել է իր ծննդյան օրվան նվիրված արդեն աշխարհիկ տոնակատարությունը: Ծննդյան պաշտոնական արարողությունն Էջմիածնում նշելուց հետո նա Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ կազմակերպել է նաեւ աշխարհիկ կերուխում: Մեր տեղեկություններով` Գարեգին Բ-ն իր ծննդյան արարողությունը նշել է վերջերս մոդայիկ դարձած` Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» …

կարդալ ավելին