Ընդդեմ «168 Ժամի»

08/11/2011

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի կունենան Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի, դատական նիստերը: Դատական երկու նիստերը տեղի կունենան կես ժամ տարբերությամբ` առաջին դատական նիստը կլինի ժամը 15:00-ին, երկրորդը` 15:30-ին: Դատական երկու նիստերը վարելու է դատավոր Ա. Մելքոնյանը: Հիշեցնենք, որ Ս. Նազարյանն ու որդին «168 Ժամից» պահանջում են 4 մլն դրամ` իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: