Նոյեմբերի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:
Օտարերկրյա քաղաքացուն ստրոնցիում տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը: Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի` Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը եւ իրացնելը հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: