հասարակություն

Նախագահը չգիտի, որ ես Հայաստանում եմ ապրում

06.12.2011

Կիրակի օրը կառավարությունը` Հանրապետական կուսակցության անունից, մեծ շուքով ինչ-որ տնտեսական ծրագիր էր ներկայացնում, խոստանում էր նոր աշխատատեղեր բացել, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը: Սակայն ոչ այդ, ոչ էլ կառավարության մյուս ծրագրերում չկա, բացակայում է ՀՀ քաղաքացին, մարդը, ով ապրում է ոչ թե ընտրությունից ընտրություն, այլ ամեն օր: Ոչ թե ապրում, այլ գոյատեւում է: Այդ բացակայողներից մեկն էլ …

կարդալ ավելին

Ուրանը միջազգային ստանդարտներո՞վ են որոնում

06.12.2011

Հայաստանում ուրանային մենաշնորհ ստացած «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Կիրակոսյանին Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղական համայնքում ընթացող ուրանի որոնողահետախուզական աշխատանքների մասին գրավոր հարցեր էինք ուղարկել: Ընկերության տնօրենից հետաքրքրվել էինք, թե ո՞ր փուլում են այդ աշխատանքները, վերջերս Լեռնաձոր տարված նոր սարքավորումն ի՞նչ սարքավորում է, ի՞նչ նպատակով է օգտագործվելու այն, եւ արդյո՞ք ընկերությունն ունի Լեռնաձորի ուրանի պաշարների …

կարդալ ավելին

«Կառավարությունն ամեն քայլափոխի խաբում է հասարակությանը»,- ասում է «Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը

06.12.2011

– Վերջերս հատկապես սոցիալական կայքերում մեծ ակտիվությամբ քննարկվում է Սյունիքի մարզի Քաջարան գյուղի տեղահանման հարցը, ավելի հստակ` Կառավարության` նշյալ տարածքը գերակա շահ ճանաչելու մասին որոշումը: Տեղացի բնապահպանների փոխանցմամբ` Քաջարանի տեղահանման լուրերը կեղծ են: Իրականում արդյո՞ք առկա է գյուղի տեղահանման խնդիրը: – Դեկտեմբերի 1-ին Կապանի «Օրհուս» կենտրոնում այդ թեմայով կազմակերպել էինք քննարկում, որտեղ Քաջարան գյուղի բնակիչները …

կարդալ ավելին

«Ապամոնտաժե՛ք օպերայի շրջակայքի անճաշակությունները»,- Երեւանի քաղաքային իշխանություններին կոչ են անում երեւանցիները

06.12.2011

Շաբաթ օրը` դեկտեմբերի 3-ին, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Աբովյան փողոցում գործող «Փարիզյան սուրճ» սրճարան եւ ասել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ սրճարանի բացօթյա հատվածը պետք է քանդեն: Սրճարանի բացօթյա հատվածն արդեն ապամոնտաժվել է: Այս փաստը երեւանցիների զայրույթն է առաջացրել: Նախ` այն պատճառով, որ «Փարիզյան սուրճ» սրճարանը վաղուց արդեն` 16 տարի շարունակ, …

կարդալ ավելին

ՀԴՄ. հունվարին կշահեն նաեւ 4 թվերի համընկնումով կտրոնները

06.12.2011

ՀԴՄ կիրառման հանրային հսկողության առավել խրախուսման նպատակով, բացի ամսական խաղարկվող 15 ավտոմեքենաներից, քաղաքացիները, որպես պարգեւավճար, կստանան նաեւ 100 բջջային հեռախոս եւ 200 մոդեմ ու 6 ամսով անվճար ինտերնետ կապ: Օրերս պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ՀԴՄ կտրոնի դարձերեuին ֆիրմային անվանումներ, ապրանքային եւ uպաuարկման նշաններ տեղադրելու համար 2011թ. նոյեմբերի 22-ին կայացած մրցույթի արդյունքները: Հաղթող է ճանաչվել …

կարդալ ավելին

Սննդամթերքը կթանկանա

06.12.2011

Սպառողների իրավունքների պաշտպանության հ/կ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով` Հայաստանում տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որպեսզի Նոր տարուն ընդառաջ սննդի գներն արհեստական բարձրացնեն եւ գումարներ աշխատեն: «Չեմ կարծում, որ այս տարի դրական փոփոխություն կլինի, որովհետեւ ամբողջ աշխարհում ընդունված է. Նոր տարվա շեմին ապրանքների գնանկում է տեղի ունենում, իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում»,- երեկվա …

կարդալ ավելին

Պահանջում են Խաչատուրովի հրաժարականը

06.12.2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ հայտարարություն է տարածել, որում բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները գնահատում է որպես հրամանատարական կազմի անփութության եւ անտարբերության հետեւանք: «Նրանց կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքով եւ կանոնակարգով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով»,- ասված է հայտարարության մեջ: …

կարդալ ավելին

«Ինձ հանկարծ չխղճաս»

06.12.2011

Ասում է ծայրահեղ աղքատության մեջ ապրող 8-ամյա Մարիամը: Նա մեր այցելության ամբողջ օրը, ինչպես սովորաբար լինում է` դարձյալ ոչինչ չէր կերել: «Նախագահին որ տեսնես` հանկարծ իրան չասես, որ ես հաց չունեմ ուտելու, կասես, որ քո նման չեմ սիրում էդ ժամերին ուտել»,- մեր լրագրողի հետ զրույցում ասել էր փոքրիկ աղջնակը: Ռետինե իրերի` կրակից եռացող վառարանի ծուխը …

կարդալ ավելին

«Խնդիրներ շատ կան, բայց դա չի նշանակում` իրար սպանել»

06.12.2011

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանը: Հարցին, թե` ինչո՞ւ են լռում մշակույթի եւ արվեստի սփյուռքահայ ներկայացուցիչները, երբ Հայաստանը գտնվում է ողբերգական վիճակում, Ա. Ջիգարխանյանը պատասխանել է, թե խոսելը հասարակ գործ է, եւ ինքն արդեն երիտասարդ տղա չէ, որ «շուխուր» անի: Դիտարկմանը, թե Վարդուհի Վարդերեսյանի խոսքով` ով լռում է, մտավորական չէ, Ա. …

կարդալ ավելին

Ոչ մեկը չի ուզում լռել

06.12.2011

«Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնությունը» անունով կազմակերպությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որով գրեթե ուղղակիորեն փորձում է հակադրվել «Չենք լռելու» նախաձեռնությանն ու խոստանում առաջիկայում մի շարք բացահայտումներ կատարել վերջինիս անդամների վերաբերյալ: «Հիմա արդեն մենք չենք լռելու» վերնագրված հաղորդագրության մեջ ասված է. «Մենք` բանակում ծառայած երիտասարդներս, տեսնելով, թե ովքեր են այսօր զբաղվում բանակում առկա խնդիրների վերհանմամբ, խիստ մտահոգված …

կարդալ ավելին

Ցավակցություն

03.12.2011

Մահացել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի եւ ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանի մայրը` տիկին ԱՄԱԼՅԱՆ: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, ժ. 13:00-ին` Տաշիր քաղաքում: «168 Ժամը» ցավակցում է Կարեն եւ Սամվել Կարապետյաններին, նրանց հարազատներին` սիրելի մոր մահվան կապակցությամբ:

կարդալ ավելին

1150 անգամ

03.12.2011

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում նոյեմբերի 1-30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Այդ մասին երեկ տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, որի տարածած հաղորդագրության համաձայն` տվյալ ժամանակահատվածում Հայաստանի սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից …

կարդալ ավելին

Հակաուրանյան նոր պայքար՝ Սյունիքում

03.12.2011

Արդեն մի քանի օր է` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչները դարձյալ անհանգստության մեջ են: Բանն այն է, որ գյուղացիները կրկին տեսել են գյուղում հայտնված ուրանի հետախուզության համար նախատեսված նոր տեխնիկա եւ ահազանգել տեղի բնապահպաններին: Կապանի «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանի փոխանցմամբ` իրենք այդ մասին տեղեկացել են երկու օր առաջ եւ փորձել են, այսպես …

կարդալ ավելին

Շրջանավարտները` տոնավաճառում

03.12.2011

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է աշխատանքային տոնավաճառ, որը կազմակերպել է ՀՀ-ի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան: Տոնավաճառի նպատակն է` ԱՄՆ փոխանակման ծրագրերի հայ շրջանավարտներին գործատուներին ներկայացնելը: Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Նա ողջունել է աշխատանք փնտրողներին, ինչպես նաեւ` մասնակից այն 30 ընկերությունների ներկայացուցիչներին, փնտրում են որակավորված դիմորդների` աշխատանքի եւ պրակտիկայի համար: …

կարդալ ավելին

Եվրադատարանից սպասվող հերթական վճիռը

03.12.2011

Երեկ «168 Ժամ» թերթի խմբագրությանն է դիմել ՀՀ քաղաքացի Հասմիկ Դավթյանը` հայտարարելով, որ իր եղբորը` Արամ Դավթյանին, անօրինական կերպով ձերբակալել են` այն դեպքում, երբ նույնիսկ նախաքննական մարմինն ի զորու չէ կեղծ մեղադրանքը հիմնավորել: Հ. Դավթյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին կոչ է անում վերանայել Ա. Դավթյանի …

կարդալ ավելին

Վերին Լարսում վիճակն անորոշ է

01.12.2011

Վերին Լարսի անցակետի շուրջ ստեղծված վիճակը ոչ միայն լուծում չի ստացել, այլեւ՝ հույս էլ չկա, որ մոտ ապագայում նման բան կլինի։ Սահմանին մնացած մեքենաների թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասել է 300-ի։ Ընդ որում, եթե վարորդները մինչ այդ հույս ունեին, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ այդ խնդիրը կլուծվի, այժմ հուսահատ վիճակի մեջ են …

կարդալ ավելին

Ավազակային հարձակում

01.12.2011

Երեկ ժամը 18:35-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղի վրա: Դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել, եւ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ` դիմել է փախուստի: Ուշագրավն այն է, որ «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով: Ձեռնարկվում են …

կարդալ ավելին

Հիմնական վկան պնդում է, թե ոչինչ չի հիշում

01.12.2011

Բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ 30-ամյա լեյտենանտը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասել է, որ իրենց պնդումները, թե Նազարյանին սպանել են, ու սպանությունը կատարվել է ոչ թե նրա դիակի հայտնաբերման վայրում, այլ զորամասի խոհանոցում, հաստատում …

կարդալ ավելին

Հայ Առաքելական եկեղեցին ողջունում է Փաշազադեի առաջարկը

01.12.2011

Հայկական կողմը ողջունել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի առաջարկը` հանդիպումներ կազմակերպել նաեւ սահմանի վրա, սակայն վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը` մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե հոգեւոր առաջնորդները պայմանավորվել են հանդիպել սահմանին: «Նոյեմբերի 28-ին տեղի ունեցած տարածաշրջանի …

կարդալ ավելին

Դատը կրկին հետաձգվեց

01.12.2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» ՍՊ ընկերության եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ անչափահաս տղան թերթից պահանջում է հերքել տեղեկատվությունն առ այն, որ ինքն այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը: …

կարդալ ավելին