Սննդամթերքը կթանկանա

06/12/2011

Սպառողների իրավունքների պաշտպանության հ/կ-ի փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով` Հայաստանում տնտեսվարողներն ամբողջ տարին սպասում են, որպեսզի Նոր տարուն ընդառաջ սննդի գներն արհեստական բարձրացնեն եւ գումարներ աշխատեն: «Չեմ կարծում, որ այս տարի դրական փոփոխություն կլինի, որովհետեւ ամբողջ աշխարհում ընդունված է. Նոր տարվա շեմին ապրանքների գնանկում է տեղի ունենում, իսկ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում»,- երեկվա ասուլիսում ասել է Կարեն Չիլինգարյանը: