Երեկ ժամը 18:35-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Նոր Նորքի 2-րդ զանգվածում` Դավիթ Մալյան 4 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 96 մասնաճյուղի վրա: Դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել, եւ հափշտակելով 1 մլն 354 հազար դրամ` դիմել է փախուստի: Ուշագրավն այն է, որ «Հայփոստի» բաժանմունքն ապահովված չի եղել անվտանգության համապատասխան միջոցներով, ձայնաազդանշանային համակարգերով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ` հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցվել է քրեական գործ: