հասարակություն

Գազամատակարարումը կդադարեցվի

17.12.2011

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից տեղեկացել է, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է: Պատճառը` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում իրականացվելիք վթարավերականգնողական աշխատանքներն են, որոնք կիրականացվեն սեղմ ժամկետներում: «ՀայՌուսգազարդից» հայտնում են, որ այդ ընթացքում կօգտագործվեն պահուստային պաշարները, եւ հասարակությունը դրանից չի տուժի:

կարդալ ավելին

Մնում է` պարզվի

17.12.2011

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանն օրերս հրաժարական է տվել եւ դուրս է եկել ՀՀԿ-ից` պատճառաբանելով, որ իրեն ստիպել են ստորագրել Կառավարության որոշման տակ, ըստ որի` Քաջարանի համայնքը որպես գերակա շահ` տրվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, եւ համայնքի բնակիչները ստիպված են լքել իրենց բնակավայրը: Անդրադառնալով Քաջարանի խնդրին, երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական …

կարդալ ավելին

Կառավարության հանձնախմբի «շոուն»է Քաջարանում

17.12.2011

Երեկ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները սպասում էին Կառավարության կողմից ուղարկված հանձնաժողովին, որի հետ գյուղացիների հանդիպումը պետք է տեղի ունենար ժամը 16:00-ին: Սակայն բնակիչներն այդպես էլ չէին հասկացել նշյալ հանձնաժողովի գալու իմաստը: Նորից ասելով` Կառավարության` այս տարվա ապրիլի 28-ի 627Ն որոշումից հետո հանկարծ միտք է հղացել գնալ գյուղ եւ ծանոթանալ տեղի բնակիչների, մեղմ ասած` «անհանգստություններին»: …

կարդալ ավելին

Առանցքային վկային պահում են ՌՈ-ում

17.12.2011

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով տուժող կողմի ներկայացուցիչներն ու այս գործով մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի փաստաբանը երեկվա ասուլիսում հայտարարություն են տարածել` անդրադառնալով գործով տեղի ունեցած նախաքննական ու դատավարական խախտումներին: Որպես խախտում` նրանք վկայակոչեցին այն հանգամանքը, որ գործով առանցքային վկա Արման Մնացականյանին չեն զորացրել` չնայած վերջինիս ծառայության ժամկետը լրացել է դեկտեմբերի 4-ին: …

կարդալ ավելին

Հեռացրել են զինվորի աչքը

17.12.2011

Դեկտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում տեղի ունեցած հերթական միջադեպի կապակցությամբ երեկ երեկոյան քրեական գործ է հարուցվել: ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի խոսքով` դեկտեմբերի 14-ին, ժ. 07:20-ի սահմաններում ԼՂՀ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ` ձեռքով, մեկ …

կարդալ ավելին

Հավաքե՞նք ճամպրուկները. ժամանակները լրացել են

17.12.2011

«Մեր գալակտիկայում աղետ է». սեւ խոռոչը մեծ արագությամբ կլանում է այն, ինչ իր հարեւանությամբ է: Լրատվական կայքում այս տեղեկատվությանը հաջորդում էր ինչ-որ լուր` մոտավորապես «Սյունիքի մարզպետը գործածար տիկնոջից ներողություն չի խնդրել» վերնագրով: Դիտումների քանակով անհամեմատ կարեւորվել էր երկրորդ լուրը: Հետաքրքիր է մարդկանց մտածողությունը` այն աղետը, որը կատարվում է գալակտիկայում եւ հնարավոր է` (տեսականորեն) ճակատագրական լինի …

կարդալ ավելին

Անօթևան կինը ցրտահարվել է, հատել են նրա ոտնաթաթերը

17.12.2011

Գյումրիում անօթեւան կինը ցրտահարվել է, հատել են նրա ոտնաթաթերը, իսկ որդիներին` որդեգրել: Անահիտ Վարդանյանը հիմա միայնակ է ապրում, քաղաքի ծայրամասում, Ախուրյան գետի ափին տեղադրված փոքրիկ կացարանում, որն իրեն չի պատկանում: Նա ապրում է տնակում արդեն 6 տարի, որը գտնվում է քաղաքային աղբանոցի անմիջական հարեւանությամբ` քաղաքից ու մարդկությունից կտրված վայրում: news. am-ի թղթակցի հետ զրույցում Անահիտը …

կարդալ ավելին

Ջրից էլ են կտրելու

17.12.2011

«Երեւան ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ, «Արզնի 1-Երեւան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքների հետ կապված, դեկտեմբերի 20-ին, ժամը 05:00-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը, ժամը 17:00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանում` Սարի Թաղի շարքերի եւ 1-4 փողոցների, Շենգավիթ վարչական շրջանում` Բագրատունյաց 4, 6, 8, 10, 7, 11/1, 12, 13, 14, 15, …

կարդալ ավելին

«Բոլորն էլ թքած ունեն մարդկանց իրավունքների ու ճակատագրերի վրա»,- ասում է սեփական երեխայի հետքը կորցրած Արմինե Սահակյանը

17.12.2011

«168 Ժամ» թերթը մի քանի հրապարակումներով ներկայացրել է Արմինե Սահակյանի ամուսնական կյանքի դաժան պատմությունը, որի ընթացքում նա բռնությունների էր ենթարկվել սկեսրոջ` Արեւ Պողոսյանի կողմից: Հիշեցնենք, որ ծննդաբերությունից հետո նրա ամուսինը` Ռոբերտ Հովհաննիսյանը, եւ սկեսուրը ամիսներ շարունակ Արմինեին փակի տակ են պահել` արգելելով ցանկացած շփում արտաքին աշխարհի, մասնավորապես` հարազատների հետ: Որոշ ժամանակ անց Ա. Սահակյանի ինքնազգացողությունը …

կարդալ ավելին

«Ազդարար» 2011-ի հաղթողները

17.12.2011

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» ամենամյա մրցանակաբաշխության հանձնման արարողությունը: Հիշեցնենք, որ լրագրողներին եւ լրատվամիջոցներին «Ազդարար» մրցանակ շնորհելու ավանդույթը սկիզբ է առել 2003թ.-ից Հայաստանի լրագրողների միության նախաձեռնությամբ` ի պատիվ 1794-1796թթ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած հայկական առաջին պարբերականի` «Ազդարարի»: Հոկտեմբերի 16-ին Մադրասում Հարություն Շմավոնյանի տպագրած հայկական առաջին պարբերականի` «Ազդարարի» ծնունդով ազդարարվեց հայկական մամուլի սկիզբը: …

կարդալ ավելին

«168 Ժամի» դեմ դատը հետաձգվեց

15.12.2011

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդու` Տիգրան Տերտերյանի` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստը: Հիշեցնենք, որ Ս. Նազարյանի անչափահաս որդին թերթից պահանջել է հերքել այն տեղեկատվությունը, որտեղ ասվել է. «Ի դեպ, ըստ Էջմիածնի …

կարդալ ավելին

Պարգեւատրվել են

15.12.2011

ՀՖՖ նախագահը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել են ԼՂՀ պետական պարգեւներով: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՖՖ մամլո ծառայությունը: Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ ժամանել էին Ստեփանակերտ: Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովը, որին ներկա …

կարդալ ավելին

Շամշյանին հարվածողներից մեկը կալանավորված է

15.12.2011

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին դեկտեմբերի 9-ին երեկոյան հարվածներ հասցնող անձանցից մեկը` Արմեն Եղոյան ազգանունով, կալանավորված է, իսկ Արամ Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Այս մասին tert.am-ին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Արմեն Մալխասյանը: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու եւ խուլիգանության համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան Չարենցի …

կարդալ ավելին

Բախվել է սալաքարին

15.12.2011

Երեկ Գյումրիում, ժամը 1։10-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան Ալեք Մանուկյան եւ Շիրակացիի փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրի սալաքարերին: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

կարդալ ավելին

«Ինձ պետք ա, որ մի քիչ ինձ սիրեն»,- ասում է երեք երեխաներից Վիգենը

15.12.2011

12-ամյա Վիգենն իր գլխից մի երկու չափ մեծ գլխարկն իսկույն իջեցնում է աչքերին` ուղիղ աչքերիս մեջ չնայելու բարդույթից: Ցրտից սփրթնած դեմքը, մի կետին նայող սառած աչքերն ու անտարբեր, անորոշ հայացքը Վիգենին հոգնած ծերունու կերպարանք են տվել: Տան միակ տղամարդն է` կաշկանդված, վիրավորված, նվաստացած ու չքավորությունից` սենյակի անկյունում ծվարած: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի հանրակացարանի Վիգենենց սենյակը, …

կարդալ ավելին

«Անձնավորված պայքա՞ր»

15.12.2011

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարթունյանի (Հարությունյան) եւ ընկերության 2 աշխատակիցների կալանավորումը մեծ խառնաշփոթ առաջացրեց ոչ միայն լրատվական դաշտում, այլեւ սոցիալական կայքերում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Ն. Հարթունյանը հարկային պարտավորությունները չկատարելու համար կալանավորվել է իր երկու աշխատակիցների հետ: Ն. Հարթունյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205 …

կարդալ ավելին

«NewsՀաբ»-ը` լավագույն նախագիծ

13.12.2011

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որոշմամբ` ArmComedy նախագծի կողմից իրականացվող «NewsՀաբ» հումորային ինտերնետ-հաղորդաշարը ճանաչվել է 2011 թ. լավագույն ինտերնետ-նախագիծ: «Սուր երգիծանքի ժանրում օրվա կարեւորագույն հարցերը ճաշակով բարձրացնող «NewsՀաբ»-ը էականորեն տարբերվում է Հայաստանի` վերից վար գրախոսության ենթարկվող հեռուստաընկերություններով ցուցադրվող հումորային աղբից»,- ասված է «Չենք լռելու» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

կարդալ ավելին

«Նարեկը դատարան էր դիմել նախքան ձերբակալությունը»

13.12.2011

Արդեն մի քանի օր է` հայաստանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Երեւանի եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Հարթունյանի (Հարությունյան) հետ կատարվածը: Վերջինիս դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (հարկերից չարամտորեն խուսափելու համար) եւ ՔՕ-ի 190 հոդվածի 2-րդ մասով (գումարների լվացման համար): Իսկ որպես …

կարդալ ավելին

Մինիմում հաճույք, մաքսիմում տհաճություն

13.12.2011

Հումանիտար կրթություն ունեցողներիս համար մաթեմատիկան մի առարկա է, որի հետ ոչ այնքան հաճելի շփումը խզվում է անմիջապես դպրոցն ավարտելուց հետո: Սա` այն դեպքում, երբ մաթեմատիկական գիտելիքներդ սահմանափակվում են աղյուսակի իմացությամբ: Սակայն օրերից մի օր լսում ես, որ կա մարդկանց ամենօրյա գործունեությունը վերլուծող մաթեմատիկական տեսություն: Այսինքն` տեսություն, որը հիմնված է մարդու վարքը նկարագրող 3 օրինաչափությունների վրա: …

կարդալ ավելին

«Փակ շուկան» կվերանորոգվի

13.12.2011

Այս օրերին Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» աշխատակիցները կրկին հայտնվել են անելանելի վիճակում: Շուկայի առեւտրականների փոխանցմամբ` տնօրինության կարգադրությամբ մինչեւ եկող տարվա հունվարի 6-ն իրենք պետք է ազատեն շուկան: «Մեկ ամիս առաջ շուկայի նոր դիրեկցիան հայտարարեց: Մարատ անունով մեկն էր, որը դիրեկցիայի կողմից նշանակովի մարդ էր, եկավ, հապճեպ հին աշխատողներից 10-15 հոգի ազատեց աշխատանքից: Նրանք …

կարդալ ավելին