Պարգեւատրվել են

15/12/2011

ՀՖՖ նախագահը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգեւատրվել են ԼՂՀ պետական պարգեւներով: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՖՖ մամլո ծառայությունը: Դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ ժամանել էին Ստեփանակերտ: Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովը, որին ներկա են եղել նաեւ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Համաժողովի ավարտին գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանին պարգեւատրել է ԼՂՀ «Հայրենյաց պաշտպան» մեդալով, իսկ Հ. Մխիթարյանն արժանացել է ԼՂՀ վարչապետի մեդալի: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հ. Մխիթարյանը նվերներ է հանձնել ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների: Բարեգործական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հ. Մխիթարյանը «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովի ընթացքում ԼՂՀ ազատամարտիկների 15 ընտանիքների նվիրաբերել է հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ եւ սառնարաններ: Հ. Մխիթարյանը երկրորդ տարին անընդմեջ բարեգործական առաքելությամբ գնում է Ստեփանակերտ: Հ. Մխիթարյանը Ստեփանակերտում է ՀՖՖ նախագահ Ռ.Հայրապետյանի հետ: Հաջորդ բարեգործական այցը ՀՖՖ նախագահը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը կիրականացնեն դեկտեմբերի 16-ին` այցելելով Գավառ: