«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունից տեղեկացել է, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է: Պատճառը` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում իրականացվելիք վթարավերականգնողական աշխատանքներն են, որոնք կիրականացվեն սեղմ ժամկետներում: «ՀայՌուսգազարդից» հայտնում են, որ այդ ընթացքում կօգտագործվեն պահուստային պաշարները, եւ հասարակությունը դրանից չի տուժի: