հասարակություն

Էլ հոգեկան հիվանդ, էլ ալկոհոլիկ, էլ անմակարդակ

26.01.2012

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» տեղափոխված 7-ամյա Օվսաննա Բարսեղյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարին: Հիշեցնենք, որ կենտրոն տեղափոխված աղջիկը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչ է, ով խորը, մարմնի 40% մակերեսի այրվածքներով տեղափոխվել էր Ճամբարակի հիվանդանոց: Մեզ հետ զրույցում աղջկա մայրը` Ալվարդ Բարսեղյանը, տեղեկացրել էր, որ …

կարդալ ավելին

«Իմ տունը քանդեց բժիշկ Արմինե Սերոբյանը»

26.01.2012

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկի բարդացումից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հայր Մովսես Խաչատրյանն անարդար է համարում, որ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը կալանավորված է, իսկ որդուն բուժող մյուս բժիշկը` Արմինե Սերոբյանն, ազատության մեջ է: Այս մասին նա ասել է tert.am-ի հետ զրույցում: «Հենց նա իմ տունս քանդեց: …

կարդալ ավելին

Դանակը հասնում է ոսկորին՝ նոր կինը դիմում է օգնությա՞ն

26.01.2012

«Կնգան որ չտփես, կնիկը կնիկ չդառնա»,- սա միայն նախադասություն չէ, որ կրկնվում է Գեղարքունիքում ապրող որոշ տղամարդկանց կողմից, այլեւ, ըստ որոշ մասնագետների` ամրապնդված աշխարհայացք, որն արտահայտվում է բռնության կիրառմամբ: Սեւանում բնակվող Նարինեն սեռական բռնության էր ենթարկվել սկեսրոջ ու տեգրոջ կողմից: Ամուսնուց չհղիացող հարսին սկեսուրը քնաբեր էր խմեցրել, որպեսզի անգիտակից վիճակում սեռական ակտ ունենա մյուս տղայի …

կարդալ ավելին

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտ

26.01.2012

2011 թվականի դեկտեմբերի 19-20-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն էր կազմակերպել Գեղարքունիքի մարզի մի քանի քաղաքներ ու գյուղեր: Լրագրողական այցելության նպատակը մարզի հեռավոր համայնքներում բնակվող կանանց խնդիրների լուսաբանումն էր: Վիճակագրական վերջին տվյալներով` մարզի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ինչի հետեւանքով Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից …

կարդալ ավելին

«Ուզես-չուզես, մի հատ տղա պիտի բերես»

26.01.2012

Գեղարքունիքի մարզում շատ կանայք մի քանի անգամ ընդհատում են հղիությունը` արու զավակ ունենալու համար Մարտունու ծննդատան բժիշկները աղջիկ երեխաների ծնունդների ուրախ լուրը վախենալով են հայտնում նորածինների հայրերին, որոնք այդ լուրը լսելուց հետո հայհոյանքների տարափ են սկսում հենց ծննդատան բակում: «Նորահարսը պետք է տղա ունենա: Եթե տղա չի ունենում, ամուսինը համարում է, որ ինքը երեխա չունի: …

կարդալ ավելին

Գեղարքունիքում բնակվող կանանց ճակատագրեր

26.01.2012

ՀՀ վիճվարչության տվյալների համաձայն` Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկում (աղքատ են ճանաչվել նաեւ Շիրակի ու Կոտայքի մարզերը)` Գեղարքունիքում, բնակչության 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով` մարզի տղամարդկանց 80 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ կանայք տեղում փորձում են հաղթահարել սոցիալ-տնտեսական բազում խնդիրները: Մարզի կանանց ճակատագրերը, կարծես, միանման են. սեփական կյանքին վերաբերող վճռորոշ …

կարդալ ավելին

Տղամարդ-կանանց միայնակության մատնված ճակատագրերը

26.01.2012

Գեղարքունիքի մարզի գյուղերում կանայք կեսկատակ իրենց անվանում են` «տղամարդ կին». այստեղ տարվա մեծ մասը կանանց ուսերին են հող մշակելուց` մինչեւ երեխա մեծացնելու պարտականությունները: Շատերի ամուսինները իրենց կողքին չեն, այլ ընտանիքի համար գումար են վաստակում արտագնա աշխատանքով` Ռուսաստանում: Գեղարքունիքի մարզի 17.000-20.000 բնակիչներ ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Գեղարքունիքը հայտնի է …

կարդալ ավելին

Գավառի մանկատան շրջանավարտները

26.01.2012

Գավառի մանկատան շրջանավարտներն այս տարի 6 աղջիկ են: Գիշերները մանկատան տաք ու հարմարավետ ննջարանում պառկած` նրանք քչփչում են ապագա կյանքի մասին` շուտով մեն-մենակ են ապրելու. պատկերացնում են, թե ինչպես են լավ տղայի հանդիպում եւ ամուր ընտանիք կազմում: Սակայն ամենաառաջնային երազանքը նրանց համար բուհ ընդունվելն է եւ ուսումը շարունակելը: Ուղիղ 5 ամիս հետո աղջիկները կհավաքեն իրենց …

կարդալ ավելին

Գեղարքունիք. կանանցից շատերն իրենց անվանում են տղամարդ-կանայք

26.01.2012

Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում սփռված Գեղարքունիքի մարզը հայտնի է որպես արտագնա աշխատանքի մեկնողների ամենամեծ ծավալն ունեցող մարզ: Դեռեւս խորհրդային տարիներից պահպանված ավանդույթը`մեկնել արտագնա աշխատանքի, վերջին 20 տարում ավելի է մեծացել: Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով` աշխատունակ տղամարդկանց 80 տոկոսը մեկնում են արտագնա աշխատանքի: Մարզում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լյուդմիլա Գրիգորյանը ասում է, որ մարզի կանայք հանգիստ են ընդունում …

կարդալ ավելին

«Տունս սուգը մտավ, բալես»,- ցավից բղավում է հիվանդ երիտասարդի մայրը

26.01.2012

Մահվան վախն աննկատ սողում է Սանամի տան երկայնքով մեկ: Ընտանիքի անդամներն ապրում են վաղը կրկին 30 տարեկան Սարգիսին տեսնելու հույսով: Ամեն օրվա լուսաբացը Սարգիսի չորս տղաների համար կասկածելի է թվում այնքան ժամանակ, մինչեւ հորը բաց աչքերով չեն տեսնում: Մեծից փոքր դժբախտության են սպասում, բայց բավարարվում են ամեն օրվա Սարգիսի ապրելը հաղթահարելով: Մայրը` Սանամը, պոռթկալով բղավում …

կարդալ ավելին

«Մենք հայտնվել ենք հատակում»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը

24.01.2012

– 2012թ. հունիսին Հայաստանը մասնակցելու է «Ռիո-20» էկոլոգիական խորհրդաժողովին: Հետաքրքիր է` ի՞նչ է ներկայացնելու Հայաստանը, եթե վերջին մի քանի տարվա ընթացքում կանգնել ենք բնապահպանական աղետների առջեւ. մի կողմից` Թեղուտի հանքավայրի ուրվականն է, մյուս կողմից` Քաջարանի, Լեռնաձորի, Ջերմուկի, մեղմ ասած, կործանման տանող ՀՀ կառավարության «նախագծերն» են կյանքի կոչվում: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մասնակցում, ի՞նչ ունենք աշխարհին …

կարդալ ավելին

Ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութ` իրանցու ճամպրուկում

24.01.2012

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն, ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է Մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում: «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է …

կարդալ ավելին

«Հայկական ԶԼՄ-ների խնդիրները փոխկապակցված են»,- ասում է Մանանա Ասլամազյանը

24.01.2012

Մոտ մի տարի է, ինչ Մանանա Ասլամազյանն աշխատում է Հայաստանում` գլխավորելով «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» (Alternative Resources in Media (ARM) ծրագիրը: Տիկին Ասլամազյանը մեդիա-ոլորտում ճանաչված մասնագետ է: «Մեդիամաքս» գործակալության հարցազրույցը Մ. Ասլամազյանի հետ (որը տպագրում ենք մասնակի կրճատումներով) հայկական ԶԼՄ-ների առջեւ այսօր ծառացած խնդիրների վերաբերյալ է: – Վերջերս ես ավելի շատ մարդկանց եմ հանդիպում, ում ներկայությամբ …

կարդալ ավելին

«Սեւակը մեծ հովանավորներ ունի»

21.01.2012

Ասում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի փաստաբանը Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր, «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Հարթունյանի հետ հարցազրույցը: Զրույցին մասնակցում էր նաեւ Ն. Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին 9-ին` կալանավորվել, ապա …

կարդալ ավելին

Թումանյանի տուն-թանգարանը չի վաճառվի

21.01.2012

«Հովհաննես Թումանյանի տունը չի վաճառվի»,- այս մասին tert.am-ին ասել է ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այս օրերին գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Վերջին աղմուկները, կապված հայ դասական Հովհ. Թումանյանի տան վաճառվելուն, այնքան էլ իրական չեն: «Մենք հանդիպել ենք այդ տան սեփականատիրոջ հետ, շատ արդյունավետ բանակցություններ իրականացան, տան տերը` Լեժավան, շատ ստույգ մեզ ասաց, …

կարդալ ավելին

Դինքին սպանողը պետությունն է

21.01.2012

Հունվարի 19-ին Ստամբուլում կազմակերպված Հրանտ Դինքի հիշատակի միջոցառման ժամանակ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերը քննադատել է Դինքի սպանության գործով դատարանի վճիռն ու պետության վերաբերմունքը` նշելով, թե Դինքի սպանությունը պետությունն իր ուսերին է վերցրել, ուրեմն` պետությունն է Դինքին սպանողը:

կարդալ ավելին

Վիճակը ծանր է

21.01.2012

Հունվարի 19-ին Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի թիվ 71/1 տան բնակիչ, 19-ամյա Ժաննա Գասպարյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

կարդալ ավելին

Կրակոցներ սրճարանում

21.01.2012

Հունվարի 19-ի գիշերը, ժամը 22։00-ի սահմաններում, Բուզանդի 1/3 փողոցում գտնվող «Չեմպիոնս» սրճարանում կրակոցներ են հնչել: News.am-ի տեղեկություններով, 25-ամյա Կամո Ունանյանը մտել է սրճարան, եւ երբ մատուցողը պատվերն ուշացրել է, նա մատուցողի հետ վիճաբանության մեջ է մտել, որին միջամտել է մենեջերը: Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է սրճարանից դուրս, որի ժամանակ Կամոն իր մոտ գտնվող ատրճանակը հանել եւ …

կարդալ ավելին

Չեն քշել

21.01.2012

Երեկ Թուրքիա-Հայաստան երթուղով ավտոբուսի վարորդը Սադախլո-Բագրատաշեն սահմանային գոտում կանգնեցրել է ավտոբուսը եւ հրաժարվել շարունակել երթուղին: Դեպքի մանրամասները պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել Բագրատաշենի մաքսակետի սահմանային կետի վերահսկման բաժնի հետ: Պարզվել է, որ «Նառատուրիզմ» տուրիստական գործակալության եւ վարորդի միջեւ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով վերջինս հրաժարվել է շարունակել երթուղին: Տուրիստական գործակալության տնօրենի եւ վարորդի միջեւ բանակցություններ են …

կարդալ ավելին

103 երեխա դուրս է մնացել պարտադիր կրթությունից

21.01.2012

«Հանրակրթության մասին» օրենքը սահմանում է ՀՀ հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի, պարտադիր հիմնական ընդհանուր կրթության եւ անվճար միջնակարգ կրթության հնարավորության հիմքերը: Թվում է, թե այս օրենքի կիրառությունը ենթադրում է, որ Հայաստանի քաղաքացի համարվող յուրաքանչյուր …

կարդալ ավելին