Չեն քշել

21/01/2012

Երեկ Թուրքիա-Հայաստան երթուղով ավտոբուսի վարորդը Սադախլո-Բագրատաշեն սահմանային գոտում կանգնեցրել է ավտոբուսը եւ հրաժարվել շարունակել երթուղին: Դեպքի մանրամասները պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել Բագրատաշենի մաքսակետի սահմանային կետի վերահսկման բաժնի հետ: Պարզվել է, որ «Նառատուրիզմ» տուրիստական գործակալության եւ վարորդի միջեւ ծագած ֆինանսական խնդիրների պատճառով վերջինս հրաժարվել է շարունակել երթուղին: Տուրիստական գործակալության տնօրենի եւ վարորդի միջեւ բանակցություններ են ընթանում: Համաձայնություն է ձեռք բերվել ավտոբուսը կայանել Վրաստան-Հայաստան սահմանային չեզոք գոտում, իսկ 47 ուղեւորները ոտքով հատել են սահմանը, որտեղից էլ ճանապարհը կշարունակեն այլ ավտոբուսով: