Հունվարի 19-ին Ստամբուլում կազմակերպված Հրանտ Դինքի հիշատակի միջոցառման ժամանակ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սըրրը Սուրեյե Օնդերը քննադատել է Դինքի սպանության գործով դատարանի վճիռն ու պետության վերաբերմունքը` նշելով, թե Դինքի սպանությունը պետությունն իր ուսերին է վերցրել, ուրեմն` պետությունն է Դինքին սպանողը: