հասարակություն

Քաղաքացին սառցաբեկորից վնասվել է

18.02.2012

Այն, որ Երեւանում, բացի քաղաքապետերի հերթափոխից, շատ բան չի փոխվել` փաստ է: Այս օրերին քաղաքացիների մի մասը պայքարում է Մաշտոցի պուրակը պահպանելու եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի` «բուծիկավորման» նախաձեռնությունը տապալելու դեմ, իսկ մեկ այլ հատված սկսել է պայքարել մերկասառույցների ու շենքերի տանիքներից ընկնող սառցաբեկորների դեմ: Երեկ Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցում նորակառույց շենքի առջեւ տեղի ունեցած դեպքը …

կարդալ ավելին

Կրթության անորսալի պետ

18.02.2012

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների խնդրին: Հիշեցնենք, որ վերջերս «Հելսինկյան կոմիտեն» մոնիտորինգ էր իրականացրել եւ հանրապետությունում արձանագրել էր պարտադիր կրթությունից դուրս մնացած մեծ թվով երեխաների փաստը: Միայն Շենգավիթ համայնքում հայտնաբերվել էր նման յոթ երեխա, սակայն, չնայած դրան, «Հելսինկյան կոմիտեի» երեխաների իրավունքների պաշտպանության համակարգող Հասմիկ Հովհաննիսյանը ենթադրում էր, որ …

կարդալ ավելին

Վավերացված, բայց չվերահսկվող կոնվենցիա

18.02.2012

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք հաշմանդամության խնդրին` մասնավորապես ներկայացնելով իշխանական կոալիցիոն կուսակցությունների նախընտրական ծրագրերում զետեղած` այս ոլորտի վերաբերյալ խոստումները, որոնք մինչ օրս չեն իրականացվել: Նաեւ ներկայացրել էինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի մեկնաբանությունները վերջին տարիների ընթացքում հաշմանդամության ոլորտում իրականացված ծրագրերի վերաբերյալ: Այս ոլորտում, թերեւս, ամենամեծ ձեռքբերումը կարելի է համարել Հայաստանի կողմից …

կարդալ ավելին

Տարոնից հիասթափվածները

16.02.2012

Երեւանի Մաշտոցի պողոտային հարակից այգում կրպակներ տեղադրելու որոշման դեմ արտահայտվող բնապահպանները երեկ «Ա1+»-ին փոխանցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման մանրամասները: Ակտիվիստ Կարեն Մարությանի խոսքով` Տ. Մարգարյանի հետ հանդիպումից իր տպավորությունը «բավականին բացասական է» եղել: «Քաղաքապետի հետ զրույցը ոչ մի հույս չտվեց, որ մոտ ժամանակները ինքն ինչ-որ բան կձեռնարկի»,- իր հերթին նշել է բնապահպան …

կարդալ ավելին

Դատապարտյալ է մահացել

16.02.2012

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 1953թ. ծնված Ժիլբերտ Մալխասյանը փետրվարի 14-ին, ժամը 22:00-ի սահմաններում մահացել է: ԱՆ հաղորդմամբ` նախնական ախտորոշումը սրտամկանի սուր ինֆարկտ է: Մալխասյանը 2009թ. փետրվարի 9-ին Հյուսիսային քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն …

կարդալ ավելին

Սերժանտ է կալանավորվել

16.02.2012

ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում փետրվարի 2-ին հրազենային մահացու վիրավորում ստացած զինծառայող Կառլեն Բաղդասարյանի մահվան փաստով սերժանտ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը …

կարդալ ավելին

ՌԴ-ն ՀՀ քաղաքացուն հանձնել է Բելգիային

16.02.2012

Ռուսաստանը Բելգիային է արտահանձնել Հայաստանի քաղաքացի Տիգրան Հարությունյանին, ով եվրոպական այդ երկրում մեղադրվում է սպանության մեջ: Այս մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ գործակալությունը` հղում կատարելով ՌԴ Ներքին գործերի նախարարության Ազգային կենտրոնական բյուրոյին (ԱԿԲ): «Այսօր ՌԴ ՆԳՆ-ի ԱԿԲ ինտերպոլի աշխատակիցները Բելգիա էքստրադիցիայի են ենթարկել Հայաստանի քաղաքացի` 1969թ. ծնված Տիգրան Հարությունյանին»,- հաղորդել է գործակալության զրուցակիցը: Հարությունյանը ձերբակալվել է …

կարդալ ավելին

Բաց նամակ ՀՀ Նախագահին

16.02.2012

Մեծարգո պարոն Նախագահ, քրեական գործը, որի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը, վերաբերում է իմ որդուն: Կարծում եմ, որ նրա հետ կատարվածը տիպական է եւ ի ցույց է դնում մեր դատաիրավական համակարգում առկա թերությունները: Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում …

կարդալ ավելին

«Բաքվում վախ կլինի, որ հանկարծ բան չնետեն բեմ»

16.02.2012

– Վահագն, վերջերս Ձեր հարցազրույցներում «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին «Դորիանսի» մասնակցության մասին նշել էիք, թե, եթե վստահ լինեք, որ նախապես ընտրություն չի արվել, կմասնակցեք: Ձեր մտահոգությունը հաղթահարվա՞ծ է: – Նախ ասեմ, որ խոսքն այն մասին էր, որ եթե մրցույթի նախընտրական փուլ լինի, մենք կմասնակցե՞նք, թե՞ ոչ, ինչին պատասխանել էի, որ եթե այդ նախընտրական փուլը ֆիկտիվ …

կարդալ ավելին

Հետեւություններ կանեն

14.02.2012

Այսօր ժամը 13:00-14:00-ը մի շարք բնապահպանական նախաձեռնություններ, կազմակերպություններ, ինչպես նաեւ` անհատ քաղաքացիներ Մաշտոցի այգուց երթով շարժվելու են դեպի նախագահի նստավայր` նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու փետրվարի 6-ին Ազգային ժողովում ընդունված «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության» մասին օրինագիծը չստորագրելու եւ կրկին ետ վերադարձնելու մասին պահանջ: Ակտիվիստները պնդում են, որ նշված օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ …

կարդալ ավելին

Խմորումներ՝ արհմիություններում

14.02.2012

Հայաստանում նախընտրական կրքերը խոստանում են թեժ լինել ոչ միայն խորհրդարանական ընտրությունների դեպքում, այլեւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին տեղի կունենան Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի ընտրությունները (Արհմիությունների կոնֆեդերացիան ընդգրկում է 24 ճյուղային արհմիություններ): Օրեր առաջ մեր թերթի խմբագրություն էր դիմել Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը: Վերջինս իր դժգոհությունները ներկայացրեց …

կարդալ ավելին

Չիրականացված խոստումներ՝ չորս կուսակցությունների նախընտրական ծրագրերից

14.02.2012

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպասվում է, որ, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ` առաջիկայում, քաղաքական ուժերն ու առանձին թեկնածուները ամեն պատեհ ու անպատեհ առիթներով շահարկելու են Հայաստանի ազգաբնակչության թիրախային խմբերի խնդիրները: Այլ կերպ ասած` նախընտրական ծրագրերը կառուցվելու են հասարակության խոցելի խմբերին ուղղված «ճոռոմ» խոստումներով, որոնք, ինչպես միշտ, մնալու են որպես գեղեցիկ ձեւակերպումներ, եւ ոչ ավելին: Չկա որեւէ …

կարդալ ավելին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայերենը երբեմն սովորում էի գոտու գնով»

14.02.2012

Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959թ. Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, հայտնի ամերիկահայ պրոֆեսոր եւ պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է: Ամուսնացած է, ունի 5 երեխա: Սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում, Ֆլեթչերի դպրոցում եւ Ջորջթաունի համալսարանում: 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: 1991-1992թթ. եղել է նորանկախ ՀՀ արտաքին գործերի առաջին նախարարը: 2002թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ …

կարդալ ավելին

Փակվել է, հետո` բացվել

11.02.2012

Երեկ առավոտյան ժամը 6:40-ից հետո չընդհատվող առատ ձյան պատճառով դադարեցվել էին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրականացվող չվերթերը: Մի քանի ժամ թռիչքուղիների մաքրման աշխատանքներից հետո առաջին չվերթը կատարվել է 15:45-ին: Մինչեւ երեկո չվերթերն իրականացվում էին ըստ չվացուցակի, սակայն Քաղավիացիայի վարչությունում չէին բացառում, որ եթե եղանակային պայմանները վատանան, օդանավակայանի աշխատանքները կրկին կարող էին դադարեցվել: «Արմավիա» ընկերությունից երեկ …

կարդալ ավելին

Շնորհավոր

11.02.2012

Արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով 2011 թվականի ընթացքում լրագրողական օպերատիվ եւ արդյունավետ գործունեություն ծավալելու համար ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգեւատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով եւ 2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող մրցանակով:

կարդալ ավելին

«Գրանցվող երկրաշարժներն անհանգստացնող են»,- ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սեւադա Հովհաննիսյանը

11.02.2012

Հատկապես վերջերս քննարկվող հարցերից մեկը դարձել է Հայաստանի սեյսմիկ ռիսկերի նկատելի բարձրացումը: Ընդ որում` նշվում է նաեւ այն մասին, որ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում այդ ռիսկերը հասել են առավելագույն մակարդակի: ՀՀ արտաքին իրավիճակների նախարարության Սեյսմիկ Պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Հրաչյա Պետրոսյանը, սակայն, համաձայն չէ այս դիտարկման հետ: «Ես համաձայն չեմ, որ ռիսկը հասել է …

կարդալ ավելին

Մի խոցեք հերոսների ինքնասիրությունը

11.02.2012

Երեկ երեկոյան ցանցային մի քննարկման ականատեսը եղա: Գործընկերներիցս մեկը share էր արել մի օնլայն ԶԼՄ-ի տեսանյութը, որը ներկայացնում էր, թե ինչպես է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի «աչքը կպել»: Հիշյալ ԶԼՄ-ն նաեւ տեղեկացրել էր, որ տեսանյութը տեղադրելուց հետո խմբագրություն էր զանգահարել նախարարի մամուլի քարտուղարը` պահանջելով հանել այն: Մի քանի նկատառում …

կարդալ ավելին

Ոսկու տենդ

11.02.2012

Թեղուտի հանքավայրը պղնձի պաշարներով երկրորդն է Հայաստանում` Քաջարանի հանքավայրից հետո: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում կա 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար: Պղնձի պաշարը 1,6 մլն տոննա է, մոլիբդենինը` 99.000 տոննա: Սա նշանակում է` պետք է հնարավորինս արագ ընդերքից կորզել պղնձի, մոլիբդենի մինչեւ վերջին կիլոգրամը: Իշխանությունները որեւէ հոգեբանական բարդություն չունեն` կտեղափոխեն Թեղուտի պատմական հուշարձանները, որպեսզի դրանք չխանգարեն …

կարդալ ավելին

Մերոնք ուրիշ են

11.02.2012

Հայկական սուրճի պահանջարկն անկում է ապրել. պատճառը վատ որակն է: Վրացական Commersant.ge կայքը` վկայակոչելով սուրճի ներկրմամբ զբաղվող վրացական մի քանի ընկերությունների տվյալները, արձանագրել է, որ Վրաստանում հայկական սուրճի պահանջարկը գրեթե անկում է ապրել: Կայքի թղթակցի հետ զրույցում ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ պատճառը սուրճի վատ որակն է ու գինը: «Հայկական սուրճը վաճառվում է փաթեթավորված, եւ …

կարդալ ավելին

Վիճակը կայուն է

11.02.2012

ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, սակայն նրա վիճակը կայուն է: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը: Նրա խոսքով, այս պահին Գեւորգ Կոստանյանի մոտ ճնշման տատանման էպիզոդներ չեն արձանագրվել:

կարդալ ավելին