Փակվել է, հետո` բացվել

11/02/2012

Երեկ առավոտյան ժամը 6:40-ից հետո չընդհատվող առատ ձյան պատճառով դադարեցվել էին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իրականացվող չվերթերը: Մի քանի ժամ թռիչքուղիների մաքրման աշխատանքներից հետո առաջին չվերթը կատարվել է 15:45-ին: Մինչեւ երեկո չվերթերն իրականացվում էին ըստ չվացուցակի, սակայն Քաղավիացիայի վարչությունում չէին բացառում, որ եթե եղանակային պայմանները վատանան, օդանավակայանի աշխատանքները կրկին կարող էին դադարեցվել: «Արմավիա» ընկերությունից երեկ հայտնել են, որ հետաձգված չվերթերի ուղեւորների փոխհատուցումն իրականացվել է համաձայն Միջազգային տրանսպորտային ասոցիացիայի կողմից սահմանված չափորոշիչների` մինչեւ երեք ժամ հետաձգման դեպքում` բուտերբրոդներ եւ կապի միջոցներ, երեք ժամից հետո` նաեւ կացարան: