Ռուսաստանը Բելգիային է արտահանձնել Հայաստանի քաղաքացի Տիգրան Հարությունյանին, ով եվրոպական այդ երկրում մեղադրվում է սպանության մեջ: Այս մասին հաղորդում է ԼՁԸՀ-ՁԸհհ գործակալությունը` հղում կատարելով ՌԴ Ներքին գործերի նախարարության Ազգային կենտրոնական բյուրոյին (ԱԿԲ): «Այսօր ՌԴ ՆԳՆ-ի ԱԿԲ ինտերպոլի աշխատակիցները Բելգիա էքստրադիցիայի են ենթարկել Հայաստանի քաղաքացի` 1969թ. ծնված Տիգրան Հարությունյանին»,- հաղորդել է գործակալության զրուցակիցը: Հարությունյանը ձերբակալվել է Վոլգոգրադի ինտերպոլի բաժանմունքի ծառայողների կողմից 2011թ. ապրիլին: Ռուսաստանի իրավապահ գերատեսչությունը նշում է, որ մեղադրյալը «հարուստ քրեական անցյալ ունի»: Այսպես դեռ 2002թ. Հարությունյանը Գերմանիայից էքստրադիցիայի էր ենթարկվել Ռուսաստան եւ ազատազրկվել Վոլգոգրադում` այդտեղ դեռ 1996թ. կատարված սպանության համար: