Դատապարտյալ է մահացել

16/02/2012

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 1953թ. ծնված Ժիլբերտ Մալխասյանը փետրվարի 14-ին, ժամը 22:00-ի սահմաններում մահացել է: ԱՆ հաղորդմամբ` նախնական ախտորոշումը սրտամկանի սուր ինֆարկտ է:

Մալխասյանը 2009թ. փետրվարի 9-ին Հյուսիսային քրեական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) եւ 268 հոդվածի 2-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Փաստի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: