Կրակոցներ սրճարանում

21/01/2012

Հունվարի 19-ի գիշերը, ժամը 22։00-ի սահմաններում, Բուզանդի 1/3 փողոցում գտնվող «Չեմպիոնս» սրճարանում կրակոցներ են հնչել: News.am-ի տեղեկություններով, 25-ամյա Կամո Ունանյանը մտել է սրճարան, եւ երբ մատուցողը պատվերն ուշացրել է, նա մատուցողի հետ վիճաբանության մեջ է մտել, որին միջամտել է մենեջերը: Այնուհետեւ վիճաբանությունը շարունակվել է սրճարանից դուրս, որի ժամանակ Կամոն իր մոտ գտնվող ատրճանակը հանել եւ կրակոցներ է արձակել: Տուժողներ չկան, սակայն ոստիկանները Կամոյին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, իսկ ատրճանակն առգրավել են: