հասարակություն

Բանդան գլխավորել է «Մուսկուլ Գագոն»

06.10.2011

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ 2009թ. մահափորձ իրականացնելու գործով հայտնի բանդայի անդամների նկատմամբ մեղադրանքը մեղադրողը հիմնավորված է համարում։ Երեկ ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել է մեղադրողի` մեղադրական ճառը: Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 23-ին ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար անհայտ անձինք փորձել էին Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց …

կարդալ ավելին

Առնետների խրախճանք՝ մահամերձ կնոջ շուրջ

06.10.2011

Նկարում պատկերված կինը Սյուզաննա Թադեւոսյանն է, որին լուսանկարել էինք դեռեւս 2009թ.-ին եւ մեր ընթերցողին էինք ներկայացրել նրա կյանքի ծանր պատմությունը: Դեռ երկու տարի առաջ Նոր Արեշ 35փ. 127/1 հանրակացարանի բնակիչները դիմելով խմբագրություն` ահազանգել էին Ս. Թադեւոսյանի ծանր կենսապայմանների մասին` խնդրելով որեւէ ելք գտնել: Այցելելով այդ տարածք` ականատես էինք եղել մի երեւույթի, որը հնարավոր էր տեսնել …

կարդալ ավելին

Ոստիկանության բաժնի պետը հանցագործություն պարտակո՞ղ է

06.10.2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Փողով խլում են ամեն ինչ` նույնիսկ երեխային տեսնելու իրավունքը» վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էինք Դավիթ Ծաղիկյանի եւ նրա նախկին կնոջ` Գայանե Եսոյանի դատական վեճը: Հիշեցնենք, որ Դ. Ծաղիկյանը նախկին կնոջից պահանջում է իր 5-ամյա երեխային շաբաթվա մեջ երկու անգամ տեսակցելու իր իրավունքը: Մինչդեռ Գ. Եսոյանը լինելով Ոստիկանության համակարգի նախկին աշխատակից Լեւ …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը դիմել է Վարչական դատարան

06.10.2011

Եթե Ոստիկանությունը չդադարեցնի ապօրինի հայտարարությունները` հավաքը ցրելու մասին, Հայ ազգային կոնգրեսը դիմելու է դատարան: Այս մասին երեկ Ազատության հրապարակում հայտարարել է Զինդատախազի նախկին տեղակալ, ՀԱԿ-ի անդամ Գագիկ Ջհանգիրյանը` տեղեկացնելով, որ երեկ իրենց հայցը մուտքագրվել է Վարչական դատարան: «Մենք պահանջում ենք Ոստիկանությունից` ձեռնպահ մնալ հայտարարություններից եւ բարձրախոսով տեղեկացնելուց: Բազմաթիվ պաշտոնյաներ մեկնաբանություններ են տվել, իբր Ոստիկանության գործողությունները …

կարդալ ավելին

Որոնողական աշխատանքները շարունակվում են

06.10.2011

Երեկ ժամը 16:00-ի դրությամբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում տեղի ունեցած սողանքային գոտուց ուղղաթիռով դուրս է բերվել 14 ավտոմեքենա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքը լարված իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում: 130մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհ` այն …

կարդալ ավելին

«Մանսարդի» շինարարությունը շարունակվում է

06.10.2011

Երեկ խմբագրությունը կրկին նամակ-ահազանգ էր ստացել Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչների կողմից: Նրանք ահազանգում էին, որ Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան «մանսարդի» շինարարությունը շարունակվում է, հարեւանների լույսը փակվում է, իսկ Երեւանի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում այդ ուղղությամբ: «Երեկ մենք ահազանգել էինք Ձեզ Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքի հետ կապված խնդրի մասին` պահանջելով …

կարդալ ավելին

Թաղապետին հենց 349 հազար 800 դրա՞մ է պետք

06.10.2011

Պարզվում է` մեր թերթի նախորդ հրապարակումներից մեկը` «Վճարման կտրոնը թղթի թափոն չէ, կտրոնը փաստ է» վերնագրով հոդվածը, խիստ արդյունավետ դերակատարում է ունեցել Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի ու նրա աշխատակազմի համար` հիշողությունը վերականգնելու իմաստով: Բանն այն է, որ դեռեւս մարտ ամսին խմբագրություն էր դիմել Արաբկիրի բնակչուհի Մարինա Պողոսյանը, ում թաղապետարանը սպառնում էր դատի տալ մի քանի …

կարդալ ավելին

Ցեղասպանության ժխտումը՝ ցեղասպանության ենթարկված ժողովրդին եւս մեկ անգամ նվաստացնելու զազրելի փորձ

06.10.2011

Հայերը լուրջ հիմք ունեն վիրավորված զգալու Իսրայելի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Անբարեխիղճ են Հոլոքոստի այն զոհերը, ովքեր այդքան անզգա են վերաբերվում մի այլ ժողովրդի նկատմամբ, ովքեր նման ճակատագիր են ունեցել: Իսրայելի կողմից այդպիսի վիրավորական մերժումը պայմանավորված է եղել Թուրքիային` իր «ռազմավարական դաշնակցին» գոհացնելու ոչ բարոյական ցանկությամբ: Իսրայելի բազմաթիվ քաղաքացիների նման, դոկտոր Իսրայել Չարնին եւս …

կարդալ ավելին

Թիկնապահներո՞վ է շրջում

04.10.2011

«Արմենիա» հեռուստաընկերության սերիալներից մեկի դերասանուհի, աղմկահարույց` պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների շնորհիվ հանրային ճանաչում ձեռք բերած Անժելա Սարգսյանն, ըստ լուրերի, շրջում է թիկնապահների հետ: Նույնիսկ Դրամատիկական թատրոն, ասում են, գնում է նրանց ուղեկցությամբ: Այսինքն` ինչ-որ մարդիկ Ա. Սարգսյանին իրենց հովանավորության տակ են առել, որ նա կարողանում է իրեն թույլ տալ թիկնապահներ վարձել: Ի դեպ, լուրեր են շրջում, …

կարդալ ավելին

25.000-ական դոլա՞ր

04.10.2011

Երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստը: Չնայած այն հանգամանքին, որ նախատեսված էր Ս. Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, այն փոխարինվեց նախորդ նիստի ժամանակ, այսպես ասած` չհարցաքննված մեկ վկայի հարցաքննությամբ: Դատական հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին: Մեր տեղեկություններով` Ս. Տեր-Պողոսյանի մերձավորների կողմից հստակ աշխատանքներ են տարվում վկաներին «մշակելու» …

կարդալ ավելին

Արտյուշան եւ Բագրատ Ասատրյանը

04.10.2011

«Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդին` Արտյուշա Հակոբյանը կասկածվում է վերջերս վնասազերծված բանդայի գործով: ԶԼՄ-ներն այս օրերին անդրադարձան «Սուրիկի Լավաշի» սեփականատեր Արտյուշա Հակոբյանի կողմից ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի առեւանգման միջադեպին, որը տեղի է ունեցել 1998թ.: Արտյուշա Հակոբյանը Երեւանի փողոցներից մեկում հարձակվել էր Բագրատ Ասատրյանի վրա եւ զենքի սպառնալիքով առեւանգել նրան: Իբրեւ փրկագին` …

կարդալ ավելին

Սողանքի ակտիվացման նախանշան եղել է

04.10.2011

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքը լարված իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում: 130մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհ` այն ամբողջովին դարձնելով անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 ավտոմեքենաներ, որոնցից, ըստ փրկարարների, շուրջ 25-ը մարդատար է: …

կարդալ ավելին

Նամակ Երեւանի քաղաքապետին

04.10.2011

Հարգելի Կարեն Կարապետյան, «168 Ժամ» թերթի սեպտեմբերի 29-30-ի 91 (851) համարից տեղեկացանք, որ Պուշկինի 52 շենքում գործող «Մալխաս ջազ ակումբն» իր տարածքը մեծացնելու համար ուզում է փակել շենքի ճակատային մասի կամարը, որից օգտվում են նաեւ մեր շենքի եւ հարակից շենքերի բնակիչները, ուստի Մաշտոցի 27Ա շենքի բնակիչները եւս միանում են Պուշկինի 52 շենքի բնակիչների առարկություններին, տալով …

կարդալ ավելին

Զգուշացե՛ք ֆինանսների նախարարության հետ գործարք կնքելուց

04.10.2011

Նկարում պատկերված տարեց այս ամուսինները դատարանի մուրճի մի հարվածով զրկվել են ամեն ինչից` բնակարանից, առողջությունից, վաղվա օրվա ապրելու հույսից եւ, որ ամենակարեւորն է` Հայաստանում երբեւէ արդարություն գտնելու փնտրտուքից: Տարիներ շարունակ այդ հարցով դիմում են համապատասխան պետական կառույցներին, որտեղից նրանց գնդակի պես «տշում» են այստեղից այնտեղ: «Դիմում եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` ուղարկում են ՀՀ ոստիկանություն: …

կարդալ ավելին

Ջազ-ակումբի տերերն ապօրինի քայլեր են ձեռնարկում

02.10.2011

Օրերս «168 Ժամը» տպագրել էր Երեւանի Պուշկինի 52 շենքի բնակիչների բաց նամակն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Բնակիչներն ահազանգել էին նույն հասցեում գործող Ջազ-ակումբի սեփականատերերի անօրինական քայլերի դեմ. «Այն օրվանից, երբ առաջին հարկի բնակիչն իր տարածքը սկսեց …

կարդալ ավելին

Փողով խլում են ամեն ինչ՝ նույնիսկ երեխային տեսնելու իրավունքը

02.10.2011

«Նախագահ Սերժ Սարգսյան, զարթնեք ի վերջո, տեսե՛ք, թե դատարանում ինչպես են վճիռները գնվում, եւ գոնե մեկ անգամ անձամբ թերթեք դատական արձանագրությունները` համոզվելու համար, որ դատարանները արդարադատություն իրականացնելու փոխարեն առեւտրային գործունեություն են իրականացնում: Դրանով հանդերձ, մարդկանց ճակատագրեր են խեղաթյուրում»,- արդարացիորեն դժգոհում է ՀՀ քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը, ով տարիներ շարունակ փորձում է դատական կարգով հաստատել իր իրավունքը, …

կարդալ ավելին

Աթեիստները դատապարտված են ինքնասպանությա՞ն

29.09.2011

Քահանա Բաբկեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մարդուն ինքնասպանության մղող պատճառները տարբեր են, սակայն դրանց շարքում կարեւոր տեղ է զբաղեցնում տարբեր կրոնական կազմակերպությունների եւ աղանդների ազդեցությունը: Նրա խոսքով, շատ մարդիկ, ընկնելով Արմագեդոն կանխատեսող եւ այլ սարսափներով վախեցնող աղանդների ազդեցության տակ, անելանելի վիճակից գնում են ինքնասպանության: «Երբեմն, այս կամ այն կրոնական կազմակերպության …

կարդալ ավելին

Օպեր-լիազորը ռեստորաններում թմրանյութ էր հյուրասիրում

29.09.2011

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Ոստիկանության օպեր-լիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության լեյտենանտ Ստեփան Տոնոյանը աշխատել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքում` որպես օպեր-լիազոր: Ըստ նախաքննության տվյալների` Ս. Տոնոյանը …

կարդալ ավելին

Մեր կորուստները վերականգնվում են

29.09.2011

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Մեծարգո պարոն նախագահ. Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ մեր շնորհավորանքներն ենք ուղղում Ձեզ, Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ ողջ հայ ժողովրդին։ Ձեզ ցանկանում ենք առողջություն, իմաստնություն եւ կատարյալ խոհեմություն` Ձեր հետագա ամբողջ գործունեության ընթացքում` ի փառս մեր հայրենիքի ու հայ ժողովրդի։ Երրորդ Հանրապետության անցած 20 տարիներին, բազմաթիվ դժվարությունների առկայության պայմաններում, …

կարդալ ավելին

Լավագույն թիկնապահները

29.09.2011

Թիկնապահների բազմամարտի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-27-ին` Յալթայում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Առաջնությունում առաջին տեղը գրավել է Բելառուսի նախագահի անվտանգության ծառայության թիմը, որը նախորդ տարի զբաղեցրել էր 3-րդ տեղը: Իսկ ահա նախորդ տարվա հաղթողը` Ուկրաինայի պետական պահպանության վարչության թիմն, այս տարի բավարարվել է երկրորդ տեղով: Փոխարենը բրոնզը բաժին է հասել Ուկրաինայի …

կարդալ ավելին