«Արմենիա» հեռուստաընկերության սերիալներից մեկի դերասանուհի, աղմկահարույց` պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարների շնորհիվ հանրային ճանաչում ձեռք բերած Անժելա Սարգսյանն, ըստ լուրերի, շրջում է թիկնապահների հետ: Նույնիսկ Դրամատիկական թատրոն, ասում են, գնում է նրանց ուղեկցությամբ: Այսինքն` ինչ-որ մարդիկ Ա. Սարգսյանին իրենց հովանավորության տակ են առել, որ նա կարողանում է իրեն թույլ տալ թիկնապահներ վարձել: Ի դեպ, լուրեր են շրջում, թե թատրոնի որոշ դերասանուհիներ սկսել են խանդով վերաբերվել այն փաստին, որ եթե նախկինում իրենց տեսնելու համար էր հանդիսատեսը թատրոն հաճախում, ապա այժմ գալիս են Անժելային տեսնելու: Ըստ նույն աղբյուրների` Անժելայի հետ տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո «Արմենիա» հեռուստաընկերության գովազդի րոպեավճարը զգալի թանկացել է: