Նամակ Երեւանի քաղաքապետին

04/10/2011

Հարգելի Կարեն Կարապետյան, «168 Ժամ» թերթի սեպտեմբերի 29-30-ի 91 (851) համարից տեղեկացանք, որ Պուշկինի 52 շենքում գործող «Մալխաս ջազ ակումբն» իր տարածքը մեծացնելու համար ուզում է փակել շենքի ճակատային մասի կամարը, որից օգտվում են նաեւ մեր շենքի եւ հարակից շենքերի բնակիչները, ուստի Մաշտոցի 27Ա շենքի բնակիչները եւս միանում են Պուշկինի 52 շենքի բնակիչների առարկություններին, տալով իրենց ստորագրությունը եւ ասելով «Ոչ» այդ շինությանը։ Խնդրում ենք մեր բոլոր բնակիչների անունից թույլ չտալ փակել կամարը։ Հարգելի քաղաքապետ, մենք համոզված ենք, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը նրա քաղաքացիներն են, որոնք Ձեզ հետ միասին պետք է շենացնեն մեր Հայրենի երկրի մայրաքաղաք Երեւանը։ Մենք հավատում ենք Ձեզ եւ վստահ ենք, որ այսքան կարճ ժամկետում Ձեր աշխատանքով եւ անձնվեր գործով ապացուցեցիք, թե որքան եք սիրում մեր երկիրը եւ պատրաստ եք այն ավելին դարձնել մեզ հետ միասին շիտակ եւ ազնիվ լինելով Ձեր բոլոր գործերում։ Մենք շատ ուրախ ենք, որ ունենք Ձեզ նման քաղաքապետ, որը պատրաստ է կանգնել իր ժողովրդի եւ արդարության կողքին։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ, որ ըմբռնումով մոտեցում ցուցաբերեք այս հարցին։

Հարգանքով` Մաշտոցի 27Ա շենքի բնակիչներ