Տրանսպորտի շարժը դադարեցվելու է

20/09/2011

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 05։00-14:00-ն դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետեւյալ փողոցներում. Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչեւ Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան փողոց: ՀՀ Ոստիկանությունից բոլոր վարորդներին խնդրում են նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն: Տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05։00-ից մինչեւ ժամը 24:00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու: