Սեպտեմբերի 15-ին դանակահարության դեպք է գրանցվել Երեւանի Պուշկինի անվան դպրոցում: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` սեպտեմբերի 15-ին, ժամը 16:00-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Արման Ս.-ն, որն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14:00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել եւ վնասվածքներ է պատճառել 17-ամյա Գագիկ Կ-ն., ով նույն օրը երեկոյան ներկայացել է բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: