հասարակություն

Մտահոգ են

16.07.2011

Երեկ Հայաստանի երիտասարդ հոգեբանները, ովքեր «Մեր իրավունքների սահմանները» իրավապաշտպան հ/կ-ի անդամներն են, տարածել են մի հայտարարություն, որտեղ հայտնել են իրենց մտահոգությունները Հայաստանում օրեցօր աճող ինքնասպանությունների մասին: «Եթե նախկինում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ կատարողները հասուն տարիքի ներկայացուցիչներ էին, ապա այսօր այդպիսի փորձ կատարողների մեջ գերակշռում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Ի տարբերություն հասուն տարիքի ներկայացուցիչների, ովքեր ինքնասպանության …

կարդալ ավելին

«Արցախ եկող իտալացի քանդակագործներն արգելված կլինեն Ադրբեջանում»

16.07.2011

Ասում է Շուշիում քանդակագործության առաջին սիմպոզիումի նախաձեռնության հեղինակ, սիմպոզիումի նախագահ, Ֆլորենցիայում բնակվող հայազգի հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսը Դեռեւս 1 տարի առաջ ամառվա այս օրերն էին, երբ Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը մեզ հետ զրույցի ժամանակ խանդավառված պատմում էր Շուշիում քանդակագործության սիմպոզիում անցկացնելու իր մտահղացման մասին: Այն ժամանակ զրուցակցիս խոսքերը թվում էին ռոմանտիկ, ներշնչված խիստ էնտուզիազմով: …

կարդալ ավելին

Առանց գրանցման

15.07.2011

Պետեկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում` առանց համապատասխան պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում: Գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաեւ Աբովյանի` Լ.Օրբելու անվան համալսարանի …

կարդալ ավելին

Պատերազմից հետո էլ՝ սպիտակ մահն է եկել

15.07.2011

«Եկեք մի քիչ զրուցենք»,- ասում եմ շենքի մուտքի մոտ, ձեռքերը մեջքին ծալած, դանդաղ ճեմող Նավասարդ Թելյանին: «Չէ, էլի, պետք չի»,- շփոթված պատասխանում է: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: «Դե՛, եսիմ է, նենց եմ ամաչում»,- գլուխը կախ պատասխանում է 41-ամյա տղամարդը: «Ումի՞ց»,- հարցնում եմ: «Ձեզնից էլի: Ես ավելի լավ ա գնամ մի քիչ շախմատ խաղամ»,- ասում է Նավասարդը, …

կարդալ ավելին

Քանդել` առանց վնասելու

15.07.2011

«Գանձասարի երեսպատված մասը պետք է քանդվի, եւ դա պետք է արվի հնարավորինս խնամքով եւ համբերատարությամբ,- երեկ նման հայտարարություն է արել պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը` ավելացնելով,- Դրա համար հարյուրավոր մեթոդներ կան, որ կարելի է անել առանց հուշարձանը վնասելու: Ծայրահեղ տարբերակը քանդում-վերաշարումն է, քարերը համարակալվում են, հետո նույնությամբ շարվում են»: Ըստ նրա, …

կարդալ ավելին

Գները շարունակում են մնալ կայուն բարձր

14.07.2011

Ամառը, կարելի է ասել` արդեն կիսվել է, բայց երեւանյան մրգերի եւ բանջարեղենի վաճառասեղաններին գները մնացել են կայուն բարձր: 1կգ վարունգը վաճառվում է 350 դրամով, պոմիդորը՝ 200, կանաչ լոբին՝ 650, մանր խնձորը՝ 600 (գոլդեն խնձորները՝ 1500-1600), սալորը՝ մինչեւ 1000, բալը՝ 600, դեղձը՝ 900, ծիրանը՝ 300-800, ընդ որում՝ չեչոտ ծիրանը, ձմերուկի 1կգ-ն` 150, սեխինը՝ 300 դրամ: Երեկ …

կարդալ ավելին

«Երբ իմացա քաղցկեղ է՝ ինձ կորցրեցի»,- ասում է 31-ամյա Էլեն Քալաշյանը

14.07.2011

Հունվար ամիսն էր, ամանորյա տոները: Հրաշքներն ու հեքիաթները թափառում էին մարդկանց տներում: Խրախճանք, շնորհավորանքներ, մաղթանքներ… Ինքն էլ էր հավատում հրաշքներին: Երազում էր մայր դառնալ: Արդեն 31 տարեկան էր ու ուզում էր կյանքն իմաստավորել: Մեկ-մեկ երազում էր Մոցարտի, Բախի սիմֆոնիաների ներքո, սիրում էր դասական երաժշտություն` հավատալով, որ այն մարդու հոգին մաքրում է: Երբ ձանձրանում էր` անմիջապես …

կարդալ ավելին

Սպանվել է «ԷՅՋԻ»-ի տնօրենը

11.07.2011

Երեկ գիշերը սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել է, որ գիշերը` ժամը 00:20-ի սահմաններում, Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում անհայտ անձն իր մոտ եղած հրազենով կրակել է 32-ամյա Մերուժան Մովսիսյանի վրա եւ դիմել փախուստի: Մ. Մովսիսյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի օպերգծով …

կարդալ ավելին

Նաեւ հողային պահանջնե՞ր

11.07.2011

«Չի բացառվում, որ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուց հետո Հայաստանը հողային պահանջներ ներկայացնի Վրաստանին»,- վրացական «Ասավալի-Դասավալ» պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նա նշել է, որ այդ օրենքը Վրաստանում բացասական ազդեցություն է ունենալու պետություն-եկեղեցի հարաբերությունների վրա: «Այդ որոշմամբ խորհրդարանն ու նախագահն իրենց հակադրեցին Վրաստանի պատրիարքին: Իսկ դա …

կարդալ ավելին

BMW-ն շուռ է եկել. 4 մարդ հիվանդանոցում են

11.07.2011

Երեկ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից պատմեց, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արեւաբույր գյուղի հատվածում BMW մակնիշի 22 ՕՏ 525 համարանիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող «Կամազ» մակնիշի 51 ՕՕ 356 համարանիշի ավտոմեքենային: Բախման արդյունքում BMW-ն շուռ է եկել` մոտ 6-8 մետր սահելով այդպես ընթացել: BMW-ի …

կարդալ ավելին

Ի ցույց բոլորի

11.07.2011

Google Maps կայքը՝ իր արբանյակային քարտեզներով, ոչ միայն օգտակար է պարզապես աշխարհագրություն ուսումնասիրելու համար, այլեւ՝ ռազմական նպատակներով։ Մասնավորապես, դրա միջոցով կարելի է բավականին ծավալուն տեղեկություններ ստանալ այլ երկրների կարեւոր ռազմական օբյեկտների մասին։ Օրինակ՝ Հայաստանի։ Նկարում պատկերվածը Google-ի կայքից Հայաստանի քարտեզի մի հատված է՝ Ջրվեժի մոտակայքում։ Մեր զրուցակիցը, ով իրեն համարում է ռազմական տեխնիկային քիչ թե …

կարդալ ավելին

Որտե՞ղ են հանգստանում հայաստանցիները

11.07.2011

Մինչ իշխանությունները շարունակում են խոսել Հայաստանում տուրիզմը զարգացնելու հեռանկարների մասին՝ նշելով, թե իբր Հայաստանը բոլոր նախապայմաններն ունի զբոսաշրջային երկիր դառնալու համար, հայաստանցիները հատկապես այս ամիսներին շտապում են իրենց հանգիստը վայելել Թուրքիայում եւ Վրաստանում: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե քանի թուրք կամ վրացի զբոսաշրջիկ է հետաքրքրված հանգիստն անցկացնել մեր երկրում, բայց այն, որ մենք ամեն անգամ …

կարդալ ավելին

Պաշտպանել է երեսպատումը

11.07.2011

«Երեսպատումը կպաշտպաներ Գանձասարի վանքի պարիսպը մի քանի օրը մեկ արմատներ գցող խոտից»,- կիրակի օրը Շուշիում լրագրողների հետ զրույցում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այդպես է մեկնաբանել Գանձասարի վանական համալիրի պատի երեսպատումը: Ըստ նրա` անհրաժեշտ է կիրառել վերականգնման ժամանակակից միջոցներ` պահպանման ավելորդ աշխատանքից ազատվելու համար: «UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ մտնում …

կարդալ ավելին

Երեխաներն ապրում են հանրակացարանի միջանցքում

11.07.2011

Յոթ ամսական Արայիկը մանկասայլակին նստած թռչկոտում է ու ուրախության ճիչեր է արձակում: Բոլորին ժպտում է, աչքերը փայլում են: Մոր` Լիանա Մկրտչյանի սառած հայացքը չի փոխվում անգամ որդու ձայնարկություններից հետո, որով նա փորձում է մոր սիրտը շահել եւ տեղափոխվել նրա գիրկը: Հարեւանները գրկում, սիրում են Արայիկին, ձեռքից ձեռք են տեղափոխում, բայց Լիանան ոչինչ չի նկատում, ուրիշ …

կարդալ ավելին

Գործը «կպել է»

11.07.2011

Ռուսական «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականը երեկ անդրադարձել է բռնաբարության մեջ կասկածվող` Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի դատավարությանը, որտեղ ԱՄՀ նախկին տնօրենին պաշտպանում է ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Գերագոսի (Գերագոսյան) ընկեր, ազգությամբ հրեա Բենջամեն Բրաֆմանը, ով բազմիցս հանդես է եկել մաֆիայի փաստաբանի դերում: Հանդեսը գրում է, որ այն բանից հետո, երբ Գերագոսն իմացել է Ստրոս-Կանի դեպքի …

կարդալ ավելին

Ինքնաթիռ չկա՞

09.07.2011

Երկու ամիս առաջ Երեւան-Մյունհեն-Երեւան հետադարձ թռիչքով տոմս գնած ուղեւորները կանգնել են փաստի առջեւ: Երեկ նրանց տեղեկացրել են, որ չվերթը հանվել է, «ինքնաթիռ չկա»: Թե ինչպե՞ս է լուծվելու հարցը` համապատասխան չվերթով կապահովե՞ն, թե՞ տոմսի համարժեք գումարը կտրամադրեն, «Արմավիայից» որեւէ պատասխան չեն տվել նրանց: Երեկ միայն ուշ երեկոյան մեզ հաջողվեց զրուցել «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ, …

կարդալ ավելին

Ո՞ր բարեմասնության համար

09.07.2011

Երեւանի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ` պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր վերընտրման պատճառը` ասել է. «Հավատացեք, որ ուրիշ բարեմասնությունների համար ռեկտոր չեն ընտրում: Եվ եթե ինձ ընտրել են, ուրեմն ինչ-որ դրական տեղաշարժեր եղել են համալսարանում այս տարիներին»: Հարցին էլ, թե ինչու ռեկտորի պաշտոնի այլ հավակնողներ չեղան, ԵՊՀ վերընտրված ռեկտորը դժվարացել է պատասխանել. …

կարդալ ավելին

«Մասոնականությունը կաշխատի անձի վրա, որպեսզի այդ անձը բարձրանա»

09.07.2011

Ասում է աշխարհասփյուռ մասոնականների համաժողովի մասնակից, ֆրանսահայ մասոնական, Մասոնական մեծ օթյակի անդամ Վարուժան Գրիգորյանը – Պարոն Գրիգորյան, կասեք` ի՞նչ է մասոնականությունը, ո՞րն է մասոնների առաքելությունը: – Ան առաքելություն մըն է, որ կաշխատի անձի վրա, որպեսզի այդ անձը բարձրանա: Ինչպես որ կասի` բարձրացիր, որպեսզի բարձրացնես: Այդ աշխատանքն է, որ կտանենք մեզ վրա: Ադոր համար հետաքրքիր է …

կարդալ ավելին

Մահացել է

09.07.2011

Երեկ` հուլիսի 8-ի առավոտյան կաթվածից մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը: news.am-ին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեղեկացրել է, որ Կ. Բաբուրյանը Երեւանից Ստեփանակերտ գնալու ճանապարհին, Արարատ քաղաքի մոտ իրեն վատ է զգացել: Երբ նրան հասցրել են տեղի հիվանդանոց, բժիշկներն այլեւս ոչնչով օգնել չեն կարողացել:

կարդալ ավելին

«ԵՍ ԱՍՏԾՈՒՆ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ԲԱՅՑ ԵՍ ՍԱՏԱՆԱ ՉԵՄ»

09.07.2011

Հայաստանում, պարզվում է, այս պահի դրությամբ Grand Orient De France ֆրանկոմասոնական օթյակի 15-20 անդամ կա: Այս մասին երեկ Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նշյալ օթյակի ղեկավար, մեծ վարպետ Գի Արսիզեն: Օթյակում 50 հազար մասոն է հաշվվում, իսկ ամբողջ աշխարհում նրանց թիվը 500 հազար է: Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայի ֆրանկ-մասոնները չեն թաքցնում իրենց ինքնությունը: …

կարդալ ավելին