Երեկ` հուլիսի 8-ի առավոտյան կաթվածից մահացել է ԼՂՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Կարեն Բաբուրյանը: news.am-ին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեղեկացրել է, որ Կ. Բաբուրյանը Երեւանից Ստեփանակերտ գնալու ճանապարհին, Արարատ քաղաքի մոտ իրեն վատ է զգացել: Երբ նրան հասցրել են տեղի հիվանդանոց, բժիշկներն այլեւս ոչնչով օգնել չեն կարողացել: