հասարակություն

«Կրիմինալ փաստերը փնտրեք ձեր քթի տակ՝ Երեւանում»

23.07.2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված «Ահազանգ. բենզոնիստ երիտասարդների թիվն օր օրի աճում է» վերնագրով հոդվածի առնչությամբ արձագանքել է Գյումրիի քաղաքապետարանը: Հիշեցնենք, որ հրապարակման մեջ անդրադարձել էինք բենզոնիստներին, ովքեր բավական մեծ թիվ են կազմում Գյումրիում: Ընդ որում՝ ըստ Գյումրիի բնակիչների՝ քաղաքում երեկոյան ժամը 7-ից հետո հնարավոր չէ քայլել: Բնակիչների ասելով՝ քաղաքում շատացել են նաեւ մահացության …

կարդալ ավելին

«Պարոն վարչապետ, եթե ձեր հանձնարարականն էլ չեն կատարում, ո՞ւմ դիմեմ, ասե՛ք»,- հարցնում է երեք երեխաների մայր Գայանե Դշխունյանը

23.07.2011

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել ենք Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 31 շենքի հարակից տարածքում, նախկին ավտոտնակում բնակվող Գայանե Դշխունյանի ընտանիքի խնդրին: Հիշեցնենք, որ վերջինս, լինելով անտուն` ամուսնու եւ երեք երեխաների հետ 1995 թվականից բնակվում է թիվ 31 շենքին կից մի շինության մեջ. «Սկեսրայրս այդ շենքի բնակիչ է եղել եւ 1985թ. ավտոտնակ է կառուցել …

կարդալ ավելին

Դպրոցի նախկին տնօրենն ու անչափահաս որդին՝ ընդդեմ թերթի

23.07.2011

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանը եւ նրա որդին դատի են տվել «168 Ժամ» թերթին: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Դատական առաջին նիստերը տեղի կունենան սեպտեմբերի 26-ին (երկուսն էլ նույն օրն են սկսվում): Ս. Նազարյանը, փաստորեն, հայցադիմում է ներկայացրել «պատիվ ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու եւ զրպարտության համար …

կարդալ ավելին

Գարիկն ու Գագոն

21.07.2011

«Մեր շենքի մակարդակով արտագաղթը չեմ նկատել, իմ հարեւաններից չեն գնացել: Միայն մեր շենքի երրորդ հարկի հարեւանս` լավ կճանաչեք, Գարիկ Գալստյանը` Շինարարների միության նախագահը, Երեւանի իր բնակության վայրն այլ տեղ է փոխել»,- երեկ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը` պատասխանելով արտագաղթի անհանգստացնող տեմպերի մասին լրագրողների հարցերին: …

կարդալ ավելին

10 մլն դոլար` թմբուկի համա՞ր

21.07.2011

Հանրապետության հրապարակի ճարտարապետական տեսքի ամբողջացման նպատակով` Ալ.Թամանյանի նախագծով ՀՀ կառավարության շենքի թմբուկի կառուցման համար կպահանջվի 10 միլիոն դոլար: Երեկ այս մասին հայտարարել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը` ասելով, թե շենքի կառուցման միջոցները բյուջեից չեն տրամադրվի: Նրա խոսքով` նախահաշվով պահանջվող գումարը կներդրվի գույքային փոխանակման արդյունքում: 13.000 քմ, 50 մետր բարձրությամբ 13 հարկանի շինությունը կունենա նաեւ …

կարդալ ավելին

Խոստանում է լուսաբանել

21.07.2011

Հանրային հեռուստաընկերությունը կարեւորում է արտախորհրդարանական ընդդիմության բոլոր հանրահավաքների, քաղաքական հայտարարությունների, ուշագրավ ասուլիսների եւ միջոցառումների ադեկվատ լուսաբանումը: Երեկ այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը` Tert.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը, որում Կոնգրեսն իշխանությունների հետ երկխոսության համատեքստում Հանրայինի եթերում քարոզչական հավասար հնարավորությունների ապահովման խնդիր էր բարձրացրել: «Հանրային հեռուստատեսության լրատվական եւ վերլուծական …

կարդալ ավելին

Դրայվի մեջ է

21.07.2011

Առաջիկա 1-2 օրերին Հայաստան կգա հատուկ սարքավորում, որի միջոցով կանգառում կանգնած ուղեւորը կկարողանա իմանալ, թե անհրաժեշտ փոխադրամիջոցը երբ կմոտենա: Այս մասին news.am-ին ասել է «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը: Նրա խոսքով` նշված սարքավորումը կբերվի Ռուսաստանից: Փորձնական կարգով այն կտեղադրվի առայժմ մեկ կանգառում: «Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նման սարքավորումներ կտեղադրվեն նաեւ այլ կանգառներում»,- …

կարդալ ավելին

ԱԱԾ աշխատակիցը բռնաբարության գործ է սարքել

21.07.2011

«Էս տեսակ անարդարության մեջ ապրել հնարավոր չի: Ես համաձայն չեմ էս անարդարությանը: Եթե էսպես շարունակվի` կգնամ կնստեմ Սերժ Սարգսյանի դռան մոտ ու արդարություն կպահանջեմ»,- ասում է Էջմիածին քաղաքի բնակիչ Գեւորգ Մկրտչյանը, ով մեկ տարի շարունակ դատական ատյաններում պայքարել է իր իրավունքների համար, սակայն հանցագործության մեջ մեղադրվող անձին համաներմամբ դատարանի դահլիճից ազատ են արձակել: 2010թ. օգոստոս …

կարդալ ավելին

Փորձել է մտնել հարեւանի տուն, բայց ընկել է ու մահացել

21.07.2011

Երեկ` հուլիսի 20-ի առավոտյան, ժամը 7:00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Նորք-Մարաշի բաժանմունքին հայտնել է, որ Նար-Դոսի 75 շենքի բակում երիտասարդ տղայի դիակ կա: Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ շտապ այնտեղ է մեկնել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` Կենտրոնականի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը նշված շենքի չորրորդ մուտքի դիմաց …

կարդալ ավելին

Արձանը փուլ է գալիս

21.07.2011

Տորք Անգեղի արձանից պարբերաբար պղնձե բեկորներ են պակասում: Այս մասին երեկ տեղեկացրել է tert.am-ը: Դեռ նախորդ տարի գողացել էին արձանի ձախ ոտքի պղնձյա թիթեղը: Վնասը գնահատվել էր 2 մլն 800 հազար դրամ: Արձանի վնասվածքները ոտքերից հասնում են արդեն մինչեւ գոտկատեղ` Տորք Անգեղն աստիճանաբար «մերկանում» է: Իսկ բետոնե մարմինը ցրտին եւ շոգին երկար չի դիմանա: Անմխիթար …

կարդալ ավելին

Ուշադրությո՛ւն

21.07.2011

Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթեւեկության կազմակերպման եւ անվտանգության ապահովման նպատակով ս/թ հուլիսի 21-ից մինչեւ օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով։ Մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երեւանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետեւյալ ուղեգծերով. – ավտոբուսային հ.հ.19, 26, 33 եւ միկրոավտոբուսային հ.հ.62, 70, 74, 87, …

կարդալ ավելին

Ապառաժ քարն ընկել է տաքսու վրա

19.07.2011

Երեկ` հուլիսի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին հսկայական ապառաժ քարը գլորվել է եւ ընկել տաքսի ծառայության ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն մարմնական թեթեւ վնասվածք էին ստացել տաքսու վարորդը եւ ուղեւորուհին: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` վիրավորներին առաջին օգնությունը ցույց են տվել դեպքի վայրի հարեւանությամբ բնակվող մարդիկ: Վերջիններս զայրացած պատմել են, որ Սարալանջի …

կարդալ ավելին

Հրահանգել է դադարեցնել

19.07.2011

Գանձասարի եկեղեցական համալիրի պարսպի մարմարով սալիկապատման աշխատանքներն, ինչպես հայտնի է, այլեւս դադարեցվել են: Թեեւ համալիրին վնաս արդեն հասցվել էր, բայց վերջնականապես որոշվել է քանդել սալիկները եւ վերականգնել վնասված հատվածները: Մեր տեղեկություններով` Գանձասարի «շրջապարսպի» շուրջ ծագած աղմուկի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ հրահանգել` հետեւել այդ գործընթացին …

կարդալ ավելին

Հայերը վստահո՞ւմ են դրամին

19.07.2011

Նախկին Խորհրդային Միության տարածքում բնակչության մեծ մասը նախընտրում է իր խնայողությունները պահել ազգային արժույթով: Նման գնահատական է հրապարակել «Gallup» հետազոտական կենտրոնը` հիմք ընդունելով իր կողմից իրականացված վերջին ուսումնասիրության արդյունքները: Ուշագրավ է, որ զեկույցի համաձայն, ազգային արժույթի հանդեպ հավատարմությամբ հայաստանցիները ԱՊՀ-ի տարածքում երկրորդ տեղն են զբաղեցնում. նրանց շուրջ 63 տոկոսն իր խնայողությունները պահում է ազգային դրամով: …

կարդալ ավելին

Մտավորականության համեստ հմայքը

19.07.2011

«Մտավորական» բառն արդեն վաղուց որոշակի լարվածություն է առաջացնում այն տարածքում, ուր հնչում է: Նա, ում ուղղվում է այդ բառը, նախ` վիրավորվում է` չգիտես ինչու կարծելով, թե հեգնում ես իրեն, ապա պնդում, որ Հայաստանում մտավորականներ չկան բառի դասական իմաստով: Հետեւաբար` խնդրում է իրեն զերծ պահել մտավորականի` ոչ այնքան պատվաբեր կարգավիճակից: Մեր դպրոցները, համալսարանները վաղուց դադարել են …

կարդալ ավելին

Ահազանգ. բենզոնիստ երիտասարդների թիվն օր օրի աճում է

19.07.2011

Մինչ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տարված է քաղաքի արտաքին տեսքը սոցռեալիստական մոնումենտալ քանդակներով փչացնելով, քաղաքում օրեցօր ավելանում է թմրամոլների թիվը (ի դեպ, քաղաքապետը քանդակները պատրաստել է տալիս իր ընտանիքի անդամների ճիշտ պատկերներով): Ընդ որում, Գյումրիում հատկապես տարածված է բենզինով պատրաստված թմրանյութը: Մեր տեղեկություններով` քաղաքապետի եղբայրը եւս տառապում է թմրամոլությամբ: Հիշեցնենք, որ դեռեւս մի քանի տարի …

կարդալ ավելին

Մահացել է Դոնարա Մկրտչյանը

19.07.2011

Քսան տարուց ավելի գտնվելով Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում` 70 տարեկան հասակում վախճանվել է Դոնարա Մկրտչյանը` 1970-80-ականների հայ թատրոնի, հեռուստատեսության եւ կինոյի սիրված դերասանուհիներից մեկը, Մհեր Մկրտչյանի երկու զավակների` Նունե եւ Վահագն Մկրտչյանների մայրը: Այդ մասին երեկ տեղեկացրել է թատերագետ Լեւոն Մութաֆյանը: 1941-ին Լենինականում ծնված Դոնարա Փիլոսյանը 1959-ին ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու …

կարդալ ավելին

Լավագույնները` ըստ ԵՄԱ-ի

19.07.2011

Երեկ Երեւանի մամուլի ակումբը մրցանակներ է հանձնել իր կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում 2010-2011թթ. լավագույնը ճանաչված լրագրողներին եւ լրատվական կազմակերպություններին: Հեռուստահեռարձակման լիցենզավորման 2010թ. մրցույթներին նվիրված հոդվածաշարի համար մրցանակ է ստացել «Առավոտ» օրաթերթի լրագրող Աննա Իսրայելյանը, լրագրողական հետաքննությամբ Ռաֆայել Բազիկյանի գրական ստեղծագործություններն ընթերցող հասարակությանը վերադարձնելու համար` «Առավոտի» լրագրող Մարգարիտ Եսայանը, բանավեճի մշակույթի զարգացման համար` «Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ …

կարդալ ավելին

Թանկ ու էժան կյանքը մեր

16.07.2011

Երեւանն իր թանկությամբ 214 քաղաքների շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը։ Այդ մասին նշում է «Մերսեր» հետազոտական կենտրոնը, որը պարբերաբար հրապարակում է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը։ Ըստ «Մերսերի», Երեւանում ապրուստն ավելի մատչելի է, քան Բաքվում (որը ցանկում զբաղեցնում է 48-րդ տեղը), սակայն ավելի թանկ է, քան Թբիլիսիում (191-րդ տեղ)։ Ամենաթանկ քաղաքներն են Լուանդան (Անգոլա), Տոկիոն (Ճապոնիա) …

կարդալ ավելին

Սկանդալ «Երեւան-Պլազայում»

16.07.2011

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը լայնամասշտաբ խուզարկություն է անցկացրել Մոսկվայում, «Երեւան-Պլազա» առեւտրա-ժամանցային կենտրոնի սեփականատիրոջ ընկերությունում, եւ գտել փաստաթղթեր, որոնք ապացուցում են ռուս պաշտոնյաների մասնակցությունը խոշոր ֆինանսական մեքենայություններին: Խուզարկությունն իրականացվել է համալիրի կառուցման ընթացքում հայտնաբերված խախտումների առնչությամբ: Հատուկ ծառայությունները խարդախությունների մի ամբողջ շղթա են բացահայտել: Պարզվել է, որ շինարարությունը հովանավորել է ներկայում դատապարտված, մայրաքաղաքի Հարավային օկրուգի ղեկավար …

կարդալ ավելին