Գարիկն ու Գագոն

21/07/2011

«Մեր շենքի մակարդակով արտագաղթը չեմ նկատել, իմ հարեւաններից չեն գնացել: Միայն մեր շենքի երրորդ հարկի հարեւանս` լավ կճանաչեք, Գարիկ Գալստյանը` Շինարարների միության նախագահը, Երեւանի իր բնակության վայրն այլ տեղ է փոխել»,- երեկ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը` պատասխանելով արտագաղթի անհանգստացնող տեմպերի մասին լրագրողների հարցերին: Պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ դատողություններ անող Միգրացիոն գործակալության պետին ոչ միայն պաշտոնանկ չեն անում, այլ հորդորում են հավատալ նրա հրապարակած տվյալներին: