Արձանը փուլ է գալիս

21/07/2011

Տորք Անգեղի արձանից պարբերաբար պղնձե բեկորներ են պակասում: Այս մասին երեկ տեղեկացրել է tert.am-ը: Դեռ նախորդ տարի գողացել էին արձանի ձախ ոտքի պղնձյա թիթեղը: Վնասը գնահատվել էր 2 մլն 800 հազար դրամ: Արձանի վնասվածքները ոտքերից հասնում են արդեն մինչեւ գոտկատեղ` Տորք Անգեղն աստիճանաբար «մերկանում» է: Իսկ բետոնե մարմինը ցրտին եւ շոգին երկար չի դիմանա: Անմխիթար վիճակում է ոչ միայն արձանի, այլեւ դեպի արձան տանող ճանապարհների վիճակը, իսկ շրջակայքը հետզհետե վերածվում է աղբանոցի: