Հրահանգել է դադարեցնել

19/07/2011

Գանձասարի եկեղեցական համալիրի պարսպի մարմարով սալիկապատման աշխատանքներն, ինչպես հայտնի է, այլեւս դադարեցվել են: Թեեւ համալիրին վնաս արդեն հասցվել էր, բայց վերջնականապես որոշվել է քանդել սալիկները եւ վերականգնել վնասված հատվածները: Մեր տեղեկություններով` Գանձասարի «շրջապարսպի» շուրջ ծագած աղմուկի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ հրահանգել` հետեւել այդ գործընթացին եւ դադարեցնել համալիրի պարիսպների այլանդակումը: Թերեւս այդ էր պատճառը, որ խնդիրը հրատապ լուծում ստացավ: