Ապառաժ քարն ընկել է տաքսու վրա

19/07/2011

Երեկ` հուլիսի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Սարալանջի նորակառույց ճանապարհին հսկայական ապառաժ քարը գլորվել է եւ ընկել տաքսի ծառայության ավտոմեքենայի վրա: Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն մարմնական թեթեւ վնասվածք էին ստացել տաքսու վարորդը եւ ուղեւորուհին: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` վիրավորներին առաջին օգնությունը ցույց են տվել դեպքի վայրի հարեւանությամբ բնակվող մարդիկ: Վերջիններս զայրացած պատմել են, որ Սարալանջի վերեւում շինարարական աշխատանքներ են կատարվում` չպահպանելով անվտանգության կանոնները: Գ. Շամշյանի տվյալներով` այդ շինարարությունն իրականացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը:

Լուս.` Գագիկ Շամշյանի